Ինչ նյութերով հարդարել պատերը

Պատերը հարդարելիս բոլորս կանգնում ենք հետևյալ խնդրի առջև՝ ինչպե ՞ս և ի ՞նչ նյութերով հարդարել։ Առաջարկում ենք ծանոթանալ պատերը հարդարելու լավագույն նյութերին ու դրանց կիրառման առանձնահատկություններին։

Խցանակեղև

Այս նյութով հարդարված պատերն առանձնանում են էկոլոգիական մաքրությամբ, հակաալերգիկությամբ ու դիմացկունությամբ։ Այս նյութը չունի փտելու հատկություն, առաձգական է, հրդեհակայուն, դիմանում է մեխանիկական ազդեցություններին, ունի ձայնամեկուսիչ հատկանիշներ և լավ է պահպանում ջերմությունը։

հարդարման նյութեր 1

Սվաղ

Ավանդական ու միևնույն ժամանակ ժամանակակից հարդարում է համարվում սվաղը։ Ինտերիերում հատկապես շատ հաճախ կիրառվում են հանքային, սիլիկատային, սիլիկոնային, ակրիլային տեսակները։ Մակերեսային շերտի յուրօրինակ հարդարումը կախված է սվաղը քսելու տեխնիկայից ու օգտագործվող գործիքներից (վրձիններ, ներկագլաններ, մածկաթիակ, խոզանակ)։
Ամենապրակտիկը ֆակտուրային սվաղն է, որի ռելիեֆային շերտը թաքցնում է թերությունները, փքված հատվածները, անհարթությունները, իսկ գործիքները արագ հարդարում են ոչ այնքան հավասար պատերն ու անկյունները։

հարդարման նյութեր 2

Պաստառներ

Պաստառներն ուղղակի թղթի գլանակներ չեն, այլ հիանալի միջոց անկրկնելի ինտերիեր ստանալու համար։ Թղթե, վինիլային, ֆլիզելինային ու տեքստիլային պաստառները ծառայում են 3-4 տարի, իսկ պատին սոսնձված դեկորատիվ պաստառները՝ 15-20 տարի։

հարդարման նյութեր 4

Ներկ

Այժմ միապաղաղ գույներին փոխարինելու են եկել վառ գույները։ Պատերի ներկի գույնը կարող է համապատասխանել կտորե պաստառներին, ունենալ մի քանի երանգ բաց կամ մուգ, համընկնել գորգերի, կահույքի գույների հետ և այլն։
Դեկորատիվ ներկերի միջոցով կարելի է ստանալ արտասովոր ու հետաքրքիր էֆեկտներ։ Երկու տեսակի ներկերի (ֆոնային ու դեկորատիվ) համադրությունը մակերեսային շերտն ավելի նուրբ են դարձնում, ինչը փոփոխվում է լուսավորումից ու դիրքից։

հարդարման նյութեր 5

Սալիկներ

Սալիկների գունային ու ձևային բազմազանությունը ընտրության լայն հնարավորություն է տալիս ցանկացած ճաշակի տեր գնորդի համար։ Դրանք հրակայուն են, չեն խունանում արևի ճառագայթներից ու մեծ խնամք չեն պահանջում։ Կերամիկայի անվիճելի առավելություններից են բնական ծագումն ու էկոլոգիականությունը։

հարդարման նյութեր 7

Արհեստական քար

Ինտերիերում պատերի երեսպատման համար նախատեսված արհեստական քարը փոխարինում է բնական նյութերին։ Այս նյութը կիրառվում է կամարներ, պատուհանի որմնախորշեր, ամբողջական պատեր կամ առանձին հատվածներ հարդարելու համար։
Արհեստական քարը կազմող հիմնական բաղադրիչներն են՝ պորտլանդ-ցեմենտը, թեթև լցանյութերը (կերամզիտ, պեռլիտ, պեմզա, կվարցային ավազ կամ դրանց խառնուրդը), հանքային ներկերը, ձևափոխված հավելումները, որոնք անհրաժեշտ են շահագործման համար ենթակա նյութ ստանալու համար։

հարդարման նյութեր 8

Դեկորատիվ աղյուս երեսպատման համար

Դեկորատիվ աղյուսը արհեստական քարի ամենապահանջված տեսակներից է։ Երեսպատման համար օգտագործվում են երկու տեսակի տարրեր՝ մակերեսային և անկյունային։ Վառ երանգներ ունեցող դեկորատիվ քարը լայնորեն կիրառվում է մինիմալիստական և հայ-թեք ոճերում։ Հնության սիրահարները նաև սիրում են հարդարել բնակարանը ավելի մուգ երանգներով ու անհարթ եզրերով քարի տեսակները բնակարանին հնաոճություն հաղորդելու համար։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ