Ինչպես ճիշտ փակցնել պաստառները

Երբ գործը հասնում է պատերի հարդարման նյութերի ընտրությանը, մարդկանց մեծամասնությունը նախընտրությունը տալիս է պաստառներին։ Այն գրեթե բոլոր տարածքներում էլ հնարավոր է փակցնել, կարևորն այն է, որ պաստառներ փակցնելու ընթացքը արագ է և հեշտ։ Այժմ գոյություն ունեն տարբեր գույնի, կազմության, նախշի, պատկերի պաստառներ, անգամ կան պաստառներ, որոնց նկարը տարածվում է ամբողջ պատով մեկ։

Պաստառների օգնությամբ 1 օրում կարող եք սենյակն անճանաչելիորեն փոխել։ Գլխավոր առավելությունն այն է, որ պաստառապատելու համար հատուկ հմտություններ պետք չեն գալիս, սակայն եթե ուզում եք, որ պաստառները որակյալ փակցվեն պատին, ճիշտ է դիմեք փորձառու վարպետների օգնությանը:

Պաստառների ընտրությունը

Ճիշտ ընտրված պաստառները կօգնեն քողարկել պատերի թերությունները և սենյակը հարմարավետ կդարձնեն։

Թղթե պաստառները ամենաէժան պաստառներն են։ Էկոլոգիապես մաքուր են, բայց երկար չեն դիմանում։

Ֆլիզելինային պաստառները սովորաբար նախատեսված են ներկելու համար։ Այդ պաստառների հիմքը պատրաստվում է խիտ մամլած թելքից, իսկ վրան տրաֆարետի օգնությամբ դրվում է վինիլից ծավալուն նկար: Վերջիններս շատ հարմար է կիրառել նորակառույց բնակարաններում: Այս պաստառները փակցնելիս կարող եք սոսնձելմիայն պատը։

Վինիլային պաստառները պատրաստվում են թղթե կամ ֆլիզելինային հիմքով պոլիմերային ծածկույթով են։

Վերջիններս հարմար են սանհանգույցի, խոհանոցի, անգամ լոգասենյակի համար։ Մեծ նկարով այս տեսակ պաստառները քողարկում են պատի անհարթությունները: Սակայն այս ամենի հետ զուգահեռ, ունեն նաև

թերություններ՝ չեն սիրումմիջանցիկ քամիներ և խոնավություն։ Այս պաստառները փակցնելիս, պետք է այնպես անել, որ լայնությամբ չձգեք, քանի որ չորանալուց հետո կցակարերը կհեռանան միմյանցից։

Շատ մարդիկ ապակեպաստառները ապակեբամբակի հետ խառնում են, բայց դրանք լրիվ տարբեր տեխնոլոգիայով են պատրաստվում: Ապակեպաստառներին դիպչելիս ծակծկոց չի լինում, ինչպես ապակեբամբակի դեպքում։ Ապակեպաստառների փակցման ժամանակ գլանափաթեթը նախապես կտորների չեք բաժանում, դա արվում է փակցնելուց հետո։ Սոսինձը պատին պաստառների չափից ավելի լայն պետք է քսեք, իսկ վրան կարող եք ակրիլային, լատեքսային կամ ջրաէմուլսիոն ներկով պատել։

Ակրիլային պաստառները նման են թղթե պաստառներին, բայց ունեն ավելի ռելիեֆային նկարներ և կազմված են ակրիլապատ թղթից։

Կտորից պաստառների հիմքը կարող է լինել թղթից, ֆլիզելինից կամ ակրիլից, իսկ մակերեսը կտորապատ է։ Սրանք չի կարելի սոսնձել խոնավ կամ ոչ հարթ մակերևույթի վրա, բացի այդ էլ պատի գույնը չպետք է կոնտրաստային լինի։ Կտորից պաստառները շատ թանկ են, բայց՝ շքեղ։

Պաստառապատումից առաջ պատերի նախապատրաստում

Պաստառները պոկելու համար պետք է մի քիչ թրջել։ Ջուրը պատերի վրա շաղ տալու համար անքերով շիշ վերցրեք, իսկ դժվար պոկվելու դեպքում պատն արդուկեք խոնավ շորով։ Զգույշ եղեք, որ պատի ներսում գտնվող լարերը չվնասեք։ Այժմ խանութներում գոյություն ունեն նաև պաստառները հանելու միջոցներ:

Սպիտակ մակերեսն անհրաժեշտ է  ջրով լվանալ, իսկ ջրաէմուլսիոն ներկը՝ հեռացնել մածկաթիակով։ Բոլոր ճաքերն ու վատ պահպանված սվաղը հեռացրեք, և մշակեք անհարթությունները:

Որպեսզի պաստառը պատին լավ կպչի, և բակտերիաներն էլ վերանան, սնուցեք այն խորը ներթափանցման նախաներկով։Դա անհրաժեշտ է անել պատերի հարդարման բոլոր փուլերից առաջ:

Անհրաժեշտ գործիքներ

Պաստառապատելու համար մեզ անհրաժշտ է սոսինձ, դանակ, չափերիզ, գլանիկ և վրձիններ, սոսնձի համար տարրա, ելարան, մատիտ և հորիզոնական հարթաչափ:

Բնակարանի դիզայն. պաստառներ

Ինչպես ճիշտ փակցնել պաստառները

 

Չափեք հատակից առաստաղ բարձրությունը և գումարեք 5 սմ։ Եթե նկարը պետք է ծայրակցեք, մի քիչ ավելի շատ տեղ թողեք ու կտրեք անհրաժեշտ քանակության շերտեր։ Դռների և պատուհանների մոտ կարող եք օգտագործել պաստառներից մնացած փոքր կտորները։

Սկսեք պատուհանի մոտից և գնացեք դռան ուղղությամբ։ Դռանը հասնելուն պես` վերադարձեք պատուհանի մոտ և սոսնձեք դռան կողմի երկրորդ հատվածը։ Բոլոր պատուհաններն ու դռները փակեք, քանի որ սենյակում միջանցիկ քամի պետք է չլինի։

Հարթաչափի օգնությամբ պատուհանից 50 սմ հեռավորության վրա ուղղահայաց գիծ գծեք, որը կօգնի Ձեզ կողմնորոշվել 1-ին շարքը սոսնձելիս։ Պետք է այնպես անեք, որ պաստառներն ուղիղ փակցնեք, որպեսզի մնացած շարքերն էլ ուղիղ լինեն։

Քսում եք սոսինձը. կախված պաստառների տեսակից քսում եք` պատի, կտավի, կամ էլ այդ երկուսի վրա։ Հատկապես ուշադիր եղեք եզրերի հարցում։ Սոսնձապատ գլանափաթեթը մեջտեղից ծալեք, բայց եզրերը մի կորացրեք։ 10 րոպե սպասեք, որպեսզի սոսինձը ներծծվի, այդ ընթացքում պատերը սոսնձեք։

Ներծծված պաստառի կտորը սեղմեք պատին։ Ավելի հարմար կլինի վերևից սկսել, դրա համար ելարան է անհրաժեշտ։ Սկզբում վերևամասն եք կպցնում, հետո`մնացածը։

Պաստառները հարթեցրեք մաքուր լաթով կամ ռետինի գլանիկով: Սկզբում անհրաժեշտ է կենտրոնը հարթեցնել, այնուհետև աստիճանաբար մնացած օդը դեպի եզրերը բերել։ Երկրորդ և հաջորդող շերտերը կարող եք սոսնձել մեկը մյուսի վրա (1 սմ) կամ կարը կարին։ Սովորաբար ներկվող պաստառները կարը կարին են սոսնձում։ Ռետինե գլանիկով անկյունային միացությունները հարթեցրեք։ Շատ չսեղմեք, որ ռելիեֆային պատկերը չվնասվի։

Որպեսզի վերևի և ներքևի եզրերը հավասար կտրեք, պետք է դա անել նախքան սոսնձի չորանալը։ Լայն մածկաթիակը սեղմեք անկյանը և սուր դանակով պաստառները կտրեք։ Դանակը պետք է հորիզոնական պահեք։ Որպեսզի պաստառները մարտկոցի ետևում սոսնձեք, նախապես ռադիատորի կախիչների տեղում ացնքեր արեք։ Պաստառը մոտեցրեք և լաթապատ հատակամաքրիչով սեղմեք։

Վարդակների և անջատիչների շուրջ խաչաձև կտրավածք արեք ու կտրեք ավելցուկները։ Պաստառապատելուց էլեկտրականությունը լավ կլինի անջատել։ 1 օր հետո սենյակը պատրաստ կլինի շահագործման:

 

 

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ