Ընտրում ենք գորգ. Ինչ չափերի պետք է լինեն գորգերը

Գորգը տան ամենակարևոր դեկորներից է, որի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն գույներով ու պատկերներով, այլև չափերով:

Առաջին ու ամենակարևոր պայմանը ըստ դիզայներների՝ գորգի ու պատերի միջև հեռավորության պահպանումն է, որը պետք է լինի 45-60 սմ:

Հյուրասենյակ

գորգ-2

Երբ սենյակը չափազանց մեծ է, այն կարելի է բաժանել երկու մասի՝ յուրաքանչյուրի համար ընտրելով տարբեր գորգեր կամ կողք կողքի փռել միևնույն գորգից: Իսկ փոքր սենյակների դեպքում հարկավոր է հաշվի առնել բազմոցի չափերը:Գորգը չպետք է ավելի կարճ լինի, քան բազմոցի երկարությունն է:

 

Ճաշասենյակ

գորգ-3

Նախ անհրաժեշտ է չափել սեղանը և ըստ դրա կատարել գորգի ընտրությունը: Գորգը սեղանի ծայրերից սկսած՝ պետք է ունենա 60-75 սմ երկարություն, որպեսզի աթոռները ազատ տեղավորվեն:

Ննջասենյակ

գորգ-4

Սենյակի գորգը պետք է մեծ լինի, որպեսզի արթնանալիս ոտքերը չդիպչեն սառը հատակին: Այդ է պատճառը, որ գորգի լայնությունը յուրաքանչյուր կողմից պետք է լինի 60 սմ: Կա նաև մեկ այլ տարբերակ՝ մահճակալի երկու կողմերում փռել փոքրիկ գորգեր, որոնք և՛ գեղեցիկ տեսք կապահովեն, և՛ կպահպանեն սենյակի ջերմությունը:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ