Ինչպես ձայնամեկուսացնել ձայնագրման ստուդիան

ինչպես ձայնամեկուսացնել ստուդիան

Ձայնագրման ստուդիայի ակուստիկան պետք է համապատասխանի հատուկ մշակված չափանիշներին ու պահանջներին:
Առաջին ու կարևորագույն հարցը, որ մտահոգում է ակուստիկայի մասնագետին, ձայնագրման ստուդիան կառուցելու համար ընտրվելիք նյութերն են: Ստուդիայի համար որպես ձայնամեկուսացնող նյութ, օգտագործվում են աղմուկի տարատեսակ խլացուցիչներ՝ զսպանակաձև հարվածամեղմիչ (ամորտիզատոր), ռետինե միջնաշերտեր (прокладки), երեսպատման գիպսե տախտակներ, հատուկ սալիկներ և այլն: Նյութերն ընտրելիս պետք է հաշվի առնել արտաքին տեսքը, արժեքը, հրակայունությունը, ամրացնելու տեխնիկան և այլն:
Նախ պետք է հասկանալ, թե ինչ տեսք ու հարդարում պետք է ունենան պատերը: Դրանք հարդարվում են արկղը «արկղի» մեջ սկզբունքով, իսկ հատակն ու հատակի ծածկույթը որևէ կապ չունեն սենյակի հետ: Օգտագործվում է առանձին հիմք կամ հատակի ու ծածկույթի միջև տեղադրվում են հատուկ միջնաշերտեր:
Մյուս տարբերակը պատերի համար փայտե կամ մետաղական հիմքերն են, որոնք ամրացվում են պատերին, իսկ դրանց վրա արդեն ամրացվում են ձայնամեկուսացնող նյութերը: Մոնտաժի տեսանկյունից առավել հարմար են մետաղական պրոֆիլները, բայց դրանք ունեն լուրջ թերություն, որն է՝ ուժեղ վիբրացիաների ժամանակ սկսում են զրնգալ, ինչն անթույլատրելի է ձայնագրության ժամանակ: Այդ իսկ պատճառով մետաղական պրոֆիլներն անհրաժեշտ է պատել ձայնամեկուսացնող նյութերով:

Ձայնագրման ստուդիայի ներքին հարդարումը

Ձայնի խլացման համար օգտագործվում են հանքային բամբակե սալիկներ, պրիզմայի ու բուրգի տեսք ունեցող, ձայնը ցրող կոնստրուկցիաներ՝ պատրաստված ֆաներիայից կամ գիպսից: Այդպիսի կոնստրուկցիաները տեղադրվում են առաստաղին:
Պատերի ձայնամեկուսացումը կատարվում է «սենդվիչի» սկզբունքով: Պատի ու հիմնակմախքի միջև եղած տարածությունը լցնելու համար ամենահարմար տարբերակը ակուստիկ քարե կամ հանքային բամբակն է: Որքան էլ տարօրինակ է, բայց քարե բամբակն իսկապես քարից է ու նաև հրդեհակայուն: Բացի այդ, ունի ջերմամեկուսիչ հատկանիշներ, ինչը նշանակում է, որ ձմռանը ձեր ստուդիայում բավականին տաք կլինի:
քարե բամբակ
Խորհուրդ է տրվում օգտագործել քարե բամբակը, քանի որ հանքայինը վնաս է հասցնում առողջությանը՝ հատկապես թոքերին: Բայց այս դեպքում էլ պետք է այնպես ծածկել բամբակի շերտը, որ ոչ մի բաց տարածություն չմնա: Տեղադրելիս ևս պետք է պահպանել անվտանգության կանոնները՝ օգտագործելով դիմակ, ձեռնոց, ակնոց և այլ անհրաժեշտ պարագաներ:
Շատ կարևոր է, որ ձայնագրման ստուդիայի ձայնամեկուսացումը շատ չխլացնի ձայնը: Ակուստիկային հավասարակշռություն է ստեղծվում շնորհիվ ծակոտկեն, մեմբրանային կլանիչների միջոցով։ Մեմբրանային կլանիչները, ինչպիսին է բամբակը, օգտագործվում է ցածր հաճախականության համար։ Դրանք կախված չեն ձայնի ալիքի երկարությունից, այդ իսկ պատճառով արդյունավետ են աշխատում 150-200 մմ հաստությամբ։ Ծակոտկեն կլանիչներն օգտագործվում են ցածր, միջին ու բարձր հաճախականությունների դեպքում։
ակուստիկ գիպսակարտոն
Միջին հաճախականության համար նպատակահարմար է կիրառել ակուստիկային ձայնամեկուսացնող գիպսակարտոնը։ Ի տարբերություն սովորական գիպսակարտոնի՝ սա ունի հավասարաչափ անցքեր։ Ձայնն անցնում է անցքերով ու հասնում բամբակին, որտեղ էլ խլանում է։

Ձայնագրման ստուդիա կառուցելիս անպայման հաշվի առեք այս բոլոր խորհուրդներն ու կունենաք որակյալ ստուդիա, ինչի արդյունքում էլ կստեղծվեն բարձորակ աշխատանքներ։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ