Ինչ ծաղիկներ աճեցնել մայիսին

այգի

Մայիսը միջսեզոնային ամիս է, երբ ցերեկն արևն այրում է, բայց երեկոյան դեռ մի փոքր ցուրտ է։ Բնությունը սիրում է մեզ անակնկալներ մատուցել։ Կարելի՞ է աճեցնել ծաղիկներ այս շրջանում և ի՞նչ ծաղիկներ կարելի է աճեցնել, կխոսենք այս հոդվածում։
Եթե դեռ նոր եք քայլեր ձեռնարկում Ձեր այգին գեղեցկացնելու համար, ապա պետք է նախապես պատկերացում ունենաք, թե ինչպիսի այգի եք ուզում ունենալ։ Դրանով էլ պայմանավորված է ծաղիկների ընտրությունը։
Մասնագետներն առանձնացնում են այգու երկու տեսակ՝ կանոնավոր (ֆրանսիական ոճով), որը ենթադրում է կոկիկ ծաղկաթմբեր և անկանոն, այսինքն՝ ամենուր տարածված բույսեր ու ծաղիկներ։

այգի 2

Եթե կարգուկանոն եք նախընտրում, ուրեմն այգին պետք է հարդարեք կանոնավոր, այսինքն՝ ֆրանսիական ոճով։ Այս դեպքում նպատակահարմար է աճեցնել լուսասեր ծաղիկներ՝ ամուր ծաղկաբույլերով։
Ցանկալի է, որ ծաղկացողունն ունենա ուղղահայաց կառուցվածք և դիտելիս նախշերով գորգի տեսք ունենա։

այգի 3

Մայիսի սկզբին կարելի է աճեցնել գեորգիններ, սխիզանտուսներ, զարդաբույսեր, թրաշուշաններ։ Պետք է աճեցնել նաև գազոն, քանի որ դա կանաչ այգի ունենալու ամենակարևոր նախապայմանն է։

այգի 4

Եթե նախընտրում եք իսկական ու վայրի բնություն, ապա անկանոն այգին կարող է լինել լավագույն տարբերակը։ Այն ավելի բնական տեսք ունի և ծաղիկներ աճեցնելու լայն հնարավորություն է տալիս։ Այս դեպքում առավել նպատակահարմար է աճեցնել խավարասեր բույսեր՝ ոչ մեծ ծաղկացողուններով։ Օրինակ՝ հիանալի տարբերակ է կլիմատիսը։

այգի 5

Լրացնելու համար կարելի է աճեցնել նաև ցածլիկ թփեր գեղեցիկ ծաղիկներով։ Դրանք կզարդարեն այգին ու գեղեցիկ տեսք կհաղորդեն։

այգի-7

Մայիսի երկրորդ կեսին խորհուրդ է տրվում աճեցնել ջրկոտեմ, զանգակածաղիկներ և այլն։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ