Ինչպես ընտրել հունական վարագույր խոհանոցի համար
Խոհանոցը յուրաքանչյուր տան սիրտն է, այդ իսկ պատճառով դիզայնի ֆունկցիոնալության համար պետք է յուրաքանչյուր դետալը լավ մտածվի, այդ թվում նաև վարագույրները։ Պատուհանների ձևավորման համար ամենաոճային և պրակտիկ լուծումներից են հունական վարագույրները։
Խոհանոցում հունական վարագույրների առավելությունները
Հունական վարագույրներն ունիվերսալ լուծում են ցանկացած ոճի ինտերիերի համար։ Հունական վարագույրներով սենյակի դիզայնն ավելի ներդաշնակ է դառնում, իսկ խոհանոցի համար այդ վարագույրներն անփոխարինելի են.
- Հունական վարագույրները գետնին չեն ընկնում և հետևաբար տարածքը չեն փոքրացնում, ավելին ընդարձակում են, իսկ պատուհանագոգը չի ծածկվում։
- Վերջիններս ուղիղ են, այդ իսկ պատճառով փոշի չեն կուտակում, ինչպես լինում է ծալքավոր վարագույրների դեպքում,
- Դե իսկ գեղագիտական հաճույքի մասին չենք խոսում։ Այդ վարագույրները զարդարում են դասական, գյուղական կամ մինիմալիստական ոճով ձևավորված սենյակները։
Ի՞նչ նյութից պետք է լինեն խոհանոցի համար ընտրված հունական վարագույրները
Խոհանոցի համար հունական վարագույրներ ընտրելիս, պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել կտորի ընտրությանը, քանի որ այդտեղ, ի տարբերություն այլ սենյակների, ջերմաստիճանային տատանումներ են լինում։
Կատարյալ տարբերակ է բնական կտորի և սինթետիկայի խառնուրդը, որը պետք է մշակված լինի հատուկ նյութով։ Սինթետիկ կտորները բարակ են և հեշտ են լվացվում, հոտեր չեն կլանում և արևից գույնը չեն փոխում։ Ամեն դեպքում, վարագույրների կտորը վերցնելիս, պետք է հաշվի առնել սենյակի ոճը, օրինակ գյուղական ոճի դիզայնի համար պետք է վերցնել 100 տոկոս բնական բամբակից վարագույրներ, իսկ ժամանակակիցի, մինիմալիստական կամ լոֆթ ոճերի համար` 100 տոկոս սինթետիկան լրիվ ընդունելի է։
Կտորի ընտրություն կատարելիս, պետք է հաշվի առնել նաև խոհանոցի լուսավորությունը:
Եթե պետք է խոհանոցը առավելագույնս լուսավոր դարձնել, ապա վարագույրները պետք է լինեն կիսաթափանցիկ կտորից, քանի որ այդ դեպքում լույսը ցրվում է, և խոհանոցը տեսողական ընդարձակվում։ Իսկ եթե Ձեր խոհանոցը արևկող է, և արևի ճառագայթները խանգարում են, ապա պետք է ընտրել խիտ կտորներ: Կան նաև անլուսաթափանց կտորներ` blackout։
Եվ իհարկե, վարագույրներ ընտրելիս, կարևոր է, որ վերջիններս դրական հույզեր արթնացնեն, որպեսզի խոհանոցում անցկացրած ժամանակը հաճելի լինի 🙂