Ինչպես ամրացնել պենոպլաստը

պենոպլաստ-1

Պենոպլաստն ամենապահանջված ու հասանելի ջերմամեկուսիչ նյութերից մեկն է, օգտագործվում է շենքերը տաքացնելու համար։ Սա ունիվերսալ նյութ է, խոնավադիմացկուն, թեթև ու գերազանց պահպանում է ջերմությունը։ Վերանորոգման ընթացքում հարց է առաջանում՝ ինչպես սոսնձել պենոպլաստը, որպեսզի այն, որքան հնարավոր է երկար ծառայի։

Չոր սոսնձային բաղադրիչներ

Ջերմամեկուսացման համար օգտագործվող պենոպլաստն ամրացնելու համար օգտագործվում են փոշենման խառնուրդներ (ցեմենտ, ավազ, պոլիմերային լցանյութեր)։ Տան ճակատային մասի համար նախատեսված սոսնձային խառնուրդները լինում են երկու տեսակի՝
Ձմեռային շրջանի աշխատանքների համար
Ամռանը իրականացվող աշխատանքների համար

Սոսինձը պատրաստելու համար չոր փոշենման զանգվածը բացում ենք ջրով՝ հետևելով փաթեթի վրա նշված ցուցումներին։ Չորանալուց հետո սոսնձանման զանգվածն արագ պնդանում է ու դառնում շատ հուսալի տարբերակ պենոպլաստն ամրացնելու համար։
Բնակարանի ներքին հարդարանքների համար օգտագործվում են գիպսային հիմքով զանգվածներ։

Փրփրանման սոսինձ

Պենոպլաստե սալիկներն ամրացնելու համար օգտագործվում են նաև սիլիկոնե հերմետիկ միջոցներ։ Սոսնձելուց առաջ հարկավոր է մաքրել մետաղյա մակերեսը, ժանգի, հին ներկի հետքերը և այլն։ Սոսնձման այս տարբերակը կարելի է կիրառել նաև առաստաղի աշխատանքների համար։

Ինչպես սոսինձ ընտրել պենոպլաստի համար
պենոպլաստ 2

Պենոպլաստային կոնստրուկցիաների ամրության, էֆեկտիվության ու երկարատև պահպանման համար պետք է ընտրել ոչ շատ մատչելի ու շուկայում հայտնի ապրանքանիշերի սոսնձի խառնուրդներ։
Ուշադրություն դարձրեք սոսնձի պահպանման ժամկետին
Տան դրսի պատերը կամ պատշգամբը տաքացնելու համար պետք է ընտրել այնպիսի խառնուրդներ, որոնք նախատեսված են ճակատային աշխատանքների համար։ Պետք է հիշել, որ այսպիսի սոսինձներում արգելված է կիրառել լուծվող նյութեր, որոնք կարող են արագ քայքայել պենոպլաստային սալիկները։
Պենոպլաստե սալիկներով պատերի ներքին հարդարման համար կիրառվում են այնպիսի խառնուրդներ կամ պատրաստի սոսինձներ, որոնց փաթեթների վրա նշված է էկոլոգիապես մաքուր լինելու հանգամանքը։
Մասնագետների կարծիքով պենոպլաստն ամենաթեթև ու հաճելի նյութերից մեկն է, որը չի պահանջում շատ հմտություններ։ Այն ամրացնելու համար հարկավոր են քիչ քանակությամբ գործիքներ և ճիշտ սոսնձային խառնուրդ ջերմամեկուսացվող կոնստրուկցիայի հուսալիությունն ու ամրությունն ապահովելու համար։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ