Ինչպես ծնողների ննջարանում տեղ հատկացնել երեխային

Արժե արդյոք նորածին երեխային հատկացնել առանձին սենյակ: Այս հարցի շուրջ կան բազմաթիվ տարակարծություններ ու վեճեր, որոնք անվերջանալի են:
Փորձը ցույց է տալիս, որ երիտասարդ ծնողների մեծամասնությունը նախընտրում է կրծքով կերակրվող երեխաներին քնեցնել ծնողների ննջասենյակում:
Բացի այդ, բնակարանի փոքրությունը թույլ չի տալիս առանձին սենյակ հատկացնել երեխային: Սրա մասին կխոսենք այս հոդվածում ու կփորձենք առաջարկել մի քանի տարբերակ:

Կողադիր մահճակալ
Ժամանակակից շուկա են մուտք գործել միակողմանի մահճակալները, որոնք կարելի է հեշտությամբ կցել ծնողների մահճակալին: Դա հնարավորինս հեշտացնում է գիշերային կերակրման գործընթացն ու թույլ է տալիս երեխային զգալու խնողական ջերմությունը, ինչի շնորհիվ քնում է ավելի հանգիստ:
մահճակալ

Օրորոցներ
Նորածին երեխայի համար շատ հարմարավետ են օորորոցները: Օրորոցների առավելությունը սենյակից սենյակ տեղափոխելու, ծնողների մահճակալի մոտ դնելու և նույնիսկ տնից տուն տեղափոխելու հնարավորությունն է:
մահճակալ

Ո՞րտեղ դնել մահճակալը
Նախքան մահճակալ գնելը, մտածեք, թե այն որտեղ եք դնելու: Տեղը շատ կարևոր է, քանի որ այն պետք է հեռու լինի միջանցիկ քամուց և չգտնվի պատուհանի մոտ: Նախընտրելի է մանկական մահճակալը դնել ծմողների մահճակալի մոտ որևէ աննկատ անկյունում, իսկ եթե բնակարանն ընդարձակ է՝ մահճակալի ոտնակողմում:
մահճակալ

Եթե ննջասենյակում կա որմնախորշ, օգտագործեք այն ու կստանաք հիանալի անկյուն երեխայի համար: Սակայն պետք է հոգ տանել նաև այս հատվածի լուսավորման համար, որպեսզի տպավորություն չլինի, թե երեխան քնում է ինչ-որ մի մութ անկյունում:
մահճակալ

Եթե որմնախորշն այնքան էլ խորը չէ, ապա մահճակալի փոխարեն կարող եք դնել բարուրի սեղանը, իսկ վերևում՝ պահել երեխայի իրերը:
մահճակալ

Ամենահարմար տարբերակը ծալովի սեղանն է, որն ամրացվում է պատին ու շատ տեղ չի զբաղեցնում:
մահճակալ

Ինչպես գիտենք, երեխաները մեծ խնամքի կարիք ունեն և նախընտրելի չէ նոր ծնված շրջանում նրանց առանձին սենյակում քնեցնելը:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ