Ինչպես արագ թարմացնել ինտերիերը. 7 միտք
Մի քանի դիզայներական մոտեցում, և ձեր բնակարանը նոր ու թարմ տեսք կստանա: Դրա համար հարկավոր է ընդամնեը փոխել կահույքն ու ավելացնել մի քանի իր:
Աքսեսուարներ
Դիզայներները կարծում են, որ յուրաքանչյուր ինտերիերում պետք է լինեն բաց գույնի իրեր, օրինակ կահույքը, դեկորատիվ բարձերը և այլն, սակայն նախընտրելի է դիմափոշային երանգը օգտագործել սպիտակեղենում՝ համադրելով այն բրոնզե, կապույտ և երկնագույն երանգներ ունեցող իրերի հետ:
Թավշե կահույք
Թավշե կահույքը սենյակը դարձնում է ավելի տաք, հարմարավետ, ինչպես նաև նորաձև:
Բարձր մոմակալներ
Մոմակալները բոլոր ժամանակների ամենանորաձև դեկորներն են: Այժմ դիզայներները նախապատվությունը տալիս են նեղ ապակե բաժակներին, որոնք շատ ոճային են:
Փափկաթոռներ
Սովորական բազկաթոռները փոխարինեք փափկաթոռներով. դրանք հարմարավետ են ոչ միայն մեծերի, այլև փոքրերի համար: Այն կարելի է օգտագործել նաև որպես փոքրիկ սեղանիկ:
Արույրե լուսատու
Արույրը նոր պղինձն է: Դիզայներները խորհուրդ են տալիս այս մետաղն օգտագործել ամենուրեք` կահույքի, նկարների, հայելիների, դեկորների և այլ աքսեսուարների մեջ: Սակայն առաջնային տեղում է արույրե լուսատուն: Պատահական չէ, որ այն հեշտությամբ համադրվում է ցանկացած ինտերիերի հետ:
Սև բարձեր
Բացարձակ սպիտակ ինտերիերին այժմ փոխարինելու են եկել մուգ կապույտ ու սև երանգները: Դիզայներները խորհուրդ են տալիս այդ երանգները ներմուծել ինտերիեր՝ սկսելով ավելի փոքր իրերից, օրինակ՝ բարձերից:
Ծղոտե զամբյուղներ
Մի քանի գյուղական աքսեսուարների օգտագործումը ոչ թե կխանգարի, այլ կստեղծի հարմարավետություն: Ծղոտե զամբյուղները պարտադիր չէ օգտագործել միայն խոհանոցում բանջարեղենը պահելու համար: Այն կարելի է օգտագործել լոգարանում սրբիչների կամ ննջասենյակում՝ շալերի համար: Բայց ամենահետաքրքիր տարբերակը՝ սենյակային բույսերի համար որպես դեկոր օգտագործելն է: