Ինչպես ճիշտ ընտրել ներկ լոգարանի պատերի համար

Եթե ձեզ ձանձրացրել է պատերի սալիկապատումը, կարելի է փորձել պատերի ներկման յուրահատուկ տարբերակներ: Նյութ ընտրելիս հաշվի են առնվում լոգարանի ձևավորման առանձնահատկությունները: Խորհուրդ է տրվում ներկել այն տարածքները, որոնք ջրի հետ չեն շփում: Պատերի ներկմանը պետք է անցնել առաստաղի երեսպատումից հետո: Ներկման համար ընտրվում են չեզոք գույներ, որոնք համադրվում են սենյակի դեկորատիվ տարրերով: Փոքր սենյակը տեսողականորեն մեծ են դարձնում բաց գույները: Մեծ լոգարանի դեպքում հագեցած գույներ են ընտրվում:

Ինչ ներկ ընտրել

Ներկը պետք է ջրակայուն լինի ու հակամանրեածին հատկություններ ունենա: Խոնավ տարածքների համար ընտրվում են ջրաէմուլսիական ներկի տեսակներ՝ լատեքսային, ակրիլային և սիլիկոնային տարբերակները:

Ալկիդային արծնը (էմալ) կիրառվում է միայն արտաքին աշխատանքների համար, քանի որ տհաճ հոտ ունի:

Յուղաներկերն օգտագործվում էին խորհրդային ժամանակներում լոգարանը ներկելու համար: Այս նյութն արագ ճաքճքվում է ու դժվար է մաքրվում պատերից:

Մեծ տարածում են ստանում ջրաէմուլսիոն ներկերի հետևյալ տարբերակները՝

  1. ակրիլի հիմքով ներկերը բարձր գին ունեն ու հրաշալի կերպով են քսվում մակերեսին: Հարմար են խոնավության պայմաններում:
  2. լատեքսային նյութը հատուկ թաղանթ է ձևավորում, որը պատերը պաշտպանում է խոնավությունից ու աղտոտումից:
  3. պոլիվինիլացետատի (ՊՎԱ) հիմքով ջրաէմուլսիոն բաղադրությունը կիրառվում է չոր շինություններում:
  4. սիլիկոնե ներկն առանձնանում է գոլորշիաանթափանց կառուցվածքով:

Խոնավ տարածքը ներկելու համար օգտագործվում է ներկ, որի բաղադրության մեջ առկա է ֆունգիցիդներ և ալգիցիդներ: Սրանք կանխում են սնկերի ու բորբոսի հայտնվելը: Ջրաէմուլսիոն ներկը ժամանակի ընթացքում չի դեղնում ու աչքի է ընկնում բարձր ջրակայունությամբ:Նման նյութը թույլ է տալիս անփայլ մակերեսներ ստեղծել, որոնք կարճ ժամանակում չորանում են ու չունեն տհաճ հոտ: Ներկ ընտրելիս հարկ է ուշադրության առնել նրա համատեղելիությունը ներկվող մակերեսի հետ:

Լոգարանի համար արժե նկատի ունենալ հետևյալ լուծումները:

  1. Ունիվերսալ է համարվում սպիտակ գույնը: Այն առանձին սառն ու պարզունակ է: Բայց եթե ընտրենք առավել հետաքրքիր երանգներ՝ կաթնագույն, մարգարտագույն կամ փղոսկրի գույն, եզակի ինտերիեր կստացվի:
  2. Կանաչի օգնությամբ թարմ ու աշխույժ գույներ են ստեղծվում: Բացի այդ՝ այն կարելի է համադրել դեղինի կամ նարնջագույնի հետ:
  3. Սևը խորհուրդ է տրվում կիրառել միայն ընդարձակ լոգարաններում՝ ծիրանագույնի, մոխրագույնի կամ ոսկեգույնի համադրությամբ:
  4. Կարմիրն առույգացնող էֆեկտ ունի ու չի սազում հանգիստ սենյակներին:
  5. Կապույտը հրաշալիորեն ներդաշնակվում է լոգարանի ինտերիերին, հատկապես բեժագույնի կամ սպիտակի համադրությամբ:
  6. Նարնջագույնը հաճախ է կիրառվում լոգարանի համար. փոքր սենյակների համար՝ ծիրանագույն, ընդարձակ սենյակների համար՝ առավել հագեցած երանգները:
  7. Լոգարանի համար դիզայներները խորհուրդ են տալիս մանուշակագույնի բաց երանգներ, որոնք հանգստություն են ստեղծում:

Քանի որ լոգարանում հազվադեպ է օգտագործվում միայն մեկ գույն, կարելի է փորձել այս գունային սխեմաները՝

  • գույները բաժանվում են հորիզոնական՝ ալիքաձև կամ աղեղաձև գեղարվեստական հնարքի օգնությամբ:
  • պատը ներկվում է հիմնական գույնով, իսկ հետո չորացած մակերեսին գեղեցիկ դեկորատիվ տարրեր են մտցվում՝ նախշեր կամ երկրաչափական ֆիգուրներ:
  • շեշտող պատ է ստեղծվում, ընդ որում՝ 3 պատ ներկվում է չեզոք գույնով, իսկ չորրորդը՝ վառ:
  • հետաքրքիր են ձևավորվում որմնախորշերը. դրանք ներկվում են հակադիր կամ ավելի մուգ գույներով:

Երանգները տարբեր կերպ են համադրվում: Օգտագործվում են իրար մոտ երանգներ: Պատերը ներկվում են մի գույնով, բայց աստիճանական տոնափոփոխմամբ: Օգտագործվում է նաև հակադրությունը:

Գույն ընտրելիս հաշվի են առնվում տարածքի ծավալները: Փոքր սենյակի համար ընտրվում են առավել բաց երանգներ, որոնք սենյակն ընդարձակ են դարձնում: Բայց գամման ընտրվում է սանտեխնիկայի ու կահույքի երանգների: Հակադիր գույները խորհուրդ է տրվում ընդարձակ սենյակների համար:

Անփայլ մակերևույթներն առանձնանում են ունիվերսալությամբ: Նրանք ներդաշնակվում են գրեթե ցանկացած ինտերիերի:

Դիզայներներն օգտագործում են ռելիեֆային ներկեր, որոնք մանր ֆակտուրա են ստեղծում մակերևույթների վրա, ինչն օգնում է թաքցնել պատի մանր թերությունները:

Ինչպես պատերը նախապատրաստել ներկելուն

Ներկելուց առաջ անհրաժեշտ է հեռացնել հին ներկը: Դրա համար կիրառվում են հատուկ լուծույթներ, հղկաթուղթ և ճկուն սկավառակով անկյունահղկիչ (болгарка): Ներկի մնացորդները լավ է մաքրվում հատուկ գլխադիրով գայլիկոնով:

Երեսպատման նյութը մաքրելուց հետո կատարվում է հետևյալը՝

  1. պատերը մաքրվում են փոշուց, մակերեսը աստառվում է
  2. թերությունները ծածկվում են ջրակայուն խծուծով
  3. անհարթությունները հղկվում են հղկաթղթով
  4. բորբոսի առաջացումը կանխելու համար պատերը մշակվում են հականեխիչ միջոցով
  5. հարթ մակերևույթը մշակվում է մի քանի շերտ նախաներկով:

Ցողիչ սարքը թույլ է տալիս ներկն առավել համաչափորեն տարածել: 

Բուն ներկումը

Պատերի ներկումն ամփոփիչ փուլն է: Սա արվում է առաստաղը ներկելուց հետո: Խորհուրդ է տրվում խնամքով արդյունք ստանալու համար առաստաղի մակերեսի եզրագծերին ներկարարական ժապավեն սոսնձել:

Ներկարարի աշխատանքը հետևյալ կերպ է իրականանում.

  1. ներկն արվում է 2 շերտով, ընդ որում՝ առաջին շերտին 12-18 % ջուր է ավելացվում
  2. առաջին հերթին ներկվում են բարդ մասերն ու անկյունները
  3. անհարթություններն ուղղելու համար առաջին շերտը վրձնով է ներկվում
  4. հաջորդ շերտը ներկվում է գլանավրձնով՝ առաջին շերտը լավ չորանալուց հետո:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ