Ինտերիեր դիզայն. ինչպես համադրել տարբեր ֆակտուրաները

interieri-design-inchpes-hamadrel-tarber-fakturanere-3

Ինտերիերի մեջ տարբեր ֆակտուրաների համադրությունը արվեստ է, իսկ թե ինչպես տիրապետել այդ արվեստին՝ կպատմենք մեր հոդվածում:

Նյութերն ու տարբեր ֆակտուրաները ճիշտ համադրելու համար պետք է հիմնվել տարբեր դիզայներական նախագծերի վրա: Այդ է պատճառը, որ պրոֆեսիոնալ դիզայներների գաղտնիքներն ու հնարքներն այդքան արժեքավոր են յուրաքանչյուրիս համար: Եթե առաջին անգամ եք ինտերիեր դիզայն նախագծում, ապա լավ կլինի տարածքում մինիմալ գույներ և ֆակտուրաներ օգտագործել, որպեսզի սխալվելու հավանականությունը քիչ լինի, իսկ եթե կատարյալ ինտերիեր եք ուզում, ուրեմն պետք է մի քանի գույն, նյութ և կազմություն օգտագործել, որպեսզի դիզայնը հետաքրքիր լինի:

Կաշի և փայտ

Այսօր բավական հաճախ կարող ենք հանդիպել կաշվի և փայտի համադրություն, որը շքեղ է թե դասական, թե ժամանակակից դիզայնի մեջ: Կաշին շատ գեղեցիկ կազմություն ունի, այդ իսկ պատճառով դա պետք է ընդգծել, այլ ոչ թե այլ շեշտադրումներով ծածկել: Օրինակ, այն լավ կլինի համադրել փայլուն կամ անփայլ լաքով հարթ փայտի հետ: Կաշին լավ է դիտվում միատոն լաքապատ մակերևույթների կամ ապակու ֆոնի վրա:

interieri-design-inchpes-hamadrel-tarber-fakturanere-1

Ռելիեֆային և հարթ մակերևույթներ

Ռելիեֆային և հարթ մակերևույթներով համադրություն առավել հաճախ օգտագործում են պատերի հարդարման մեջ. օրինակ, եթեպատերը միագույն եք ներկելու, ապա սենյակի որևէ հատվածը ընդգծելու համար կարող եք ռելիեֆային 3D պանելներ օգտագործել: Դրանք շատ գեղեղիկ և պայծառ շեշտադրում են թե դասական, թե ժամանակակից ինտերիերի մեջ: Եթե ցանկանում եք չեզոք և հարթ ֆակտուրաներ ստանալ, ապա պետք է տարբեր մակերևույթները մի գույնով ներկեք, իսկ եթե վառ շեշտադրումներ եք ուզում, ապա կոնտրաստային գույներ ընտրեք: Երկու նյութերի միացման հատվածները ձևավորելու համար, կարող եք գիպսային կամ պոլիուրետանային մոլդինգ օգտագործել, որը պետք է ներկել պանելների գույն:Այս հնարքը շատ լավ է դիտվում դասական և նեոդասական ինտերիերների մեջ:

interieri-design-inchpes-hamadrel-tarber-fakturanere-2

Փայտ և բնական քար

Դարերով ստուգված է, որ բնական քարը փայտի հետ շատ լավ համադրություն է: Ընտրություն անելիս, պետք է ուշադրություն դարձնել ֆակտուրային, որը լավ կլինի տարբեր լինի, օրինակ, եթե փայտե մակերևույթը հարթ է, ապա պետք է անհարթ և կոպիտ քար ընտրել, իսկ եթե հղկած քար եք օգտագործում, ապա փայտն ընդհակառակը` պետք ընդգծված ֆակտուրայով լինի:

interieri-design-inchpes-hamadrel-tarber-fakturanere-4

Բնական փայտ և հարթ մակերևույթ

Եթե միանման մակերևույթները շատ են լինում, ինտերիերը ծանրանում է և այդպիսի ինտերիերի մեջ աշխուժություն մտցնելու համար, կարող եք անսպասելի համադրություններ ավելացնել, օրինակ բնական փայտով դասական մակերևույթը ժամանակակից հարթ մակերևույթի հետ համադրելով: Այս հնարքը լավ է դիտվում կահույքի մեջ, երբ օրինակ, հիմնակմախքը փայտից է, իսկ ճակատային մակերևույթը փայլուն կամ անփայլ էմալով է պատված: Ինտերիերի մեջ շատ գեղեցիկ է դիտվում նաև կոպիտ և հարթ մակերևույթների համադրությունը, օրինակ, փայտից կոպիտ ֆակտուրայով կահույք՝ համադրած հարթ և հայելանման սեղաներեսի հետ:

interieri-design-inchpes-hamadrel-tarber-fakturanere-6

interieri-design-inchpes-hamadrel-tarber-fakturanere-7

interieri-design-inchpes-hamadrel-tarber-fakturanere-9

interieri-design-inchpes-hamadrel-tarber-fakturanere-10

Կերամիկական սալիկ կամ փայտ և կենդանի բույսեր

Վերջին տարիներին նորաձև է դարձել կերամիկական կամ փայտե մակերևույթների և կենդանի բույսերի(ֆիտոպատի տեսքով)համադրությունը ; Այս համադրությունը կատարյալ լուծում է ժամանակակից կամ մինիմալիստական ոճով ձևավորած բնակարանների համար և ինտերիերին հարմարավետություն է փոխանցում: Ֆիտոպատերը հարմար են ցանկացած սենյակի համար՝ նույնիսկ լոգասենյակի , բայց ադ դեպքում պետք է բույսերի համար լրացուցիչ լուսավորություն և ներկառուցված ջրելու համակարգ մտածել:  Եթե աս գաղափարը հավանեցիք, սակայն տեխնիկական կողմը չեք կարող ապահովել, ապա նույնը կարող եք անել նաև արհեստական բույսերով, որոնք արտաքանապես բնականից չեն տարբերվի:

Բույսերի բնական գույնը տարբեր գույնի հարդարման նյութերի հետ լավ համադրվում է, այդ իսկ պատճառով կարող եք վերցնել բաց կամ մուգ գույնի փայտ, բնական քար կամ միատոն կերամիկական սալիկ:

interieri-design-inchpes-hamadrel-tarber-fakturanere-11

interieri-design-inchpes-hamadrel-tarber-fakturanere-12

Ցանկացած մակերևույթ և հայելի, ապակի կամ մետաղ

Ինտերիերի մեջ ևս մեկ արդյունավետ միջոց է ցանկացած նյութի և միատոն ապակու, հայելու կամ մետաղի համադրությունը, օրինակ փայտե մակերևույթներ՝ համադրած հայելային կամ ապակյա պանելների հետ: Դա փայտե մակերևույթների գեղեցկությունն ընդգծում է: Իսկ բնական քարի կամ կերամիկական սալիկները կարող եք համադրել մետաղյա մոլդինգների կամ ներդիրների հետ:

interieri-design-inchpes-hamadrel-tarber-fakturanere-13

interieri-design-inchpes-hamadrel-tarber-fakturanere-14

interieri-design-inchpes-hamadrel-tarber-fakturanere-16

interieri-design-inchpes-hamadrel-tarber-fakturanere-17

Ֆակտուրաների համադրության հիմնական սկզբունքները

1. մեկ ինտերիերի մեջ երկու տարբեր նյութերով միանման մակերևույթներ պետք չէ ընտրել, օրինակ, բնական փայտը՝փայտի իմիտացիայով լամինատի կամ կերամիկական սալիկի հետ: Այդպիսի համադրությունը դիսսոնանս է առաջացնում:

2. Ինչ նյութեր էլ օգտագործեք, հիշեք, որ ֆակտուրանեի համադրության հիմնական գաղտնիքը կոնտրաստն ու ներդաշնակությունն է. հարթ և անհարթ, տափակ և ծավալուն, պինդ և փափուկ: Կատարյալ ինտերիերը այդպիսի համադրություններով է ստացվում:

3. Եթե ցանկանում եք սենյակում զոնավորում անել, բայց ոչ գույնի միջոցով, ապա կարող եք դա անել տարբեր մակերևույթների օգնությամբ:

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ