Ընտրում ենք փոքրիկ սեղան հյուրասենյակի համար

սեղան 1

Interier.am-ը ներկայացնում է հյուրասենյակի սեղանների տեսակները, դրանց առանձնահատկություններն ու ընտրության չափանիշները։

Ինչպես գիտենք, հյուրասենյակը նախատեսված է հյուրեր ընդունելու համար։ Փափուկ բազմոցներն ու բազկաթոռներն ապահովում են հյուրերի հարմարավետությունը, իսկ փոքրիկ սեղաններն առավել մտերմիկ ու ջերմ մթնոլորտ ստեղծելու երաշխիքն են։
Հյուրասենյակի սեղանները տարբեր են իրենց չափերով, կառուցվածքով ու տեսակներով։
Ֆեն-շուի ուսմունքի համաձայն՝ նախընտրելի են սեղանածածկերի շրջանաձև ու ձվաձև տեսակները, քանի որ ստեղծում են հարմարավետության զգացողություն։ Նրանք, ովքեր չեն հավատում հին չինական այս ուսմունքին կարող են ընտրել քառակուսի կամ ուղղանկյունաձև մակերեսով սեղաններ։
սեղան 2

Սովորաբար սեղանները կազմված են լինեւմ 4 ոտքից, սակայն կան սեղաններ, որոնցում ոտքերի քանակը կրճատված է։
Կահույքի որոշ տեսակներ այնքան գեղեցիկ են, որ երբեմն ցանկություն է առաջանում դրանք կիրառելու ոչ թե իրենց իսկական նշանակությամբ, այլև որպես արվեստի ստեղծագործություններ։ Սակայն բնակարանում առկա ցանկացած իր պետք է ոչ միայն լինի գեղեցիկ, այլև իրականացնի որոշ գործառույթներ։
Կան ժամանակակից տեսակներ, որոնք ունեն շարժական դարակներ, որտեղ կարելի է պահել ամսագրեր, գրքեր, հեռուստացույցի և այլ տեխնիկական սարքերի հեռակառավարման վահանակներ։
սեղան 3
Սեղան ընտրելիս պետք է հաշվի առնել բազկաթոռների, բազմոցի, աթոռների բարձրությունը։ Շատ լավ է, երբ սեղաններն ունենում են լայն ու մեծ սեղանածածկեր, բայց այդպիսի սեղանները հեշտությամբ չեն ներմուծվում ցանկացած հյուրասենյակի ինտերիեր։
սեղան 4

Նյութեր, որոնցից պատրաստվում են սեղանները
Գոյություն ունի սեղանների լայն ընտրության հնարավորություն։ Փայտն ամենաընդունված տարբերակն է։ Սակայն փայտե սեղանները համեմատաբար ավելի թանկ են ու լուրջ խնամք են պահանջում։
սեղան 5
Փայտին փոխարինողներն են ԴՍՊ-ն և ՄԴՖ-ն, որոնք բարձր խոնավության պայմաններում և անփույթ օգտագործելու դեպքում կարող են դեֆորմացիայի ենթարկվել։
Փայտե կահույքի առավելությունը էկոլոգիապես մաքուր լինելն ու երանգների լայն ընտրությունն է։ Դրանք հեշտությամբ են ներմուծվում ցանկացած ինտերիեր։ Ցանկության դեպքում կարելի է տեղափոխել սենյակից սենյակ։
սեղան 6
Ապակե սեղանները կատարյալ են հայ-թեք ոճով հարդարված բնակարաններում։ Դրանք տեսողական առումով չեն կրճատում տարածությունը և ընդգծում են ինտերիերի մինիմալիստական ոճը։ Ապակուց պատրաստվում է միայն սեղանածածկը, իսկ ոտքերը՝ մետաղից կամ փայտից։ Թերություններն են՝ քերծվածքներ առաջանալու և կոտրվելու հավանականությունը, որոնք տեղի են ունենում անզգույշ վերաբերմունքի հետևանքով։ Խորհուրդ է տրվում ընտրել թրծված ապակուց պատրաստված սեղաններ, քանի որ ամուր են ու երկար են ծառայում։
սեղան 7
Կռած մետաղական սեղանները գեղեցիկ են, սակայն համապատասխանում են միայն պրովանս ոճին։
սեղան 8

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ