Հյուրասենյակի դիզայն փոքր բնակարանի համար

hyurasenyaki-design-1

Այսօր կխոսենք 18 ք.մ. տարածքով փոքր սենյակի դիզայնի մասին։ Գրագետ նախագծված անգամ ամենափոքր սենյակը կարող է ֆունկցիոնալ  և հարմար լինել։

Պետք է սկսել հատակի ծածկույթի ընտրությունից։ Ավելի լավ է միագույն ծածկույթ վերցնել։ Նույն գույնով է անհրաժեշտ ներկել հարակից սենյակների պատերը, որպեսզի տարածքը նույն ոճի և նույն գույների մեջ լինի։ Եթե պայծառ երանգներ եք օգտագործում, կարող եք մուգն էլ խառնել, որը տարածքը տեսողական փոքրացնում է։ Կստանաք խորություն, որը սենյակի դիզայնն ավելի հետաքրքիր կդարձնի։

Սենյակի չափի ընկալումը կախված է առաստաղի բարձրությունից։ Եթե ցանկանում եք տեսողական  առաստաղի բարձրությունն ավելացնել, ապա պետք է պատերից ավելի բաց երանգ վերցնեք։ Առաստաղի բարձրությունն ավելացնելու համար պատերի վրա ուղղահայաց գծեր են անում։

Սենյակի դիզայն 🙂  Լուսավորության և դեկորի դերը

senyaki-dizain-2

Բազմամակարդակ լուսավորությունն ու բամբուկե պաստառները փոքրիկ ննջասենյակն ավելի ջերմ և հարմարավետ են դարձնում։

Փոքր սենյակում ճիշտ լուսավորությունը մեծ դեր է խաղում։ Եթե ցանկանում եք սենյակը տեսողական մեծացնել, ապա լավագույն տարբերակը` կետային լուսավորությունն է։ Կարելի է տեղադրված լուսավորությունով և լուսամփոփներով կեղծ առաստաղների հնարքը կիրառել։ Անգամ ձմռանը այդպիսի պայծառ լուսավորության դեպքում ամռան խաբկանք է ստեղծվում։

Որպեսզի բնակարանը ֆունկցիոնալ լինի, ավելորդ դեկոր պետք չէ օգտագործել. ծանր գորգեր, ծալքավոր վարագույրներ, մոմակալներ և այլն։ Աքսեսուաեները պետք է բացառել, կամ էլ թողնել միայն ամենաանհրաժեշտ և արժեքավոր աքսեսուարները։

Փոքր տարածքները խորհուրդ է տրվում ճապոնական կամ շվեդական մինիմալիզմի ոճով հարդարել։

senyaki-dizain-3

 ճապոնական ոճով հյուրասենյակ

senyaki-dizain-4

շվեդական մինիմալիզմ հյուրասենյակի ինտերիերում

Ինտերիերի մեջ ավելի լավ է օգտագործել 1 հատ մեծ կամ 10 հատ փոքր ինտերիերի բաղկացուցիչ։

Եթե պատուհանից լավ տեսարան է բացվում, խորհուրդ է տրվում վարագույրներ չօգտագործել, որպեսզի սենյակն ավելի լուսավոր լինի, իսկ լավ տեսարանը ինտերիերի շարունակությունը կդառնա։

Սենյակի դիզայն . զոնավորում և վերանախագծում

Որոշ դիզայներներ նախընտրում են փոխել սենյակի ինտերիերը։ Օրինակ, գիպսաստվարաթղթի միջոցով մի քանի քառակուսի են առանձնացնում, այդպիսով ստեղծելով համակարգչով և սեղանով սենյակ։ Երբեմն այդ սենյակը մանկական սենյակ է` աշխատասենյակով։ Այսինքն սենյակում ֆունկցիոնալ գոտիներ են առանձնացվում` հանգստի կամ աշխատասենյակի տեսքով։

Հաճախ կահույքը պատերի երկայնքով են դասավորում, բայց դա ռացիոնալ չէ, քանի որ պետք է օգտագործել ոչ միայն հորիզոնական, այլև ուղղահայաց տարածքը։ Կարող եք հավելյալ մակարդակներ ավելացնել, օրինակ, եթե դեպի սենյակ տանող միջանցքը նեղ է,  կարելի է մինչև առաստաղ բարձրացող դարակներ կախել։ Դրանց վրա հարմար կլինի գրքեր և իրեր տեղավորել։

Սենյակն ավելի ֆունկցիոնալ դարձնելու համար պետք է վերանախագծում անել և վերանորոգել սենյակը։ Օրինակ, սովորական դռները կարող եք շարժականով փոխարինել և ներկառուցված պահարաններ օգտագործել։

Տարածված է նաև խոհանոցի և հյուրասենյակի համատեղումը։ Խոհանոցն ու հյուրասենյակը բաժանող միջնապատը հանելով, տարածքը կմեծացնեք։ Խոհանոցը այդ դեպքում առանձնացնում են կիսաթափանցիկ միջնապատով,  կամ վարագույրներով։

senyaki-dizain-6Սենյակի տարածքը տեսողականորեն մեծացնելու համար  պատերի և առաստաղի վրա հայելանման պանելներ են ամրացնում։ Այդպիսի արդյունքի կարող եք հասնել ամբողջ պատի երկայնքով հայելանման շարժական դռներով պահարան-կուպեների օգնությամբ։

Փոքր սենյակի պատերի վրա ամրացված հայելանման պանելները կավելացնեն լուսավորությունն ու սենյակն ավելի ընդարձակ կդարձնեն 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ