Ինչ ապակի ընտրել ինտերիերի համար

inch-apaki-@ntrel-interieri-hamar-7

Եթե Դուք նոր եք սկսում շինարարությունը կամ վերանորոգումը, կարող եք հենց սկզբից նախատեսել ապակե տարրեր՝ պատեր, միջնորմներ, առաստաղ և այլն: Այսօր դիզայներները շատ են սիրում ապակու տարբեր կիրառություններ գտնել ինտերիերում, քանի որ այն ոչ միայն պրակտիկ է, այլև բավական գեղագիտական տեսք է հաղորդում բնակարանին:

inch-apaki-@ntrel-interieri-hamar-2

Վերջինս օրինակ, կարող է տարանջատել ննջասենյակն ու աշխատասենյակը:

Լույսն ապակու միջով ներս է թափանցում, ինչի շնորհիվ ապակե դռներով կամ առաստաղով սենյակն ավելի ընդարձակ, թեթև ու ազատ է թվում, իսկ համապատասխան որակներ ունեցող ապակի ընտրելով՝ հնարավոր է ապահովել նաև լավ ձայնամեկուսացում:

inch-apaki-@ntrel-interieri-hamar-3

Մասնագետները փաստում են, որ վերջին ժամանակներս ապակե շինվածքներն ավելի ու ավելի շատ են կիրառվում բնակարան-ստուդիաներում և ազատ պլանավորված սենյակներում: Նրանք խորհուրդ են տալիս օգտագործել ամուր, թրծված ապակի կամ տրիպլեքս ապակի՝ շինվածքի անվտանգությունն ապահովելու համար:

Յուրաքանչյուր տարի ի հայտ են գալիս ապակե կահույքի և դիզայնի բազմաթիվ նոր գաղափարներ, որոնք մարմնավորվում են տների ու բնակարանների ինտերիերում: Ընդ որում պարտադիր չէ, որ կահույքն ամբողջությամբ ապակուց լինի, ապակին շատ հաճելիորեն համադրվում է այլ նյութերի հետ: Օրինակ, հետաքրքիր տեսք ունի մեջտեղում շրջանաձև ապակե սկավառակ կամ ողջ երկայնքով գունավոր ապակյա ներդիր ունեցող բնափայտե սեղանը: Այսպիսի հակադիր նյութերի համակցումն այսօր շատ արդիական է և հաճախ կիրառվում է ժամանակակից ճարտարապետ-դիզայների կողմից:

inch-apaki-@ntrel-interieri-hamar-8

Ինտերիերում տենդենցներին հետևող, բայց այնուամենայնիվ կտրուկ և համարձակ լուծումների հակված մարդկանց համար առավել հարմար են ապակյա զուսպ տարրերը (խոհանոցային աթոռներ), որոնք տարածությանն ավելի թեթև ու ընդարձակ տեսք կհաղորդեն:

Ինտերիերում հատկապես հետաքրքիր տեսք ունի գունավոր ապակին, որի շնորհիվ ողջ տարածությունը լուսավորվում է գույնով: Ապակուց կարելի է պատրաստել թափանցիկ դռներով պատեր, որոնց վրա ավազաշիթային մեքենայով կարելի է ծաղիկներ ու տերևներ նկարել: Ապակե դռների վրա կարելի է նկարել նաև ներկերով, կամ էլ պարզապես գունավոր թաղանթներ փակցնել:

Ծիածանային գունանցումներով երկգույն ապակուց կարելի է ստանալ հետաքրքիր միջնորմ, որի շնորհիվ հատակը, առաստաղն ու պատերը կողողվեն բազմագույն ստվերներով՝ տանը հաղորդելով հեքիաթային տեսք:

inch-apaki-@ntrel-interieri-hamar-6

Ապակե կոմպոզիցիան ավարտելու համար օգտագործեք տան դեկորի փոքրիկ առարկաներ՝ ապակե սկահակներ, լամպեր, դարակներ կամ պահարաններ 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ