Առաստաղի վերանորոգում. ինչպես ճիշտ սոսնձել առաստաղային սալիկները

 

arastaghneri-veranorogum-4

Բնակարանի առաստաղը վերանորոգելու ամենաարագ և հեշտ միջոցը պենոպլաստե առաստաղի հարդարումն է։ Այսօր կպատմենք և կցուցադրենք, թե ինչպես ճիշտ սոսնձել առաստաղային սալիկները։ Բայց նախևառաջ կծանոթանանք սալիկների տեսակներին և կօգնենք ճիշտ սոսինձ ընտրել։

Առաստաղային սալիկների տեսակները

Պենոպլաստե սալիկները պատրաստվում են 3 ձևով, այդ իսկ պատճառով էլ միմյանցից տարբերվում են հատկություններով:

առաստաղի-վերանորոգում-ինչպես-ճիշտ-սոսնձել-առաստաղային-սալիկները-1Պենոպլաստից մամլած սալիկները պատրաստվում են պոլիստիրոլի մեծաղյուսներից։ Դրանք ունեն ցածր խտություն և 6-8 մմ հաստություն ունեն։

Արտամղված սալիկները պատրաստվում են պոլիստիրոլե շերտերի մամլումից։ Դրանք ավելի խիտ կազմություն ունեն, մակերևույթը հարթ է և փայլուն, արտաքնապես կարող են նման լինել մարմարե, փայտե և այլ մակերևույթների։

Ինժեկցիոն սալիկներն արտադրվում են մամլիչ ձևամանի մեջ, եռման մեթոդով՝ առանց մանրահատիկները քայքայելու։ Դրանք լինում են շատ մեծ ռելիեֆային պատկերներով ու ունենում են 9-14 մմ հաստություն։ Կցակարերը սոսնձելուց հետո չեն երևում։

Խորհուրդ: Սալիկներն ընտրելիս, ուշադրություն դարձրեք, որ եզրերը լինեն ուղիղ, հստակ և չփշրվեն։ Դրանք չի կարելի կտրել, այդ իսկ պատճառով էլ, որքան եզրերը հավասար լինեն, այնքան կցակարերն անտեսանելի կլինեն։

Որակյալ են համարվում այն սալիկները, որոնք մանր են և ունեն հստակ պատկեր։ Ուշադրություն դարձրեք նաև ամրությանը, եթե  որևիցե մեկի անկյուններից բռնեք, այն ծանրությունից չպետք է կոտրվի։

Առաստաղի վերանորոգում . նյութի հաշվարկն ու սոսնձի ընտրությունը

Նախքան գնելը, անհրաժեշտ է կատարել գնվող նյութի հաշվարկը ու ընտրել սոսինձը։ Միշտ պետք է սալիկը 10-15 տոկոս ավելի շատ վերցնել, որպեսզի խոտանի դեպքում քչություն չանի։ Եթե անկյունագծով եք սոսնձելու, ավելի շատ  սալիկ կպահանջվի։

Նյութի քանակությունը հաշվարկելու համար պետք է իմանաք տարածքի մակերեսն ու այն բաժանեք 1 սալիկի մակերեսի վրա։ Սովորաբար դրանք լինում են 50×50 սմ չափով, այսինքն 1 սալիկը զբաղեցնում է 0,25 քառակուսի մետր տարածք։

Այնուհետև պետք է ընտրել սոսինձը։ Դրա համար շատերն ընտրում են առաստաղի սալիկի ներկերից. Տիտան (Титан),  ունիվերսալ` Էկո-Նասեթ (Эко-Насет), հեղուկ մեխեր կամ Մոմենտ (Момент)։

Սալիկների տեղակայման տարբերակները

առաստաղի-վերանորոգում-ինչպես-ճիշտ-սոսնձել-առաստաղային-սալիկները-2

Գոյություն ունեն սալիկների տեղադրության զանազան տարբերակներ, բայց ամենատարածվածներն են զուգահեռ և անկյունագծային տեղադրումները։ Եթե ցանկանում եք յուրօրինակ դիզայն ստանալ, ապա կարող եք գնել մի քանի տեսակի գունավոր սալիկներ՝ հերթափոխային կամ հատվող անկյունագծեր` տարբեր գույնի և կազմության, շախմատի տախտակ, օձաձև, սենյակի մեջտեղում պարագծով քառակուսիներ և այլն:

Առաստաղի վերանորոգում . սալիկապատում

Եթե ցանկանում եք, որ արդյունքը լավ լինի, ապա նախքան սալիկները սոսնձելը, գծանշումներ արեք։ Քանի որ, եթե պատը թեք է, ապա առաջին շարքը շարելուց հետո հետագայում կցվածքներն էլ ծուռ կստացվի։ Այս ամենից խուսափելու համար ճակատային պատից 90 աստիճան անկյան տակ գիծ քաշեք և դրան զուգահեռ սալիկի չափին համապատասխան զուգահեռ գծեր արեք։ Այդպիսով, կստանաք ուղիղ գշանշում։ Ուղիղ գիծ ստանալու համար հարմար է օգտագործել ներկարարական լար:

Սովորաբար սկսում են սոսնձել սենյակի  որևէ անկյունից, ցանկալի է սկսել միանգամից աչքի զարնող անկյունից և շարունակել մինչև դուռը, որպեսզի կիսատ մնացած շարքը չերևա։

Խորհուրդ. անկյունագծով առաստաղային սալիկները ճիշտ սոսնձելու համար սենյակի մեջտեղից 2 ուղղահայաց գծերով գծանշում արեք։ Այդպիսով առաստաղը 4 ուղիղ մասի կբաժանվի և գծերով առաջնորդվելով՝ կսկսեք սենյակի կենտրոնից սոսնձել։

Հաճախ սալիկների պատկերները կրկնվող են, բայց եթե անհրաժեշտ է դրանք համակցել, նայեք, որ վերջիններս համաչափ լինեն։ Սալիկներն  կիպ կպցրեք միմյանց, որպեսզի անցքեր չմնան։ Առաստաղային սալիկը սոսնձելուց առաջ, եզրերի ավելցուկները կտրեք։

առաստաղի-վերանորոգում-ինչպես-ճիշտ-սոսնձել-առաստաղային-սալիկները-4

Գոյություն ունեն առաստաղային սալիկները սոսնձելու մի քանի տարբերակներ.

Հաճախ, սոսնձում են սպիտակեցված պատերի վրա, դրա համար էլ պետք է նախաներկով մշակել և սպասել, որ չորանա։ Եթե նախաներկ չկա, կարելի է այն պատրաստել: Պետք է միայն ПВА սոսինձը ջրի հետ 1×3 հարաբերակցությամբ բացել։

Հաջորդ տարբերակը հարդարման հին շերտի հեռացումն է։ Սովորաբար այդպես անում են, երբ սպիտակեցումը շատ հաստ շերտով է և լավ չի նստում, մնացած դեպքերում նախապատվությունը տալիս ես նախաներկով մշակմանը։

Սոսինձը պետք է քսել միայն սալիկի վրա`պարագծով և անկյունագծով (խաչաձև)։ Եզրերին պետք չէ սոսինձ քսել, քանի որ այն կմեծացնի կցակարերը, իսկ եզրերում սոսնձի հետքեր կմնան։ Աշխատեք արագ սոսնձել, քանի որ սոսինձը մի քանի րոպեում չորանում է։ Դրանից հետո, սալիկն ամուր սեղմեք առաստաղին, և զգուշորեն հարթեցրեք մակերևույթը, որպեսզի սոսինձը հավասարապես տարածվի։ Որպեսզի կարերը նկատելի չլինեն, սկզբում դրանք համակցեք, այնուհետև սեղմեք առաստաղին։

Պատերի մոտ գտնվող եզրային սալիկները քանոնի օգնությամբ դանակով պետք է կտրել։ Անհրաժեշտության դեպքում սոսնձելուց հետո կցակարերը կարելի է մածկել, և առաստաղը ցանկացած գույնի ակրիլային ներկով ներկենք։

 

Անցքերը փակելու համար, վերջում չմոռանաք պենոպլաստից շրիշակներ սոսնձել։ Անկյունները համակցելու համար, վերջավորությունները  պետք է 45 աստիճան անկյան տակ կտրել։ Եթե արտաքին անկյուններ կան, ապա դրանք վրա սոսնձում են պլաստիկե անկյունակ:

inchpes-chisht-sosndzel-arastaghayin-saliknere-5

Ինչպես հասկացաք այս եղանակով առաստաղի վերանորոգում կարող են անել, նույնիսկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։ Այն որպես ժամանակավոր հարդարում, շատ հարմար է՝ հատկապես, եթե ապրում եք վարձով բնակարանում։

 

 

 

 

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ