Հետաքրքիր դիզայնով դեկորներ ու կահույք այգու համար

Այգու հարդարումն անվերջանալի գործընթաց է․ այն մշտական թարմացում է պահանջում։ Բույսերի խնամքն ու լանդշաֆտային դիզայնը մեծ ժամանակ ու ջանք է պահանջում։
Զարմանալի կթվա, բայց հին անիվներից կարելի է պատրաստել գեղեցիկ դեկորներ։
Անիվներից կարելի է պատրաստել ծաղկաթումբ՝ մեկը մյուսի վրա դնելով։ Դրանք կարելի է ներկել կամ ձևավորել ըստ ցանկության ու ճաշակի։

այգու դեկոր 1
Կարելի է պատրաստել նաև ոտիկներով ծաղկաթումբ։ Անվի հատակը ծածկում ենք, ավելացնում ենք ոտիկներն ու լցնում ենք բնահողը։ Նման ծաղկաթմբերը բացի գեղեցիկ լինելուց նաև հեշտ տեղաշարժվում են։
այգու դեկոր 2
Դժվար չէ պատրաստել նաև կախովի ծաղկաթմբեր։ Դրանք շատ գեղեցիկ են հատկապես այն դեպքում, երբ դրանց վրա դրվում են փաթաթվող բույսեր։

այգու դեկոր 3
Այգիները կարելի է զարդարել նաև անիվներից պատրաստած կենդանիներով։ ընդամենը մի քիչ ներկ ու երևակայություն։ Եվ ահա արդյունքում ստացվում են այսպիսի դեկորներ։

այգու դեկոր 4
Այգու համար կահույք կարելի է պատրաստել սեփական ձեռքերով։ Ընդ որում դա շատ ավելի հեշտ է, քան թվում է։ Օրինակ՝ հին անիվներից կարելի է պատրաստել փոքրիկ աթոռակներ։
այգու դեկոր 5
Եթե այգում կան աթոռներ, ապա անհրաժեշտ է ունենալ նաև սեղան։ Դա ևս կարելի է ստանալ անիվների օգնությամբ։

այգու դեկոր 6
Եթե այգին կառուցված է որոշակի թեքությամբ, ապա հարմարավետ աստիճանների կարիք հաստատ կլինի։ Անիվներն այգու աստիճանների համար ամենահարմար նյութն են․ դրանք թույլ չեն տալիս սահել անգամ անձրևոտ եղանակներին։

այգու դեկոր 7
Որպեսզի անիվները չլցվեն ձյունով կամ անձրևաջրով, պետք է այն լցնել ոչ թե հողով, այլ խճաքարով։

այգու դեկոր 8

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ