Ինչպես պատերը հարթեցնել գիպսաստվարաթղթով

inchpes-hartecnel-patere-gipsastvaratxtov-4

Եթե որոշել եք վերանորոգել բնակարանը, բայց պատերը ծուռ են, կարող եք ինքներդ  հարթեցնել դրանք, առանց ավելորդ ծախսեր կատարելու:

Այժմ գոյություն ունի պատերը հարթեցնելու ավելի հեշտ տարբերակ` գիպսաստվարաթղթով հարթեցումը։ Այսօր կներկայացնենք գիպսաստվարաթուղթը պատին ամրացնելու նրբությունները:

Գոյություն ունեն գիպսաստվարաթղթե շերտերի ամրացման մի քանի տարբերակներ՝ մետաղական պրոֆիլներից հիմնակմախքի վրա ամրացում և սոսնձով պատերին ամրացում: Երբեմն լավ արդյունքի հասնելու համար կարող եք համակցել այս երկու մեթոդները։

Առավել հուսալի կլինի, երբ գիպսաստվարաթուղթն ամրացնեք հիմնակմախքի վրա, սակայն այս մեթոդն ունի իր թերությունը: Հաստ պրոֆիլները  թույլ են տալիս ստանալ առնվազն 4 սմ հաստությամբ հիմնակմախք, ինչը փոքր սենյակի համար շատ է։

Սկզբում եկեք դիտարկենք հիմնակմախքի օգնությամբ գիպսաստվարաթղթով պատերի հարթեցումը։

Ինչպես պատերը հարթեցնել. նախապատրաստում

Ցանկալի է հեռացնել հին վերանորոգման սվաղի շերտերը։ Մակերևույթի նախաներկումը ցանկալի է, բայց պարտադիր չէ։ Պատը խորհուրդ է տրվում մշակել անտիսեպտիկով, իսկ հատակին ու առաստաղին խորհուրդ է տրվում հարթաչափով գծանշումներ անել:

Հիմնակմախքի ստեղծում

Հիմնակմախքը ստեղծվում է հետևյալ հաջորդականությունությամբ.

inchpes-hartecnel-patere-gipsastvaratxtov-9

Նոր կոնստրուկցիայի պարագծով մեկ (հատակին, պատերին և առաստաղին) պետք է UD պրոֆիլն է մոնտաժել։ Այն խցաբութակներով հենց բետոնի մեջ պետք է ամրացվի, որի համար հորատիչ է անհրաժեշտ։ Պրոֆիլի եզրերը պետք է դուրս գան, որպեսզի դրանց մեջ կամրջակներ տեղադրվեն։

Հիմնական CD պրոֆիլները տեղադրվում են ստացված շրջանակում։ Գիպսաստվարաթղթի շերտերն ամրացվում են հենց դրանց վրա, այդ իսկ պատճառով էլ վերջիններս տեղադրվում են եզրերով դեպի պատը։

Առաջին պրոֆիլը տեղադրվում է հենց պատի մոտ, իսկ հաջորդները՝ 60 սմ քայլի վրա։ Վերջին պրոֆիլը տեղադրվում է հակադիր պատի մոտ, եթե անգամ հեռավորությունը 60 սմ-ից պակաս է։

Որպեսզի կոնստրուկցիան ամուր լինի, երկայնակի պրոֆիլները պատին են ամրանում լրացուցիչ կախոցներով։ Ամրացնելուց հետո կախոցները «П»-աձև ճկվում են և թույլ են տալիս պրոֆիլն անհրաժեշտ լայնությամբ ամրացնել։ Հարթաչափով անպայման պետք է ստուգեք, որպեսզի կոնստրուկցիան ուղիղ լինի։ Հարմար լինելու համար անհրաժեշտ է սկզբում կախել կախոցները, իսկ հետո ամրացնել երկայնակի պրոֆիլները։

Ուշադրություն։ Անհրաժեշտ է անմիջապես պրոֆիլի կենտրոնից բաց թողնել 60 սմ, որպեսզի հնարավորություն լինի 120 սմ լայնությամբ գիպսաստվարաթղթե շերտն ամրացնել եզրերով և կենտրոնում։ Եթե պատերն ավելի բարձր են, քան ստանդարտ չափի 250 սմ բարձրությամբ գիպսաստվարաթղթի շերտը, ապա պետք է շերտը կտրեք։ Ընդ որում անհրաժեշտ է 250 սմ բարձրությամբ վրա մի շարք կամրջակներ ավելացնել։

Գիպսաստվարաթղթի մոնտաժ

Եթե հիմնակմախքը պատրաստ է, կարող եք անցնել երեսպատման աշխատանքներին:

Գիպսաստվարաթղթե շերտերը պրոֆիլներին ամրացնելու համար կոփած պողպատից 35 մմ-անոց պտուտակներ են օգտագործվում։ Պտուտակների գլուխները պետք է թեթևակի գիպսի մեջ թողնել, որպեսզի վրայից արվի սվաղը։ Դրա համար հարկավոր է պտուտակադարձիչ։

Շերտը դրվում է պատի եզրին և 10-15 սմ քայլի վրա` երկայնքով և կենտրոնով, ձգվում է հիմնակմախքին։ Որպեսզի ստանանք անհրաժեշտ չափի գիպսաստվարաթուղթ, պետք է դանակով կտրենք ստվարաթղթի 1-ին շերտը և գիպսաստվարաթուղթը ծայրից կոտրեք։ Այնուհետև կտրեք թղթի երկրորդ շերտը։

Պատերը հարթեցնելու փուլն ավարտված է, մնում է մշակել կցակարերը և անցնել եզրափակիչ հարդարմանը։

Եզրափակիչ հարդարում

ինչպես-հարթեցնել-պատերը-գիպսաստվարաթղթով-2Որպեսզի գիպսաստվարաթղթի կցակարերը մածկեք, պետք է շերտերի կցվածքների շուրջ ինքնակպչուն ամրացնող ցանց սոսնձեք, իսկ ճաքերից ապահովագրվելու համար օգտագործեք ապակեկտավ։ Ցանցի վրայից պետք է քսեք ծեփամածիկի շերտը, որը հարթեցնում է կցակարերի խորությունները։

Դրա վրայից հանգիստ կարող եք սալիկապատել։ Իսկ գիպսաստվարաթղթե պատերը ներկելու կամ պաստառապատելու համար ողջ տարածքն անհրաժեշտ է պատել ծեփամածիկի շերտով (ոչ ավել քան 2 մմ):

Ծեփամածիկը չորանալուց հետո, պետք է հղկել մակերևույթը, որպեսզի այն իդեալական հարթ լինի։ Անհրաժեշտության դեպքում ծեփամածեք ևս մեկ շերտ:

Պատերի հարթեցում գիպսաստվարաթուղթը սոսնձելուց առաջ

ինչպես-հարթեցնել-պատերը-գիպսաստվարաթղթով-3Հաջորդ մեթոդը գիպսաստվարաթուղթը պատին սոսնձով ամրացնելն է։ Այս կերպ Դուք կազատվեք հիմնակմախք պատրաստելուց, և տարածքն էլ անիմաստ չի փոքրանա։ Նախապատրաստական փուլում անհրաժեշտ է վերացնել բոլոր անհարթությունները։

Կպչողականությունը բարձրացնելու համար, պետք է անպայման նախաներկել պատերը։

Նախապես հարկավոր է անհրաժեշտ երկարությամբ շերտեր կտրել, ընդ որում վերևից և ներքևից պետք է արանք թողնեք, որպեսզի սոսինձն ավելի արագ չորանա (սովորաբար 1 սմ ներքևից, 0,5 սմ վերևից)։ Որպեսզի սոսնձելուց հետո գիպսաստվարաթղթի շերտերը չսահեն, պետք է անհրաժեշտ լայնությամբ տակդիր դնել։

Այս պարագայում խցաբութակների համար պատի ողջ մակերեսով մեկ անցքեր են արվում, որոնք տվյալ դեպքում օգտագործվում են որպես սահմանափակիչ, որոնց մեջ պտուտակներ են ձգվում:

Գիպսաստվարաթուղթը սոսնձով կպցնելու համար, սոսինձը (մածուկանման բացում եք) պետք է բացել օգտագործելուց անմիջապես առաջ, քանի որ այն շուտ է չորանում։

Գիպսաստվարաթղթի սոսինձը կարող եք պատրաստել ինքներդ։ Դրա համար Ձեզ անհրաժեշտ է մածիկ, ջուր և ՊՎԱ սոսինձ։

Տարրայի մեջ ջուր լցրեք և ավելացրեք մածիկը։ Ստացված խառնուրդը շինարարական հարիչով լավ խառնեք, որպեսզի գնդեր և թանձրուկներ չմնան։ Այն պետք է ոչ շատ թանձր լինի, ոչ էլ ջրիկ, որպեսզի հեշտ լինի աշխատելը։

Խառնուրդի մեջ լցրեք ՊՎԱ սոսինձը (13-15 կգ ծեփամածկին մոտ 1 լ սոսինձ), մեկ անգամ ևս խառնեք և արդեն մի քանի րոպեից կարող եք սոսնձել։

Սովորաբար սոսինձը քսվում է գիպսաստվարաթղթի հակառակ երեսին, բայց եթե Ձեզ հարմար է՝ կարող եք այն անմիջապես պատի վրա քսել։

ինչպես-հարթեցնել-պատերը-գիպսաստվարաթղթով-4
Սոսնձապատման տարածված տարբերակներ:

Սոսնձապատ գիպսաստվարաթուղթը մոտեցրեք պատին և կիպ սեղմեք խցաբութակներին։ Անհրաժեշտության դեպքում գիպսաստվարաթղթի վրա մուրճով հարվածեք։ Որպեսզի այն չջարդեք, մի կտոր տախտակ դրեք վրան։ Եթե պատերի մակերևույթը շատ ծուռ է, կարելի է գծերից միջանկյալ շերտ դնել, սպասել, որ այն չորանա, այնուհետև ամբողջական շերտերը սոսնձել։

ինչպես-հարթեցնել-պատերը-գիպսաստվարաթղթով-5

Սոսինձը չորանալուց հետո, կարող եք անցնել հարդարման մյուս աշխաըանքներին։

Պատերը հարթեցնելու որ տարբերակն էլ ընտրեք` կստանաք իդեալական հարթ մակերևույթ: Այդ աշխատանքները Ձեզանից ոչ շատ ժամանակ, ոչ էլ ջանք կխլեն, փոխարենը կստանանք գեղեցիկ արդյունք։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ