Հյուրասենյակի դիզայն դեկորատիվ քարով

hyurasenyaki-design-dekorativ-qarov-4

Հյուրասենյակի դիզայնը միշտ լինում է տանտերերի ուշադրության կենտրոնում, քանի որ այնտեղ ենք ընդունում ընկերներին ու մտերիմներին, կազմակերպում հանդիսավոր ընդունելություններ կամ պարզապես երեկոյան մտերմիկ զրույցներ:

Անկասկած յուրաքանչյուր ոք ցանկանում է իր հյուրասենյակը դարձնել հնարավորինս հարմարավետ ու գեղեցիկ, որի համար գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ: Այդպիսի միջոցներից մեկն էլ արհեստական դեկորատիվ քարն է: Արհեստական քարը շատ լավ փոխարինում է բնականին ու նույնիսկ գերազանցում է տեխնիկական բնութագրերով: Այն գեղեցիկ է, հուսալի ու ամուր, միևնույն ժամանակ հեշտությամբ է մոնտաժվում և հատուկ խնամք չի պահանջում:

Արհեստական քարը տեղադրելուց ու մակերևույթը հիդրոֆոբիզատորով (ջրամերժիչ հատուկ նյութ) մշակելուց հետո կարող եք անհրաժեշտության դեպքում այն սրբել խոնավ կտորով:

Դիտարկենք հյուրասենյակի դիզայնում արհեստական քարի կիրառման տարբարեկները: Ընդհանուր առմամբ արհեստական քարով կարելի է հարդարել հյուրասենյակի ցանկացած մակերևույթ և շինվածքային տարր: Դա հնարավոր է դեկորատիվ քարի թեթևության շնորհիվ, քանի որ երեսպատվող մակերևույթի ամրանավորման կարիք չկա: Բացի դրանից, այն ունի անկյունային տարրեր, որոնցով աշխատելը հեշտացնում է հարդարման պրոցեսը:

Եթե ուզում եք ունենալ ծանրակշիռ հյուրասենյակի դիզայն և միաժամանակ այն հարդարել բացառիկ ձևով, կարող եք դեկորատիվ քարով հարդարել միայն մեկ պատը: Կարող եք նաև այդ պատը հարդարել ոչ թե ամբողջությամբ, այլ վրան ձևավորել օրիգինալ երկրաչափական պատկեր:

hyurasenyaki-design-dekorativ-qarov-1

Տվյալ դեպքում դեկորատիվ քարով հարդարվել է պատի ողջ մակերևույթը: Դեկորատիվ քարի մակատեսքի (фактура) բաց գույնը տեսողականորեն չի փոքրացնում սենյակի մակերեսը: Այս հանգամանքը միշտ պետք է հաշվի առնել շատ առարկաներով հագեցած, լեցուն ինտերիերի դեպքում: Հյուրասենյակին հատկապես ջերմ մթնոլորտ է հաղորդում դեկորատիվ քարի վրա տեղադրված ջահերի լույսը: Այս հնարքը նույնպես թույլ է տալիս ընդգծել դեկորատիվ քարի մակատեսքն ու գուներանգը:

Հյուրասենյակի դիզայնում առանձին դեկորատիվ դրվագները կարելի է կիրառել տարբեր կերպ: Լուսանկարում պատի դուրս ընկած հատվածները հարդարված են դեկորատիվ քարով: Ժայռոտ մակատեսքը պատահականորեն չի ընտրվել. այն ավելի հաճախ է օգտագործվում ինտերիերի դիզայնում, քանի որ մակատեսքը մանրանկար է և չի ծանրաբեռնում ինտերիերը:
Դեկորատիվ քարի օգնությամբ կարելի է հյուրասենյակը հեշտությամբ բաժանել գոտիների, դրանով հարդարել միջնորմները:

hyurasenyaki-design-dekorativ-qarov-2
Այս ինտերիերում միջնորմը զատում է խոհանոցային ու հյուրասենյակային գոտիները: Միջնորմը զարդարվել է ժայռոտ մակատեսք ունեցող դեկորատիվ քարով: Այստեղ սենյակը բավական մեծ է և կարելի է օգտագործել նաև ավելի կոպիտ մակատեսք ունեցող քարով: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինտերիերի ոճը մոտ է դասականին, հարդարման համար ընտրվել է անպաճույճ և մեղմ երանգով դեկորատիվ քար:

Հաճախ հյուրասենյակի դիզայնում դեկորատիվ քարն օգտագործվում է բուխարու կամ բուխարու շրջակա հատվածի երեսպատման համար: Սա շատ հաջող լուծում է, քանի որ բուխարին միշտ իր վրա է վերցնում դիզայնի կոմպոզիցիայի կենտրոնական դերը, իսկ դեկորատիվ քարով երեսպատումը միայն նպաստում է դրան:

hyurasenyaki-design-dekorativ-qarov-3

Ներկայացված տարբերակում բուխարու շրջակա հատվածը երեսպատված է խոշոր ու կոպիտ մակատեսք ունեցող արհեստական քարով, որը շատ հարմար է հատկապես քանթրի ոճի ինտերիերին: Այսպիսի հարդարումն ավելի է ընդգծում գեղջկական ոճն ու բնությանը մոտ լինելը:

Հյուրասենյակի դիզայնում արհեստական քարի կիրառման ևս մեկ հետաքրքիր տարբերակ է դրանով որմնախորշերն ու նույնիսկ վերնասրահները հարդարելը, որը շատ համարձակ տարբերակ է և նրբագեղ է նայվում:

Գավաթներին հատկացված այս բար-որմնախորշը հարդարված է ժայռոտ մակատեսք ունեցող արհաստական քարով, հայելու և ապակու համադրությամբ: Երեսպատման այսպիսի տարբերակն իդեալական է դասական ոճի ինտերիերի համար:

Վերը նշվածները, սակայն, դեկորատիվ քարի ոչ բոլոր ֆունկցիաներն ու հնարավոր կիրառություններն են: Դեկորատիվ քարը կարելի է օգտագործել նաև խոհանոցի, միջանցքի, ննջասենյակի և նույնիսկ լոգասենյակի դիզայնի մեջ 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ