Ինչպես արդուկել ջինսերը

Ջինսերը մեր զգեստապահարանի ամենամնայուն իրերն են․իրենց հարմարավետության շնորհիվ դրանք երբեք դուրս չեն գալիս նորաձևությունից։ Ջինսեր կրում են բոլորը՝ անկախ սեռից ու տարիքից, նույնիսկ՝ փոքրիկները։
Ինչպե՞ս խնամել ջինսերը, որպեսզի երկար ծառայեն, ինչպե՞ս արդուկել դրանք կամ արդյոք կա արդուկելու անհրաժետություն․ահա այս մասին կխոսենք մեր այսօրվա հոդվածում։

 

Արդուկում ենք առանց հատուկ ջանքերի

Նախքան լվանալն ու արդուկելը, ծանոթացեք պիտակի վրա նշված ցուցումներին։ Ջինսերն իրարից տարբերվում են կտորներով, խնամքի համար հատուկ նշված ջերմաստիճանով։ Մի քանիսին նույնիսկ արդուկը հակացուցված է։

Որպեսզի ջինսերը երկար ժամանակ պահպանեն իրենց գեղեցիկ տեսքը, հետևեք այս խորհուրդներին՝
• Ջինսերը պետք է արդուկել թեթևակի խոնավ վիճակում,
• որպեսզի մակերեսին փայլ չառաջանա, արդուկեք հակառակ կողմից,
• կտորի տեսքը պահպանելու և լավ արդուկելու համար օգտագործեք թանզիֆ (марля),
• որպեսզի գրպանների վրա հետքեր չառաջանան, դրանց մեջ դրեք փափուկ կտորներ,
• հետևեք արդուկի ջերմաստիճանին․ նուրբ կտորներից ջինսերը խորհուրդ է տրվում արդուկել մինչև 150 աստիճան ջերմությամբ, իսկ ամուր կտորները՝ ավելի բարձր ջերմությամբ։

 

Ջինսերը ուղղում ենք առանց արդուկի

 

Թե լվանալուց հետո ջինսերն ինչ տեսք կունենան կախված է չորացնելուց։
Ահա մի քանի խորհուրդ ջինսերը ճիշտ չորացնելու համար՝
• Ջինսը քամում ենք առանց մեծ ջանքեր գործադրելու,
• շրջում ենք հակառակ կողմով,
• ամրակներն ամրացնում ենք գոտկատեղի հատվածում,
• չորացնում ենք դրսում (հորիզոնական փռելով պարանին) կամ տանը( փռելով սեղանին դրված մաքուր կտորի կամ սրբիչի վրա)։
Հետևելով այս պարզ խորհուրդներին՝ ջինսերը կարող եք կրել չորանալուց անմիջապես հետո առանց արդուկելու։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ