Ինչպես ճիշտ կտրել ապակին

ինչպես-կտրել-ապակին-4

Այժմ մեզանից շատերը մետաղապլաստե պատուհաններ են օգտագործում, ինչը անհամեմատ ավելի լավ տարբերակ է, քան ավանդական փայտե շրջանակներով պատուհանները: Բայց, այնուամենայնիվ, կան մարդիկ ովքեր փայտե շրջանակներով պատուհաններ են օգտագործում, որոնց ապակին ընթացքում ճաքում է կամ կոտրվում և փոխելու անհրաժեշտություն է առաջանում: Այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես կտրել և տեղադրել ապակին՝ առանց վարպետի օգնության:

Ինչպե՞ս և ինչ գործիքով է ճիշտ կտրել ապակին

Ապակին կտրելու համար ապակեկտրիչ են օգտագործում: Այդ գործիքով ապակու վրա խազ են անում, այնուհետև այդ գծով կտրում: Պետք է նշել, որ խոսքը սովորական ապակու մասին է, ոչ թե թրծած:

Գոյություն ունեն ապակեկտրիչների մի քանի տեսակներ.

Հոլովակավոր ապակեկտրիչը ոչ պրոֆեսիոնալների մոտ առավել տարածված տեսակն է, որը պատրաստվում է դժվարահամահալ մետաղից: Հոլովակի սուր ծայրի տաշվելուց հետո խոտանները շատանում են: Այս տեսակ ապակեկտրիչը ապակու մակերևույթին խազ չի գցում, այլ դեպի ներս ոչ մեծ ակոսիկ է փորում: Վերջերս մի քանի հոլովակավոր մոդելներ են հայտնվել, մեկի մաշելուց հետո, կարող եք հաջորդն օգտագործել:

Պրոֆեսիոնալ ալմաստե ապակեկտրիչի վրա փոքր տեխնիկական ալմաստ կա: Այդ գործիքով անփորձ վարպետների համար դժվար կլինի: Պետք է օպտիմալ մակակտրվածքի ակյուն հարմարեցնել, այլապես խոտանը շատ կլինի: Օպտիմալ անկյունը գտնելուց հետո, պետք է գրեթե չերևացող գիծ քաշել, իսկ խազ քաշելու ընթացքում ցածր զրնգոց պետք է լսվի:

Յուղային ապակեկտրիչը ևս մեկ պրոֆեսիոնալ ապակի կտրող գործիք է: Գործիքի կոթի մեջ յուղով լի պահոց կա: Դա թույլ է տալիս շփման ուժը նվազեցնել և գործիքի կյանքը զգալիորեն երկարացնել: Այն պետք է հատուկ ապակու յուղով կամ նավթով լցավորել:

Կտրում ենք ապակին

Որպեսզի ապակին հարթ և առանց վնասելու կտրեք, պետք է մի քանի կանոնների հետևեք.

  1. Ապակին պետք է լինի չոր, մաքուր և առանց փոշու: Աշխատանքային սեղանի վրա անհարթություններ պետք է չլինեն:
  2.  Քանոնով կամ փայտե ձողով անհրաժեշտ է թեթև շարժումով մակակտրվածք անել: Քերծվածքը պետք է լինի հարթ և ոչ խորը:
  3. Ալմաստե ապակեկտրիչով ավելի հեշտ է կտրելը:
  4. Մակակտրվածքը պետք է մի շարժումով անել: Երկրորդ անգամ չի կարելի քերծվածքի վրայով անցնել:
  5. Մակակտրված ապակին կոտրելու համար, պետք է ձեռնոցներ և ակնոցներ հագնել, ապակին դնել սեղանի ծայրին և կոտրել: Որպեսզի ավելի հեշտ կոտրվի, կարելի է ապակեկտրիչի գլխիկով ներքևից հարվածել:
  6. Նեղ կտոր կոտրելու համար պետք է հատուկ ունելի կամ ապակեկտրիչի գլխիկի վրա տեղադրված փորակներ օգտագործել:
  7. Ձևավոր ապակի կտրելու համար պետք է մաքրվող մարկերով նկարել ապակու վրա կամ ձևանմուշ ստեղծել:
  8. Այնուհետև թեթևակի սեղմեք պատկերի եզրագծերով և հակառակ կողմից լավ հարվածեք:
  9. Դրանից հետո պետք է ավելորդ մասերը հեռացնել:
  10. Որպեսզի ապակին լինի կատարյալ հարթ և ոչ սուր անկյուններով, կարելի է հղկել:

Ինչպես և ինչ գործիքով է ճիշտ կտրել ապակին. ապակու փոխարինում

Հին ապակին հանելու համար ավելի հեշտ կլինի պատուհանը ծխնիներից հանել: Սուր պտուտակահան վերցրեք և մեխերով ամրացված ճեղքակալների վրա հագցրեք: Բոլոր ճեղքակալները հեռացնելուց հետո, ապակին հեշտությամբ կհանեք: Եթե եզրերին մածիկ է քսված, ապա մածկաթիակով հեռացրեք: Այնուհետև նոր ապակին տեղադրեք և ճեղքակալներով ամրացրեք, որպեսզի ապակին չշարժվի: Որպեսզի ապակին չջարդվի, մեխերը խփելուց, տակը ստվարաթղթի կտոր դրեք և մուրճով հարվածեք ստվարաթղթի վրա:

Խորհուրդ: Որպեսզի արանքներ չմնան, խորհուրդ է տրվում ապակին տեղադրել պատուհանային մածկի կամ սիլիկոնե հերմետիկի վրա, ինչպես նաև ճեղքակալները ամրացնելուց առաջ միացման հատվածներին խորհուրդ է տրվում մածիկ քսել: Այդպիսով, միջանցիկ քամիներից կապահովագրվեք և ձմռանը տաք սենյակ կունենաք:

Սովորաբար դռան ապակին տեղադրելիս, պետք է սեպերը հանել, ապակին տեղադրել, այնուհետև կրկին սեպերը խրել:

Ոչ բոլորն են կարող իրենց թույլ տալ հին փայտե լուսամուտները նոր պլաստիկե լուսամուտներով փոխարինել: Այդ իսկ պատճառով, ապակին փոխելու անհրաժեշտություն է առաջանում, ինչը սուր ապակեկտրիչի և մի քանի օրվա փորձերից հետո անպայման կհաջողվի:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ