Ինչպես ճիշտ մածկել․ խորհուրդներ մասնագետներից

Վերանորոգման հիմքը ճիշտ ու գրագետ կատարված մածկումն (шпаклёвка) է։ Առաջին հայացքից չափազանց հեշտ թվացող այս գործողությունն ունի իր նրբությունները, որոնց մասին կպատմենք մեր այսօրվա հոդվածում։

Վերանորոգման այս փուլը որևէ սխալմունք ու վրիպակ չի ընդունում։ Չնայած շուկայում առկա բազմաթիվ պատրաստի խառնուրդներին՝ լավագույն տարբերակը չոր ծեփամածիկ ընտրելն ու այն ինքնուրույն պատրաստելն է։ Սա վերաբերում է ինչպես նախնական, այնպես էլ վերջնական մածկումին։

Այդպիսի խառնուրդ պատրաստելը չափազանց հեշտ է՝

Փոշին լցնում ենք որևէ տարայի մեջ և անընդհատ խառնելով՝ աստիճանաբար ավելացնում ենք ջուրը։ Կարելի է օգտագործել շինարարական հարիչ։
Հեռացնում ենք հին պաստառները, ներկն ու աշխատանքային մակերեսը մաքրում ենք։ Այնուհետև մածկաթիակով քսում ենք ծեփամածիկը․ սկզբում՝ 5-7 մմ հաստությամբ, որից հետո անհրաժեշտության դեպքում պատում ենք հատուկ պլաստիկե ցանցով։

  • Եթե պատի վրա կան փոսեր, ապա նախ պետք է ծեփամածիկը լցնել այդ փոսերի մեջ ու հավասարեցնել մակերեսը։
  • Անկյունները մածկելու համար պետք է օգտագործել հատուկ անկյունային մածկաթիակ։
  • Ծեփամածիկի յուրաքանչյուր շերտը չորանում է մեկ օրվա ընթացքում, ուստի հաջորդ շերտը պետք է քսել նախորդի՝ լավ չորանալուց հետո։
  • Սովորաբար անհրաժեշտ է լինում ծեփամածիկի 2-3 շերտ։ Վերջին շերտը պետք է լինի 1-2 մմ-ից ոչ ավելի։
  • Լավ չորանալուց հետո մակերեսը հարթեցնում ենք հղկաթղթով, որը պետք է  անել յուրաքանչյուր շերտի լավ չորանալուց հետո։

 

 Ինչպես ճիշտ մածկել․ փոքրիկ հմտություններ

  • Մածկաթիակով աշխատելիս մի մոռացեք անվտանգության մասին։ Խառնուրդը պատրաստելիս անպայման դիմակ կրեք։
  • Եթե որոշել եք օգտագործել լայն մածկաթիակ, ապա վերցրեք փոքր քանակությամբ ծեփամածիկ։
  • Աշխատանքից անմիջապես հետո գործիքը լվացեք տաք ջրով։

 

Ծեփամածիկը քսելուց մի քանի օր շարունակ անհրաժեշտ է այն պաշտպանել խոնավությունից, սառեցումից ու չափազանց չորությունից։

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ