Առաստաղի դիզայն . ինչ անել շրիշակի անկյունը հավասար կտրելու համար

arastaghi-design-5

Որքան էլ գեղեցիկ լինի մեր ինտերիերի դիզայնը, միևնույն է ծուռ կցակարերը կարող են տպավորությունը փչացնել։ Այս անգամ մենք կանդրադառնանաք  առաստաղային շրիշակներին ու կներկայացնենք, թե ինչպես անել, որ միացման հատվածի անկյունները կատարյալ ուղիղ լինեն։

Պատերի և առաստաղի հարդարումն ավարտելուց հետո, անցումային հատվածները երբեմն կարող են  տգեղ լինել։ Այդ պատճառով էլ երկու նյութերի կցվածքի տեղում օգտագործում են շրիշակ, որենք մոնտաժելիս, պետք է ուղիղ և կոկիկ լինեն։

Ինչպես առաստաղային շրիշակը ճիշտ սոսնձել և մածկել

Առաջին եղանակը ատաղձագործական գործիք օգտագործելն է, որն օգտագործում են  առաստաղային շրիշակների անկյունները 90 և 45 աստիճան անկյան տակ կտրելու համար։ Այն կարող  է լինել փայտից, մետաղից կամ պլաստիկից։

Կարելի է 2 տեսակ առաստաղային անկյուններ առանձնացնել` ներքին և արտաքին, որոնց կցվածքները մի քիչ տարբերվում են։

Կարող եք ինքներդ պատրաստել այդ գործիքը։ Դրա համար օգտագործեք նրբատախտակի կամ տախտակի նույն չափի 3 կտորներ: Դրանք նախ պետք է դնել շրջված П տառի տեսքով և անկյունների գծանշում կատարել: Այնուհետ գծանշման ուղղությամբ ձեռնասղոցով գրեթե մինչև վերջ կտրվածք անել և տախտակները պտտեցնել:

առաստաղի-դիզայն-ինչ-անել-որ-շրիշակի-անկյունը-հավասար-լինի-12

Առաստաղի դիզայն. ներքին անկյուն

Մեզ անհրաժեշտ է ճշգրիտ չափումներ կատարել, շրիշակի ձողիկները դնել ատաղձագործական գործիքի մեջ ճիշտ այն դիրքով, ինչպես որ  այն տեղակայվելու է առաստաղի վրա։ Շրիշակը պետք է կիպ սեղմած լինի ատաղձագործական գործիքի հակառակ պատին։ Պահում ենք և ձախ ձեռքով սեղմում։ Ձեռնասղոցը հատուկ 45 անկյան տակ կտրելու անցքի մեջ ենք դնում և դետալը կտրում։

arastaghi-design-inch-anel-vor-shrishaki-ankyune-havasar-lini-2Կից դետալը կտրում ենք նույն ձևով` միայն թե հայելանման արտացոլմամբ, ինչպես նկարում է պատկերված։Որպեսզի աշխատանքն ավելի կոկիկ և ուղիղ եզրերով լինի, փափուկ նյութերը կտրելիս (ПВХ, պենոպլաստիրոլ), օգտագործեք մետաղ կտրող սղոց կամ սովորական շինարարական դանակ։ Ճշգրիտ կտրելու համար անհրաժեշտ է երեսի կողմից կտրել։

Առաստաղի դիզայն. արտաքին անկյուն

arastaghi-design-inch-anel-vor-shrishaki-ankyune-havasar-lini-4

Չափեք մոտակա պատից մինչև արտաքին անկյունը շրիշակիերկարությունը, շրջած մատիտով գծանշեք երկարությունը, հաշվի առնելով այն, որ եզրը (վերևամասը) մի քիչ դեպի դուրս  է լինելու։ Շրիշակը տեղափոխեք ատաղձագործական գործիքի մեջ և կտրեք։

Կից ձողը պետք է կտրել մի քանի սմ ավել։ Այն անհրաժեշտ է կտրել առաջին դետալի հայելանման արտացոլմամբ։

Պետք է չափեք առաստաղային շրիշակը, որպեսզի դետալների կցակարերը կատարյալ ուղիղ լինեն։ Անհրաժեշտության դեպքում դուրս ցցված եզրերը դանակով կտրեք։

Երկրորդ եղանակն առանց լրացուցիչ գործիքներ կիրառելն է: Ներքին անկյունը ստանալու համար առաստաղի վրա գծանշում կատարեք։

Փորեքը մոտեցրեք առաստաղին՝ ուղիղ եզրն անկյանը կիպ սեղմելով ու առաստաղի վրա շրիշակի երկար կողմի երկայնքով գիծ քաշեք։

Նույն գործողությունն արեք նաև մյուս կողմում`կից դետալով ու գծեք գծերի հատման կետը։

Եթե հատման կետից մինչ դետալի եզրը գիծ քաշենք կստանանք 45 աստիճանի անկյուն։

Այլ եղանակներ

Լավ աչքաչափի և ձեռքերի հմուտ աշխատանքի շնորհիվ կարելի է օգտագործել ինքնաշեն շաբլոն։Դրա համար վերցրեք նրբատախտակ և մանրակերտ պատրաստեք հորիզոնական ուղղանկյան տեսքով:Անկյունաչափի միջոցով ուղղանկյան աջ և ձախ կողմերում 45 աստիճանի անկյուն նշեք ու հակադիր ծայրերն իրար կապեք գծերով: Այժմ ինքնաշեն շաբլոնի միջոցով կարող եք լուծել այդ խնդիրը։ Պարզապես առաստաղային մասերը ոչ թե մտցրեք, այլ դրեք պատկերի վրա և ձեռնասղոցը համատեղեք շաբլոնի գծանշման հետ։

arastaghi-design-inch-anel-vor-shrishaki-ankyune-havasar-lini-14

Առաստաղային շրիշակներ տեղադրելիս կարող եք շատ չչարչարվել, հարդարման համար գնեք կցվածքը ծածկող շրիշակներին համապատասխան դետալ  և տեղադրեք այն։ Այս կերպ կխնայեք Ձեր ժամանակն ու ուժերը։

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ