Էկրանից այն կողմ. Հեռուստացույցի գոտու դիզայն

հեռուստացույց-1
Շատերը օրվա մեծ մասն անցկացնում են հեռուստացույցի առջև, հետևաբար տան այն հատվածը, որտեղ գտնվում է հեռուստացույցը, պետք է լինի և՛ գեղեցիկ, և՛ հարմարավետ:
Interier.am-ն առաջարկում է հեռուստացույցի գոտու դիզայնի մի քանի տարբերակ:
Հեռուստացույցը պատից կախելու ավանդույթը ի հայտ է եկել պլազմային հեռուստացույցների ստեղծվելուն պես:
TV 2
Մարդիկ նախընտրում են խոհանոցներում հեռուստացույցները կախել ավելի մեծ բարձրությամբ, ինչը, սակայն, այնքան էլ հարմարավետ չէ, քանի որ հնարավոր չէ անընդհատ գլուխը վեր պահել ինչ-որ բան դիտելու համար:
հեռուստացույց-2
Շատերը սիրում են հեռուստացույց դիտել՝ բազմոցին հենված, որի համար պետք է հեռուստացույցի բարձրությունը լինի հատակից 1.2-1.8 մ բարձրության վրա՝ կախված հեռուստացույցի չափերից:
TV 4Մինչ հեռուստացույց ընտրելը պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները. արդյոք փոքր սենյակում արժե ունենալ մեծ հեռուստացույց, կկարողանա՞ք ապահովել աչքի ու էկրանի միջև 1.2-2 մ հեռավորությունը:
TV 5
Եթե հեռուստացույցը ձեզ շեղում է աշխատանքից, ապա այն կարելի է հեշտությամբ թաքցնել շարժական դռան միջոցով:
հեռուստացույց-3
Դարակաշարերը նույնպես օգնում են ստեղծել հարմարավետ գոտի: Դրա միջոցով կարելի է թաքցնել լարերը, վարդակները, DVD սարքերը, ձայնասկավառակները և այլն:
TV 7Եթե մեծ է հեռուստացույց դիտելու կախվածությունը, ապա այն կարող եք կախել ցանկացած տեղում՝ շրջելով տարբեր ուղղություններով:
TV 8Հեռուստացույց ընտրելիս մի մոռացեք պահպանել այն կանոնները, որոնց շնորհիվ կկարողանաք խուսափել տեսողական և այլ խնդիրներից:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ