Ինչպես դասավորել մեծ լոգասենյակը. 7 օգտակար խորհուրդ
Փոքր լոգասենյակների դասավորման բազմաթիվ խորհուրդներ են շրջանառվում ու թվում է` մեծ սանհանգույցների հետ խնդիր չպետք է լինի. այն ինչ արգելված է փոքր տարածքների համար, մեծ տարածքներում ողջունելի է: Սակայն չմտածված նախագծմամբ, անհաջող դեկորով ու սանտեխնիկայի սխալ ընտրությամբ կարելի է ընդարձակ լոգասենյակը վերածել նեղ ու անհարմար խցիկի: Նման անհաջողություններից խուսափելու համար ձեզ ենք առաջարկում մի քանի խորհուրդ:
Սկսում ենք նախագծումից
Ցանկացած սենյակի դիզայնի հաջողությունը շատ բանով կախված է գրագետ նախագծումից: Ընդարձակ սենյակներում կարևոր է հետևել համաչափության սկզբունքին: Մեծ լոգասենյակում թույլատրելի է տեղադրել երկու լվացարան` այսպես հնարավոր կլինի լվացարանից օգտվել ընտանիքի մի քանի անդամի`միաժամանակ: Զուգարանակոնքը չպետք է մուտքի դիմաց լինի, ավելի լավ է այն դուրս հանել լոգասենյակի տարածքից կամ դրանց գոտին բաժանել միջնապատով: Սովորական լողախցիկը կարելի է միավորել սաունային ու տեղավորել սենյակի կենտրոնում, իսկ դասական լոգարանի փոխարեն օգտագործել պատուհանի մոտ տեղավորված ընդարձակ ջակուզի: Լվացքի մեքենան խելամիտ կլինի տեղավորել պահարանում:
Առանձնացնում ենք գոտիներ
Ազատ տարածությունը թույլ կտա լոգարանն ու լողախցիկը դասավորել որպես ինքնուրույն գոտիներ: Այս լուծումը դրանք կդարձնի առավել ֆունկցիոնալ ու օգտագործման համար հարմար: Սանտեխնիկական սարքավորումներ ու կահույք տեղադրելիս չարժե սեղմել դրանք պատերին` կենտրոնը դատարկ թողնելով: Լոգարանի ու լողախցիկի գոտիներն ավելի լավ կլինի առանձնացնել հարթակով, միջնորմով կամ տպավորիչ լուսավորությամբ` հատակի ու պատերի արտահայտիչ բաժանարարով:
Փորձարկումներ ենք անում հարդարումների հետ
Լոգարանի հարդարման լավագույն տարբերակը կերամիկական սալիկն է: Ցանկալի է օգտագործել ոչ ավելին, քան նրա 3 տեսակ, դիցուք` չեզոք` ֆոնի համար, նկարներով` եշտադրումներ անելու համար և մոզաիկա` հատաի համար: Բայց լոգասենյակի ողջ տարածքով մեկ սալիկ օգտագործելը վատ ճաշակի նշան է համարվում: Մի վախեցեք օգտագործել բնական փայտ, դեկորատիվ սվաղ, չմշակված քար:
Համապատասխան ատրիբուտիկա ենք ընտրում
Մեծ լոգարաններում էֆեկտիվ կդիտվի առանց միջնորմի ու վարագույրի լոգախցիկային հատվածը, քանի որ տարածությունը տեսողականորեն մեծանում է:
Օգտագործում ենք տարբեր գունային սցենարներ
Նույնիսկ մեծ լոգարանները լավ լուսավորության կարիք ունեն: Համարձակորեն օգտագործեք խոշոր լուսամփոփներ ու ջահեր: Բայց պարտադիր է նախատեսել թույլ, ոչ վառ լույս: Այն հարմարավետության ու հանգստության մթնոլորտ կստեղծի լոգարանում: լուսամփոփները տեղավորեք գլխավոր գոտիների վերևում` լվացարանների, լողախցիկների, զուգարանի:
Կազմակերպում ենք պահպանման համակարգը
Առանց պահպանման հարմար համակարգի դժվար է նույնիսկ մեծ լոգասենյակներում: կախված տարածքի մեծությունից` այնպես նախագծեք այդ համակարգերը, որ պահարանները, դարակներն ու մոդուլները չփակեն տարածքը, բայց հասանելիության սահմաններում լինեն:
Ինտերիերում բույսեր ենք տեղադրում
Սա ավելի հեշտ է մեծ լոգասենյակների դեպքում: Բույսերը կարելի է տեղավորել լվացարանի թիամասում կամ լոգարանի ծայրին, իսկ խոշոր բույսերը` ազատ անկյուններում կամ լողախցիկի մոտ: