Ինչպես անել միջսալիկային սվաղ. Մի քանի խորհուրդ
Սալիկների տեղադրումը կատարյալ չի լինի, եթե ուշադրություն չդարձնեք սվաղին ու կարերին: Interier.am-ը կօգնի Ձեզ պարզել, թե վերանորոգման ընթացքում ինչպես կատարյալ կարեր ստանաք:
Կոկիկ սվաղը ոչ միայն գեղեցկացնում է ինտերիերը, այլև ապացուցում է վարպետների պրոֆեսիոնալ աշխատանքը: Որքան մեծ է սալիկը, այնքան լայն պետք է լինի սվաղը:
Եթե սալիկներն աչքի են ընկնում ցածր որակով կամ դիզայնը ենթադրում է անհավասար ծայրեր, ապա տրամաչափի կարիք կա: Այս դեպքում վարպետը պետք է տեսակավորի տարրերն ըստ չափերի, այնուհետև որոշի ինչպիսի սվաղ է անհրաժեշտ:
Մշակեք մակերեսը
Համոզվեք, որ սալիկների սոսինձն ամբողջովին չորանա, իսկ եզրերը նախքան տեղադրելը, մաքրվեն փոշուց, յուղից և կեղտից:
Քսահարթումը մի խնայեք. նույնիսկ ամենաթանկ սալիկը էժանագին տեսք կունենա, եթե միջսալիկային սվաղը լինի անհարթ: Ուշադրություն դարձրեք քսահարթեցման նյութի բաղադրությանը, քանի որ հակամանրէներ պարունակող հավելումներն օգնում են երկար ժամանակ պահպանել սվաղը կատարյալ վիճակում:
Ուշադրություն դարձրեք անկյունային կարերին, որտեղ շատ հաճախ առաջանում են սնկիկներ: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել սիլիկոնե քսահարթում, որը կարերը ենթարկում է հերմետիզացիայի, մինդեռ պլաստիկե անկյունները ժամանակի ընթացքում դեղնում են: Կատարյալ կարերը պետք է լինեն ոչ միայն կոկիկ, այլև դիմակայեն արտաքին ազդեցություններին:
Այսպիսով, արդեն գիտեք՝ ինչպես անել մաքուր ու կոկիկ սվաղ: Դե, ինչ գործի անցեք ու ինքներդ փորձեք գործը գլուխ բերել: