Ինչ գույներ ընտրել մանկական սենյակի համար

մանկական սենյակ

Գոյություն ունի արդեն կարծրատիպացած մի տեսակետ, որ տղաների համար նախատեսված սենյակներում պետք է գերիշխի կապույտը, իսկ աղջիկների սենյակում՝ վարդագույնը: Ինչպե՞ս ընտրել կամ ընտրելիս ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվել կատարյալ գունային համադրություն ստանալու համար:
Ընտրելիս շատերն են առաջնորդվում արդեն կարծրատիպ դարձած գույներով և դա պատահական չէ: Ըստ հոգեբանների՝ տղաներն ավելի ակտիվ են, իսկ կապույտը դրական ու հանգստացնող ազդեցություն է ունենում երեխաների հոգեբանության վրա: Ի տարբերություն տղաների՝ աղջիկներն ավելի հանգիստ են, հետևաբար վարդագույնը ակտիվություն է հաղորդում նրանց:

մանկական սենյակ

մանկական սենյակ

Մանկական սենյակի համար գույներ ընտրելիս պետք է առաջնորդվել երեխայի բնավորությամբ: Փորձեք խուսափել մուգ գույներից, քանի որ երեխաները շատ ընկալողունակ են, և նման գույները չեն թողնում հավասարակշռություն պահպանել:
Դրա համար էլ մասնագետները խորհուրդ են տալիս երեխայի սենյակի համար ընտրել ավելի բաց ու նուրբ գույներ: Եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք օգտագործել մուգ գույներ, ապա ընտրեք չեզոք երանգ ու կիրառեք ոչ թե ամբողջ սենյակում, այլ սենյակի որևէ հատվածում:

մանկական սենյակ

Ինչպե՞ս ձևավորել սենյակը նախքան երեխայի ծնունդը
Եթե որոշել եք երեխայի սենյակը ձևավորել նախքան ծնվելը, ապա կարող եք առաջնորդվել կարծրատիպային գույներով կամ ընտրել չեզոք գույներ:
Սպիտակը հիանալի ու ոճային ընտրություն է մանկական սենյակի համար՝ անկախ սեռից: Մյուս գույները կարելի է ներմուծել ինտերիեր տեքստիլի և աքսեսուարների միջոցով:
մանկական սենյակ

Ըստ հոգեբանների՝ մանկական սենյակների համար ամենալավ տարբերակը կանաչ գույնն է իր երանգներով: Այն լավ է անդրադառնում ոչ միայն երեխայի հոգեբանության, այլև տեսողության վրա: Մասնագետների կարծիքով լավագույն ընտրություն կարող է լինել նաև բաց դեղինը, երբ երեխան հաճախ է լաց լինում: Այդ երանգը դրական էներգիա է հաղորդում երեխային: Իսկ, օրինակ մանուշակագույնի տարբեր երանգներն ազդում են երեխայի տրամադրության վրա, և խորհուրդ է տրվում այդ գույները չափավոր կիրառել մանկական սենյակներում:

մանկական սենյակ

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ