Հետաքրքիր դիզայնով ջեռուցման մարտկոցներ

jerucman-martkocner-1

Ջեռուցման մարտկոցները հազվադեպ են տանտերերի ճաշակով լինում և դիզայներներին մտածելու տեղիք են տալիս:

Ավանդաբար ջեռուցման մարտկոցները քողարկվում են մետաղյա էկրանների, փայլատ ապակու կամ զարդանախշերով փայտյա ցանցերի ետևում, բայց, այնուամենայնիվ, ուշադրություն են գրավում ու նկատելի դառնում: Ուրեմն ինչո՞ւ դրանք չդարձնել ինտերիերի գրավիչ տարր:

Ներկայացնում ենք հետաքրքիր դիզայնով մի քանի ջեռուցման մարտկոցներ, որոնք ավելի շատ նման են քանդակների, քան մարտկոցի:

Դինոզավրի կմախքի տեսքով չուգունե այս շինվածքը մեծացնում է մարտկոցի ֆունկցիոնալությունն ու ջերմահաղորդումը: Այն հաստատ դուր կգա երեխաներին 🙂

jerucman-martkocner-2

Ինտերիերի զարդ հանդիսացող այս ջեռուցման մարտկոցները կարող են աշխատել թե՛ ջրով և թե՛ էլեկտրական հոսանքով:

jerucman-martkocner-3

Այս ջեռուցման մարտկոցներն ունեն տպավորիչ օրգանական ձև ու բնական շինվածք:

jerucman-martkocner-4

Այս ջեռուցման մարտկոցի դիզայները պահպանել է երկրաչափական համաչափությունը՝ ջերմությունն ու էներգիան հավասարաչափ բաշխելու համար: Հիդրավլիկական տարբերակը 20 անգամ ավելի քիչ ջուր է ծախսում, իսկ էլեկտրական տարբերակը թույլատրում է լիարժեք վերահսկել ջերմաստիճանը:

jerucman-martkocner-5

Պողպատյա տարրերով այս ջեռուցման մարտկոցը նման է մեծ հաշվիչի և աշխատում է ջրով: Այսպիսի դիզայնը դուր կգա հատկապես երեխաներին 🙂

jerucman-martkocner-6

Որոշ դիզայներներ առաջարկում են պատից կախել ճկափող (шланг) հիշեցնող ջեռուցման մարտկոց, որն անչափ հետաքրքիր տեսք ունի:
Ճկուն մարտկոցը կարելի է փաթաթել նեցուկի շուրջը, դնել հատակին կամ նույնիսկ մահճակալին:

jerucman-martkocner-7

Ընտրեք առավել հետաքրքիր ու գեղեցիկ ջեռուցման մարտկոց և Ձեր բնակարանին յուրահատուկ շունչ հաղորդեք:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ