Ինչպես ճիշտ արդուկել տաբատները

տաբատ1

Տաբատները շատ վաղուց անփոխարինելի տեղ ունեն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց զգեստապահարանում։ Լավ արդուկված տաբատներն ընդգծում են գործնական ոճը, առանձնակի հմայք ու խնամվածություն են հաղորդում կրողին։
Տղամարդկանց տաբատները սովորաբար ունենում են հատուկ գիծ, որոնք լվանալուց հետո անհետանում են։
Ինչպե՞ս դրանք վերականգնել, հենց այս մասին կխոսենք մեր հոդվածում։

 

  • Նախքան գծերը վերականգնելը հարկավոր է տաբատը լավ արդուկել հակառակ կողմից, որպեսզի խուսափեք փայլից։ Իսկ գույնը պահպանելու համար կարող եք օգտագործել խոնավ թանզիֆ և ջրի մեջ լուծված քացախ։
  • Հավասար ու գեղեցիկ գծեր ստանալու համար պետք է տաբատի մի ոտքն այնպես դնել, որպեսզի մյուս ոտքն ամբողջությամբ համընկնի մյուսին, այսինքն՝ ծալքերը պետք է համապատասխանեն մեկը մյուսին։
  • Այնուհետև տաբատը փռում ենք հարթ մակերեսի վրա, որպեսզի գիծը նշենք։ Դա անում ենք խոնավ կտորով վերից վար շարժումներով։

Ինչպես անել, որ տաբատի գիծը երկար պահպանվի

Անգամ ամենափորձառու տնային տնտեսուհիները ցանկանում են, որ տաբատի գիծը երկար պահպանվի։ Ահա մի քանի գաղտնիք՝
Վերցնում ենք խոնավ թղթի կտոր և տաբատի գիծն ուղղում ենք դրա միջոցով։
Մեկ այլ տարբերակ է քացախաջրի լուծույթի օգտագործումը։ Թանզիֆը թրջում ենք քացախի լուծույթով և դրանով արդուկում տաբատը։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ