Յուրահատուկ հնդկական ոճ ինտերիերում

arexcvacayin-hndkakan-voch-interierum-4

Ավելի քան 3000 տարի է հնդիկները զարմացնում են իրենց յուրօրինակ, խորհրդավոր ոճով: Հնդկաստանը հակադրությունների երկիր է. այստեղ շքեղությունն ու չքավորությունը կողք կողքի են, բայց հնդկական մշակույթի հիմքում յուրաքանչյուրի կրոնական պատկերացումներն ու հոգևոր կյանքն են:

Հնդիկները մեծ տեղ են տալիս կրոնին, այդ իսկ պատճառով հնդկական ոճով ինտերիեր ստանալու համար անհրաժեշտ է հասկանալ կրոնական մաս լինելու է ինտերիերում, թե` ոչ: Այն մարդիկ, ովքեր հնդկական մշակույթ են սիրում, բայց աշխարհիկ կյանք են վարում, կարող են հնդկական էթնիկ կամ գաղութային ոճերն ընտրել:

Էթնիկ ոճը տարբերվում է հարուստ դեկորով և շքեղությամբ, իսկ գաղութային ոճը անապատային է և լակոնիկ, բայց հեշտ կարդացվող էթնիկ գիծ ունի: Հնդկաստանում կան նաև կահույքագործական գործարաններ, որտեղ ժամանակակից կահույք են պատրաստում, բայց դրա մասին հետո կխոսենք:

arexcvacayin-hndkakan-voch-2

Սովորաբար, հնդկական ոճում պատերը սվաղում են բեժի հանգիստ և նուրբ երանգներով, դեղինով, նարնջագույնով, նարնջագույնի կամ կարմիրի երանգներով և ներկում կոպիտ տեխնիկայով: Պատերը կարող են նախշազարդվել զարդանախշերով կամ էպոսի հերոսի կյանքի որևէ դրվագով:

Առաստաղը ձևավորում են անպես, ինչպես պատերը կամ դեկորացնում են փայտե փորագրազարդ պանելներով:

Հատակներին կարմրանարնջագույն կերամիկական սալիկներ կամ լայն փայտե տախտակներ են ամրացնում,  որոնք բնորոշ են գաղութային ոճի բոլոր տեսակներին: Պատուհանները կատարյալ են, եթե կամարաձև են և ծածկված փորագրված վանդակներով: Դռները լինում են փորագրազարդ փայտից:

Կահույքը հնդկական ինտերիերում

Ավանդական հնդկական կահույքը լինում է կարճլիկ, փորագրազարդ և նախշազարդ: Սովորաբար, ինտերիերում լինում է՝

  • ուղիղ ոտքերով փորագրված կարճ սեղանիկ, որի սեղաներեսը կարող է լինել ապակեպատ կամ մարմարյա:
  • փափկաթոռ, որը նույնպես լինում է ցածր և հիմնականում թավշյա հյութեղ գույներով (կարմիր, կանաչ, կապույտ, մանուշակագույն):
  • տարբեր բարձրության սեղանների և փափկաթոռների հավաքածուներ, որոնք հնարավոր է իրար մեջ տեղավորել:
  • ծալովի փորագրազարդ շիրմաներ:

arexcvacayin-hndkakan-voch-1

Կահույքը հիմնականում լինում է մուգ և լաքապատ: Երբեմն արծաթագույն իրեր են լինում՝թավշյա կամ մետաքսե երեսպատմամբ: Դրանց լրացնում են նաև գրադարաններն ու փոքր դարակներով պահարանները:

Տեքստիլ և աքսեսուարներ

Հնդկական ոճն իր հարուստ տեսքով արաբական ոճին չի զիջում: Զարդատուփեր, պղնձե կամ արծաթե սպասք, սկուտեղներ և այլն: Հատուկ տեղ է հատկացված տեքստիլին. մետաքե կամ թավշյա վարագույրներ, հովանիներ, մահճակալի վրա կախված վարագույրներ, մեծ քանակությամբ դեկորատիվ բարձեր, մետաքսե կամ բրդե գորգեր և պաննո, կռածո լուսամփոփներ՝ գունավոր ապակյա ներդիրներով, փղիկների քարավան և այլն 🙂

arexcvacayin-hndkakan-voch-3

Պատկերն ամբողջացնելու համար ինտերիերում պետք է հոտավետ մոմեր ավելացնել 😉

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ