Ինչպես արագ հեռացնել պաստառները

պաստառների-հեռացում-1
Վերանորոգում սկսելուց առաջ հին պաստառները հեռացնելու անհրաժեշտություն է առաջանում, այլապես վերանորոգման արդյունքը որակյալ չի լինի։
Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն արագ ու հեշտ ձերբազատվել հին պաստառներից։

Կրկնակի աշխատանքից խուսափելու համար հատակը պատում ենք պոլիէթիլեանյին թաղանթով, անջատիչներն ու վարդակները ևս ծածկում ենք, որպեսզի չթրջվեն։ Իսկ սոսինձը փափկեցնելու համար օգտագործում ենք տաք ջուր։

Տարբեր պաստառներ ունեն հեռացնելու տարբեր եղանակներ՝ պայմանավորված դրանցում եղած բաղադրիչներով։

Ֆլիզելինե պաստառներ։ Սրանց կազմության մեջ մտնում են սինթետիկ նրբաթելեր, ամուր են ու անջրաթափանց։ Այս պաստառները հեռացնել հնարավոր է սպունգի ու ջրի օգնությամբ։ Պատերը խոնավեցնելուց 15 րոպե անց պաստառի շերտերը հեշտությամբ կհեռացվեն պատերից։

Վինիլային պաստառներ։ Սրանք կազմված են թղթե հիմքից և վինիլային թաղանթից։ Նախ պետք է դանակի օգնությամբ հեռացնել հեշտ մաքրվող հատվածները, ապա խոնավեցնել, որից հետո մոտավորապես 20 րոպեի ընթացքում սոսինձն աստիճանաբար կորցնում է իր հատկանիշները։ Քանի որ այս պաստառներն աչքի են ընկնում իրենց ամրությամբ, հեռացնելը նույնպես շատ հեշտ է լինում․ դրանք չեն առանձնանում, դուրս են գալիս մեծ հատվածներով։ Եթե դեռ մնացել են փոքրիկ հատվածներ, փորձեք նորից խոնավեցնել ու մածկաթիակով հեռացնել։

Լվացվող պաստառներ։ Սրանք երկշերտ պաստառներ են ու հեռացնեը բավականին դժվար է։ Աշխատելիս անհրաժեշտ է ունենալ ատամնավոր գլանակներ։ Կտրվածքներն անում ենք ամբողջ մակերեսով, ապա պաստառները խոնավեցվում ու 30-40 րոպե անց փորձում ենք հեռացնել։ Եթե այդքանից հետո սոսինձը չի փափկում օգտագործում ենք շոգեգեներատորներ կամ գոլորշիով արդուկներ։

Եթե ուզում եք պաստառները հեռացնել գիպսակարտոնի վրայից, ապա պետք է օգտագործեք հատուկ միջոցներ, որոնք կարող եք ձեռք բերել շինանյութի խանութ-սրահներից։ Հատուկ քիմիական պատրաստուկների շնորհիվ սոսինձը հեշտությամբ փափկում է առանց վնասելու մակերեսը։

Այս պարզ խորհուրդները կօգնեն անել որակյալ ու արդյունավետ վերանորոգում առանց ավելորդ էներգիա ու ջանք գործադրելու։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ