Ինչպես հաշվարկել վերանորոգման արժեքը
Վերանորոգման արժեք
Վերանորոգում սկսելուց առաջ մեզանից շատերն առաջին հերթին հաշվարկում են նախատեսվող աշխատանքների արժեքը: Իսկ, թե ինչպե՞ս ճիշտ հաշվարկել, այդ հարցում interier.am-ը կփորձի օգնել Ձեզ:
Վերանորոգման աշխատանքները 4 տեսակ են լինում.
- ընդհանուր շինարարական,
- շինարարական-մոնտաժային,
- վերանորոգման,
- հարդարման:
Ընդհանուր շինարարական աշխատանքներից են հիմքի, պատերի, տարատեսակ միջնապատերի և ծածկույթների կառուցումը:
Հարդարման աշխատանքներն արվում են վերանորոգման վերջնական փուլում՝ սալիկապատում, հատակի ծածկույթների տեղադրություն, պատերի ներկում, պաստառապատում և այլն: Շինարարական-մոնտաժային աշխատանքներն են՝ էլեկտրականության, սանտեխնիկայի, լուսավորության, ջեռուցման, օդափոխության և այլ աշխատանքները:
Վերանորոգման արժեք հաշվարկելը կատարվում է քառակուսի մետրով. բոլոր անհրաժեշտ աշխատանքների արժեքները գումարվում են, այնուհետև բաժանվում տարածքի քառակուսի մետրի վրա: Այդպիսով, դա միջին վիճակագրական ցուցանիշ է:
Վերանորոգման արժեքը կախված է թե´ նյութերի դասից, և թե´ նախապատրաստական աշխատանքների չափից և բարդությունից: Եթե պետք է սանտեխնիկան, պատերը կամ լամինատը փոխել, ծախսը բավական քիչ կլինեն, եթե համեմատենք պատերը, հատակն ու առաստաղը հարթեցնելու, որոշ պատերի և սանտեխնիկայի տեղափոխման հետ, որը բավական մեծ ծախսերի հետ է կապված:
Վերանորոգման քառակուսի մետրի արժեքն իմանալով, կարող ենք ընդհանուր պատկերացում կազմել գների մասին, ինչը հնարավորություն կտա տարբեր ընկերություննրում հարդարման աշխատանքների նյութերի հետ կապված պատկերացում կազմել: Բայց դա չի վերաբերում ոչ ստանդարտ, բարդ կառուցողական անկյուններ ունեցող թանկարժեք և եզակի նյութերով հարդարված նախագծերին: