Ինչպես ճիշտ ընտրել մահճակալ

մահճակալ 1

Մահճակալի ընտրությունը շատ պատասխանատու աշխատանք է, որը ենթադրում է մի քանի կարևոր քայլեր։ Interier.am-ը կօգնի կատարել ճիշտ ընտրություն։
Առաջին ու ամենակարևոր պայմանը չափերի ընտրությունն է, որը պայմանավորված է այն սենյակի չափերով, որտեղ պետք է տեղադրվի մահճակալը։
Եթե ցանկանում եք ձեռք բերել մեծ ու գեղեցիկ գլխակալով մահճակալ, ապա 1մ 80 սմ կկազմի միայն ներքնակը։ Հարկավոր է հաշվի առնել, որ նման մահճակալը 2մ 20 սմ տեղ կզբաղեցնի սենյակում։
մահճակալ 2

Մահճակալի գլխակալ

Մահճակալ ընտրելիս հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնում գլխակալին, որը կարող է լինել բարձր, ցածր, հանովի, մգդակած, կոճակներով և այլն։ Այս դպեքում ընտրությունը չափազանց լայն է ու բազմազան, ինչը հնարավորություն է տալիս ընտրելու Ձեր ճաշակին ու բնակարանի ոճին համապատասխան մահճակալներ։
մահճակալ 3

Ներքնակ

Ներքնակներ ընտրելիս պետք է հաշվի առնել բարձրությունը, որը կարող է լինել 15-ից 40 սմ։ Բացի չափերի ընտրությունից, շատ կարևոր է նաև հարմարավետությունը, որից էլ կախված է հանգիստ ու լիարժեք քունը։
մահճակալ 4

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ