Ինչպես անցկացնել եղունգների լաքը հագուստի, գորգի ու կահույքի վրայից

եղունգի լաք

Եղունգի լաքը կահույքի վրայից հեռացնելը շատ հեշտ է, եթե ժամանակ չկորցնեք ու անմիջապես գործի անցնեք այն մաքրելու համար։

  • Որքան լաքը երկար է մնում կտորի վրա, այնքան հեռացնելը դժվար է լինում։
  • Եթե լաքը հայտնվել է հագուստի վրա, ապա այդ հատվածի վրա դնում ենք մաքուր սպիտակ կտոր կամ թղթե անձեռոցիկ և այդ հատվածն ացետոնով խոնավեցնում ենք։
  • Այնուհետև հագուստը լվանում ենք մաքուր ջրով այնքան մինչև լաքն անցնի սպիտակ կտորի կամ թղթե անձեռոցիկի վրա։ Լաքան հեռացնելուց հետո հագուստը լվանում ենք լաքաներ հեռացնող հեղուկով։

Բայց հիշեք՝ ացետոն չի կարելի օգտագործել այն կտորների դեպքում, որոնք պարունակում են ացետատ կամ տրիացետատ։ Դրանք հաճախ լինում են սինթետիկ գործվածքների բաղադրության մեջ։

  • Եթե լաքան գորգի վրա է, հեռացնում ենք լաքի ավելցուկը, ապա լաքայապատ հատվածի վրա լցնում ենք մի քանի կաթիլ ացետոն։ Անմիջապես լվանում ենք այնքան, մինչև լաքայի հետքը վերջնականապես անհետանա։
    Եթե հետքը մնում է, վերցնում ենք մաքուր սպիտակ կտոր, թրջում ենք լուծիչով (растворитель) և մաքրում։
  • Եթե եղունգի լաքը հայտնվել է կահույքի վրա, անում ենք նույն գործողությունն, ինչ գորգի դեպքում, իսկ չօգնելու դեպքում օգտագործում ենք մի քանի կաթիլ ջրածնի պերօքսիդ, ապա լվանում ենք սպունգով ու մաքուր ջրով։
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ