Ննջասենյակի դիզայն. ինչպես ձևավորել մահճակալի ետևի պատը
Շատերը ննջասենյակի դիզայն նախագծելիս, մահճակալի ետևի պատի մասին բոլորովին մոռանում են, ինչի շնորհիվ տարածքը դատարկ է թվում:
Ճիշտ է այդ խնդիրը հնարավոր է խոշոր գլխավերև ունեցող մահճակալով լուծել, որն ամբողջ ուշադրությունն իր վրա կգրավի, բայց այս հոդվածում կփորձենք մահճակալի ետևի պատը գրավիչ և ֆունկցիոնալ ձևավորելու հետաքրքիր տարբերակներ առաջարկել, եթե անգամ մահճակալի վերևամասը սովորական է 🙂
Երկար դարակ
Այս լուծումը շատ գեղեցիկ է և ֆունկցիոնալ, քանի որ հորիզոնական գիծը տարածքը մեծացնում է, իսկ, եթե դարակի ներքևի և վերևի մասերը տարբեր գույներով ներկեք, ապա արդյունքն ավելի լավը կլինի 🙂
Դարակը պետք է լինի ոչ լայն, որպեսզի վրան ինչ-որ դեկոր, նկարի շրջանակ կամ այլ մանր իրեր տեղավորեք: Եթե վախենում եք, որ գիշերն այդ իրերը Ձեզ վրա կընկնեն, կարող եք եզրաշերտով դարակներ ընտրել:
Պահարան կամ դարակաշար
Պահարանը, սովորաբար, լինում է մահճակալի կողքին կամ դիմացի պատին, բայց լինում են նաև կախովի դարակներ, որոնք տեղարվում են մահճակալի վերևամասում: Սակայն, եթե որոշել եք մահճակալի վերևամասում դարակներ տեղադրել, ապա հուսալի կլինի մահճակալի կողքերով երկու բարձր պահարան կանգնեցնել և դրանց մեջտեղում՝ մահճակալի վերևամասում, իրար կպած փոքր պահարաններ: Մահճակալի վերևամասի պահարանի փոխարեն կարող է լինել ինչպես ներկառուցված, այնպես է՝ սովորական դարակաշար 🙂
Դարակների այդպիսի դասավորությունը մահճակալի վերևի պատը լցնում է, բայց կախովի դարակների և մահճակալի վերևամասի միջև դատարկ տարածք է մնում, որը կարող եք լցնել նկարազարդ պայծառ պաստառների կամ փոքր դարակի օգնությամբ:
Շեշտադրող ծածկույթ
Եթե մինիմալիստ եք և մահճակալի վերևում կախված դարակներ չեք սիրում, ապա պատը կարող եք ընդգծել այլ գույնով կամ նյութով, ընդ որում, կարելի է ոչ թե ամբողջ պատը ներկել, այլ միայն մահճակալի հատվածը: Շատ հետաքրքիր է, երբ այդ գիծն անցնում է առաստաղին կամ պատին:
Մահճակալի ետևի պատին հարմար կլինի նաև բարդ նկարներով պաստառներ փակցնել, ինչպես նաև պատը կարելի է ներկել վառ գույնով, ձևավորել փայտե պանելներով, տրաֆարետի օգնությամբ նախշեր անել կամ ինքնակպչուն նկարներ սոսնձել՝ կախված ինտերիերից:
Հետաքրքիր օբյեկտներ
Կարող եք մահճակալի ետևի պատին հետաքրքիր իրեր ամրացնել:
Պատին կարող եք ամրացնել կենդանի ծաղիկներով պանելներ, ճյուղեր, ներկառուցված լուսավորությամբ պանելներ, վարագույրներ, կամ հայելային կոմպոզիցիաներ:
Նկարազարդումներ
Մահճակալի ետևի պատին կարող եք ամրացնել նաև նկարներ ու լուսանկարներ: