Ինչպե՞ս ազատվել ծխախոտի հոտից

Մեզնից յուրաքանչյուրը գիտի, թե ծխախոտն ինչ բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, բայց ոչ բոլորն են գիտակցում ծխի վնասակարությունը։ Բացի այդ, ծխի հոտը ներծծվում է փափուկ կահույքի, գործվածքի ու հագուստի մեջ։ Նույնիսկ լավ մաքրելուց հետո որոշ իրեր շարունակում են պահպանել ծխի հոտը։

Ինչպե՞ս ազատվել ծխախոտի հոտից, հենց այս մասին էլ կխոսենք մեր այսօրվա հոդվածում՝ առաջարկելով մի քանի միջոցներ։

  • Նախ անհրաժեշտ է բոլոր իրերը (գորգեր, ծածկոցներ, փափուկ կահույքի պաստառներ) թարմացնել, ապա լվանալ լվացքի մեքենայով։
  • Կա նաև մեկ այլ տարբերակ՝ սոդան լցնում ենք գործվածքի մակերեսին ու մեկ օր թողնում ենք, որից հետո սոդայի մնացորդները հեռացնում ենք փոշեծծիչով։ Հոտը կարելի է վերացնել փափուկ կահույքի  ու գորգերի համար նախատեսված հատուկ մաքրող միջոցներով։
  • Ծխախոտի հոտը հեշտությամբ կլանում են նաև բաճկոնները, վերարկուներն ու մուշտակները։ Այդ իսկ պատճառով ցանկալի է ժամանակ առ ժամանակ դրանք ուղարկել մաքրման։
  • Ծխախոտի տհաճ հոտն անմիջապես ներծծվում է գրքերի մեջ, որից ազատվելն անհնարին է, ուստի գրքերը պետք է պահել փակ գրապահարաններում։
  • Ավելորդ հոտերից ազատվելու համար պետք է հաճախակի մաքրել պատուհանները, պատերը, դռները, առաստաղներն ու կահույքը՝ մշակելով քացախի լուծույթով։
  • Հոտը վերացնելու համար կարելի է օգտագործել տարատեսակ անուշաբույրեր։
  • Եվ վերջապես, կարելի է գնել բուրահաղորդիչ, որը շատ նման է հզոր օդորակիչի։

 

Լավագույն տարբերակը այդ վատ սովորությունից՝ ծխելուց, հրաժարվելն է, որը դրական կանդրադառնա ոչ միայն ձեր ու ձեր մտերիմների օրգանիզմի, այլև բնակարանի օդի վրա։

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ