Ինչ պետք է իմանալ թավշե կահույքի մասին

Առանց չափազանցությունների կարելի է ասել, որ թավշե աստառով փափուկ կահույքը միշտ էլեգանտ, թանկարժեք ու ոճային է նայվում: Առավել ևս, որ թավիշը ներկայումս ինտերիերի մեջ ամենանորաձև տեքստիլային նյութերից է համարվումայց որքանով է նման աստառը պրակտիկ առօրյայում ու արդյոք այնքան քմահաճ է թավիշը, որքան սովոր ենք կարծել:

Մեծ մասամբ վախենում ենք թավիշ օգտագործել ինտերիերում՝ վախենալով, որ չափից շուտ կկորցնի իր տեսքը: Բայց եկեք հասկանանք, որ ինտերիերի տեքստիլն ու հագուստի կտորը տարբեր իրեր են:

Իհարկե եթե բազմոցը կամ բազկաթոռն աստառենք մոտակա կտորի խանութից գնված թավիշով, մոտակա ժամանակում այն կկորցնի տեսքը, բայց եթե թավիշը գնվի մասնագիտացված սրահից, կնկատեք, որ թավշի կտորի ցանկացած փաթեթի վրա հատուկ նշում կա՝ «աթոռի համար», «վարագույրի համար», «բազկաթոռի համար»: Այս նմուշներից յուրաքանչյուրն իր բնութագիրն ունի, այդ թվում՝ մաշվածակայունությունը:

Այդ ամենի հետ մեկտեղ՝ միշտ չէ, որ կահույքի համար պետք է ընտրել ամենամաշվածակայուն թավիշը: Եթե, ասենք, թավիշ ենք ընտրում մահճակալի սնարի համար, պարտադիր չէ ընտրել այնպիսի նմուշներ, որոնք օգտագործվում են ռեստորանների կահույքում:

Ինչպիսին է լինում կահույքի աստառման թավիշը

Մասնագետներն առանձնացնում են թավշի 2 հիմնական տեսակ՝ սինթետիկ և բամբակե: Ընդ որում՝ սինթետիկ թավիշն այսօր բնականից պակաս լավ չի նայվում, չի «վախենում» լվացվելուց և հեշտ է խնամվում: Արտաքինից կարելի է առանձնացնել թավշի ևս 3 տեսակ՝ կարճ խավավոր, միջին խավավոր և ֆակտուրային: Բացի այդ՝ կտորի վրա կարող են լինել դրոշմատիպեր, տրաֆարետային կամ խորդուբորդ պատկեր: Մի խոսքով՝ ընտրության հնարավորություն կա:

Հաճելի է նաև այն, որ ժամանակակից արտադրողները հոգացել են այն մասին, որ թավիշը կարողանա երկար պահպանել իր արտաքին տեսքն ու հոտեր չներքաշի: Դրա համար կտորը կարող է ներծծվել տարբեր խառնուրդներով՝ արևից այրվելու դեմ, ջրակայունության համար և այլն:

Թավշե կահույքի խնամքը

Արհեստական թավիշը մեծ մասամբ կարելի է լվանալ: Բնական աստառի հետնման կերպ չի կարելի վարվել, սակայն չարժե վախենալ. մի շարք հնարամտություններ կան, որոնք օգնում են կեղտաբծերը հեռացնել թավշե աստառից, բայց ամենահուսալի եղանակը չոր քիմմաքրումն է: Նման ծառայությունը մեր օրերում շատերին է հասանելի:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ