Ինչպես հարթեցնել հատակը. բետոնե և փայտե հատակի հարթեցում

inchpes-hartecnel-hatake-10

Հատակի հարթությունից է կախված թէ որքան երկար կծառայի այն ,այդ պատճառով պետք է իդեալական հարթություն ստանալ բետոնե և փայտե հատակների համար:Հիմա մենք կպատմենք ինչպես անել դա ինքնուրույն։

Փայտե հատակի հարթեցումը

Որքան էլ խնամքով վերաբերվենք փայտյա հատակին, ժամանակի ընթացքում այն ճաքճքում  ու ծռվում է, նույնիսկ քիչ օդափոխվող սենյակում: Այդ թերությունները քողարկելու   նպատակով հաճախ հատակը ծածկում են լամինատե հատակով կամ լինոլեումով: Երկու դեպքում էլ հատակը նախապես պետք է հարթեցնել:

Ինչպես որոշել փայտե հատակի վիճակը

Աշխատանքը սկսելուց առաջ պետք է որոշել փայտե հատակի վիճակը, որպեսզի ընտրենք այն հարթեցնելու ավելի օպտիմալ եղանակ:

  • Եթե տախտակների վրա կան փտած կամ միջատների կրծած տեղեր,ապա հատակը պետք է ամբողջովին փոխել :
  • Որպեսզի  որոշենք հատակի ուղիղ լինելը,  օգտվում ենք լազերային հարթաչափից,այն դնելով հատակի ամենաբարձր կետում:Պատի վրա նշումներ ենք անում, որից հետո հատակի շեղությունը կերևա:
  • Եթե դուք չունեք լազերային հարթաչափ,ապա ստիպված եք աշխատանքն անել սովորական հարթաչափով:Այն դնում ենք ամենաբարձր կետում, հետո սենյակի պատերի երկայնքով գիծ ենք քաշում:
  • Որպեսզի համոզվենք, որ սենյակի մեջտեղում բարձր հատվածներ չկան, ստուգում ենք թելի օգնությամբ, այն ձգելով մեր նշած գծերի բարձրությամբ: Եթե թելը դիպչում է հատակին, ապա նշված  գիծը պետք է բարձրացնել: Թույլատրելի է 2մմ շեղումը 1ք/մ վրա:
  • Եթե քայլելիս հատակը ճռճռում է կամ ճոճվում, ապա հատակի փայտյա հենքը պետք է փոխվի:

Մեխանիկական  ռանդահարթում

ինչպես-հարթեցնել-հատակը-1
Հատակը ռանդահարթումից առաջ և հետո:

Ռանդահարթումը համարվում է ամենահեշտ և էֆեկտիվ միջոցը` հատակը հարթեցնելու համար: Այն կարելի է անել ձեռքով կամ մեխանիկական սարքի օգնությամբ (օգտագործվում է հատուկ ռանդահարթիչ մեքենա): Երկրորդ դեպքում սենյակը պետք է ազատել բոլոր իրերից և կահույքից: Հատակը մաքրվում է մեխերից ու մետաղական բոլոր իրերից: Մեքենան աշխատում է սենյակի անկյունից դեպի անկյուն, աստիճանաբար մոտենալով  կենտրոնին:Անհասանելի հատվածները մշակվում են անկյունառանդիչ սարքով կամ ձեռքով`մանրաթղթի օգնությամբ: Առաջին շերտը հանելուց հետո անցքերը մշակվում են ծեպամածիկով: Երկրորդ շերտը ռանդում եք միայն ծեփամածիկի չորանալուց հետո:

inchpes-hartecnel-hatake-8
Հատակի մեխանիկական հարթեցում:

Եթե ամեն ինչ հարթ է, ապա կարելի է փռել լամինատե հատակը:

Հարթեցում սոսնձի և մածիկի օգնությամբ

ինչպես-հարթեցնել-հատակը-5Հաճախ փայտյա հատակը հարթեցնում են ՊՎԱ սոսինձով և ծեփամածիկով: Պետք է պատրաստել խառնուրդ սոսինձից և թեփից: Սկզբում այն լցվում է բոլոր երևացող արանքները, իսկ հետո`  հատակին, նախորոք ամրացված փայտյա ձողաքանոնների արանքում:Կարելի է այն քսել մի քանի շերտով, եթե ուզում եք հաստ շերտ ստանալ:Ստացված հարթությունը ստուգում ենք հարթաչափով: Եթե շեղումներ կան, ապա պետք է մածվածքով ուղղել: Եթե արդեն հատակը չորացել է, կարող եք լամինատը տեղադրել։ Պետք է հիշել որ այս ձևով հարթեցված հատակը այնքան էլ հուսալի չէ և ցանկալի է վրայից նրբատախտակ կամ այլ ամուր ծածկույթներ փռել:

Նրբատախտակ

ինչպես-հարթեցնել-հատակը-6Շատ տարածված է հատակները ուղղել նրբատախտակով: Այն օգնում է ծածկել բոլոր անհարթությունները, որոնք առաջացել են ժամանակի ընթացքում:Նրբատախտակները դրվում են անհամաչափ, որպեսզի միացման տեղերը լինեն T–անման: Կտորները ամրացվում են պտուտակներով, արանքներում թողնելով 3-5մմ տարածք: Խորհուրդ է տրվում օգտագործել 10մմ-ից ոչ բարակ նրբատախտակ:

Եթե ձեր հատակը շատ վատ վիճակում է և շեղումը հասնում է 5 մմ-ի, ապա նրբատախտակը պետք է   ամրացնել տախտակե հիմքին: Այս դեպքում նրբատախտակի հաստությունը պետք է լինի 15-22մմ, որպեսզի չճկվի` մարդու կամ կահույքի ծանրության տակ: Նրբատախտակով ուղղված հատակը տալիս է անթերի արդյունք: Ավելի բարձր որակ ստանալու համար կարելի է օգտագործել մի քանի շերտ`մանր թերությունները ևս վերացնելու համար:

Ինքնաուղղվող խառնուրդներ

Ռանդված հատակը այնքան էլ պիտանի չէ ներկման կամ լաքապատման համար, այդ պատճառով օգտագործվում են ամենատարբեր ինքնաուղղվով խառնուրդներ, որոնք հատակին իդեալական հարթություն են տալիս: Ցանկալի է օգտագործել խառնուրդներ` նախատեսված չոր հիմքերի համար:

ինչպես-հարթեցնել-հատակը-4
Ինքնաուղղվող խառնուրդի տարածում:

Աշխատանքից առաջ պետք է նախապատրաստել հատակը, ամրացնել տախտակները, մաքրել ներկի և լաքի մնացորդները: Բոլոր անցքերը լցվում են ակրիլային մածիկով, մակերեսը մշակվում է ջրակայուն նյութով, իսկ պատերը` մեկուսացվում են։ Եթե հատակին կան տարբեր նյութերից պատրաստված հատվածներ, ապա անցումային հատվածներին  ամրացվում է հակատատանումային ժապավեն: Փայտյա հատակին փռեք պոլիէթիլեն և ամրացրեք կպչուն ժապավենն այնպես, որ հերմետիկ լինի: Եթե խառնուրդի մակարդակը 1սմ-ից ավելի է, ավելացնում ենք պոլիէթիլենային ցանց: Ամրացումը կատարում ենք ժապավենով: Ինստրուկցիայի համաձայն, պատրաստում ենք խառնուրդը և լցնում հատակին, սկսելով անկյունից` պատից 30-40սմ հեռավորության վրա: Հարթեցնում ենք գլանիկով: Մանրամասն պրոցեսը նկարագրված է տեսադասում:

Հարթեցման ժամանակ զգույշ եղեք,որ չվնասեք պոլիէթիլենը: Աշխատեք շատ զգույշ կամ օգտագործեք ռետինե գործիքներ: Կարևոր է արագ օգտագործել խառնուրդը, որպեսզի առաջին լիցքը  չչորանա: Ահա և վերջ: Մնում է սպասել լրիվ չորանալուն:

Կերամզիտ

inchpes-hartecnel-hatake-7
Երեսասվաղ` կերամզիտի շերտի վրա:

Կավային որոշ հումքերի թրծումից հետո ստացվում է հրաշալի հումք, որն օգտագործվում է հատակները ավելի տաք դարձնելու համար: Այն շատ թեթև է և հեշտությամբ կարող է լցնել հատակի տակ եղած դատարկությունը: Սկզբում ուղղորդող ձողերի (маяк) (որոնք զուգահեռ են տեղադրված) օգնությամբ պետք է որոշել մակարդակը: Կերամզիտը լցնել ոչ պակաս, քան  5 սմ շերտով: Հարթաչափոց այդ շերտը հարթեցնում ենք և ծածկում ենք երեսասվաղով (стяжка), որը պետք է պնդանա:

Հաճախ կերամզիտը չի ծածկվում երեսասվաղով, այլ ուղղակի լցնում է դատարկությունը` թույլ չտալով, որ տախտակները ծռմռվեն: Վրայից շարվում են փայտե տախտակները, նրբատախտակ կամ ՓՏՍ(ԴՍՊ), որոնք ամրացվում են տախտակներին:

Բետոնե հատակի հարթեցում

Սկզբում պետք է գտնել զրոյական այն կետը, որով կողմնորոշվելու եք մակերեսի հարթեցման ժամանակ: Դրա համար պետք է ընտրել   հատակի  ամենաբարձր կետը, որից հետո, այդ կետից չափվում է 20 մմ և այդ բարձրության վրա, պատին նշում է արվում: Հարթաչափի օգնությամբ նշումը արվում է բոլոր պատերին, որպեսզի դրանք մեկ ընդհանուր գծով միացվեն:

Աշխատանքի համար մակերեսը պատրաստվում է, քանի որ անհարթ մակերեսին սալիկ սոսնձել հնարավոր չէ: Անհրաժեշտ է հիմքը մաքրել նախկին ծածկույթից և կեղտից: Դրա համար օգտագործվում են մետաղյա խոզանակ և ամենատարբեր լուծույթներ: Կարևոր է մանրակրկիտ նախաներկել մակերեսը, ընդ որում այնպիսի նյութերով, որոնք ունեն ներծծվող հատկություն, որն իր հերթին ապահովում է կպչունությունը երեսասվաղի և ջրամեկուսիչի հետ: Ջրամեկուսացման համար օգտագործվում է պոլիէթիլենային թաղանթ կամ ռուբերոիդ: Ռուբերոիդի կտորները օգտագործվում են նաև միջնապատերից և ներքևի ուղղորդող ձողերից առանձնացնելու  համար: Պարտադիր է նաև սենյակի երկայնքով տարբեր նյութերի միացման տեղերը ամրացնել հակատատանումային ժապավենով:

Շատ կարևոր է ուղղորդող ձողերի միջև եղած տարածությունը, որը սովորաբար 1-1.7 մետր է: Կարելի է նաև ավելի նեղ անել, բայց ուղղորդող ձողի վերին մասը պետք է համապատասխանի երեսասվաղի գծի հետ, այնպես որ ուղղորդող ձողերի տեղադրումը շատ պատասխանատու է:

Բետոնե խառնուրդի պատրաստումը և քսումը

inchpes-hartecnel-hatake-9,jpgԲետոնե խառնուրդ պատրաստելու համար մեկ բաժին ցեմենտին ավելացնում ենք երեք բաժին ավազ: Աստիճանաբար ավելացնում ենք ջուրը` կես լիտր ջուր մեկ կգ ցեմենտին: Խառնուրդը չպետք է լինի շատ պինդ կամ ջրիկ: Այն չպետք է հոսի: Խառնուրդը լցնում ենք առաջին  խորշի մեջ (երկու ուղղորդող ձողերով կազմված տարածությունը), որը սենյակի մուտքի հակառակ կողմում է տեղադրված: Խառնուրդը լցվում է երկու ուղղորդող ձողերի միջև` պատից 50 սմ հեռավորության վրա: Հետո հարթեցնող ձողը դնելով ուղղորդիչ ձողի վրա, խառնուրդը հավասարապես տարածում ենք խորշի մեջ: Նույն կրկնում ենք մյուս խորշերի դեպքում:

Մակերեսը հարթեցնում ենք մածկաթիակի օգնությամբ, հետո նաև տրորիչով, երբ  մի փոքր չորացած կլինի: Մածկաթիակը հարթեցնում է երևացող անհարթությունները, իսկ տրորիչը մակերեսը դարձնում է միատարր:

ինչպես-հարթեցնել-հատակը-3

Մեկ սենյակում երեսասվաղ անելու համար հատկացնում ենք մեկ օր, քանի որ անհրաժեշտ է ճիշտ հաշվարկել ուժերը` կիսատ չթողնելու համար բոլոր  խորշերը, այլապես ճաքեր կառաջանան:

-Երբ երեսասվաղը չորանա, պետք է ջրել ամեն օր, մեկ շաբաթ շարունակ և ծածկել պոլիէթիլենային թաղանթով: Ուղղաձողերը հանում ենք չորրորդ օրը, իսկ դրանց տեղում առաջացած փոսերը սվաղում ենք և հետո տրորում:

Սվաղն ամբողջությամբ կամրապնդվի 28 օրում: Հարթեցումից հետո մակերեսը կարելի է ծածկել ցանկացած ծածկույթով: Օրինակ, կարող եք կպցնել ՕՍԲ:

ինչպես-հարթեցնել-հատակը-2
Եթե երեսասվաղը շուտ չորանա, ճաքեր կառաջանան:

Մենք դիտարկեցինք հատակի հարթեցման ամենահայտնի ձևերը: Դուք ահագին գումար կտնտեսեք, եթե ինքնուրույն անեք: Ընտրեք ձեզ համար ամենահարմար տարբերակը և գործի անցեք:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ