Ինչպես ճիշտ խնամել դռան փականը

Տան անվտանգությունն ապահովում են ամենից առաջ մուտքի ամուր ու հուսալի դռները: Սակայն որքան էլ որ մուտքի դռան փականը որակյալ ու հաջող լինի, հեշտությամբ կարող է շարքից դուրս գալ, եթե չխնամվի: Եթե զգում եք, որ բանալին անցքի մեջ ինչպես հարկն է չի մտնում, ուրեմն ժամանակն է պատշաճ ուշադրություն դարձնել նրան; Լավագույն միջոցը կանխարգելումն է:

Այստեղ գլխավոր խնամքը մեխանիզմը յուղելն է: նման «պապենական» եղանակն այսօր էլ արդիական է, քանի որ հատուկ հմտություններ, ջանքեր ու ծախսեր չի պահանջում:  Միայն թե յուղ այսօր փոխել է բնույթը: Այն լինում է սիլիկոնային, կալցիումային, լիթիումային, ածխաջրածնային, յուղային և այլն: Սրանցից յուրաքանչյուրն իր եզակի բաղադրությունն ունի ու արժեքավոր հատկությունները:

Ավելորդ չի լինի նշել մի քանի խորհուրդ, որոնց հետևելու դեպքում կարելի է երկարաձգել փականի օգտագործման ժամկետը:

  • Ուժ մի՛ գործադրեք փականի գլանաձև մասին
  • Մի՛ փորձեք միաժամանակ երկու բանալի մտցնել դռան երկու կողմերից
  • Գլանաձև հատվածի մեջ վնասված կամ այլ բանալիներ ու այլ առարկաներ մի՛ մտցրեք
  • Մտցված բանալին չպտտել, մինչև այն մինչև վերջ չհասնի
  • Մշտական յուղումից բացի՝ եթե մեխանիզմն արգելակվել է, անհրաժեշտ է և լրացուցիչ մաքրում փոշուց ու կեղտից:

Յուղման անհրաժեշտությունը

Պատճառները պարզ են ու ակնհայտ. դետալները քսվում են իրար ու ժամանակի ընթացքում տաշվում. արդյունքում փականը խցանվում է:

Ի՞նչ օգտագործել յուղելու համար

Փականների յուղի տիպը կախված է մեխանիզմի տեսակից: Ամենատարածվածը մեքենայի յուղն է: Թեև նման եղանակը որոշ ժամանակով հեշտացնում է դուռ բացելը, բայց երկար հեռանկարում միայն վատթարացնում է վիճակը: Բանն այն է, որ յուղն արագ կլանում է փոշին ու մեխանիզմի ներսի տաշեղը դետալների աշխատելու ու միմյանց քսվելու դեպքում խցանման ու, հնարավոր է, փականի կոտրման պատճառ կդառնա:

Այսօր ամենամեծ տարածումը գտել են սիլիկոնե քսայուղերը: Դրանք օգնում են տևական ժամանակ լավ պահպանելփականի շարժական մասերը և կանխում ժանգոտումը՝ խոնավությունը դուրս մղելով մեխանիզմից ու հակակոռոզիոն հատկություններ հաղորդելով:

Ի՞նչպես ճիշտ յուղել փականը:

Յուղման անհրաժեշտ հաճախականությունը կախված է շահագործման ինտենսիվությունից: Օրինակ՝ մուտքի դռների փականները տարեկան գոնե մեկ անգամյա խնամք են պահանջում, իսկ տան փողոցային դռները՝ ամսական նվազագույնը 3 անգամ:

Յուղման գործընթացը ջանքեր չի պահանջում: Սկզբում անցքի մեջ պետք է լցնել մաքրող միջոցը՝ ճիշտ այնքան, որ բավարար լինի հոսելու: Փականի երեսակալը պետք է շփել չոր շորով, մտցնել բանալին ու մի քանի անգամ պտտել: Նման գործողությունն արվում է գլանամասից փոշին ցրելու համար: Մեխանիզմի մանրամասն մաքրումից հետո, անցքի մեջ կարելի է մի քանի կաթիլ յուղող միջոց լցնել ու կրկին մի քանի անգամ պտտել բանալին:

Բալոնի տեսքով քսայուղերը շատ հարմար են օգտագործման համար՝ շնորհիվ բարակ խողովակի, որի միջոցով քսայուղը թափանցում է մեխանիզմի ներս:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ