Ինչպե՞ս ինքնուրույն պատրաստել փոքրիկ սեղան
Երբեմն դժվար է լինում ընտրել այնպիսի կահույք, որը մեզ հարմար է ոճով, չափսերով ու ֆունկցիոնալությամբ: Եվ այդ ժամանակ կարիք է լինում ինքնուրույն պատրաստել այս կամ այն իրը:
Այս հոդվածում կներկայացնենք, թե ինչպես կարելի է ինքնուրույն սեղան պատրաստել: Սեղանը շատ կոմպակտ կլինի, կունենա նաև մանրուքներ պահելու տեղ 🙂
Մեզ անհրաժեշտ են հետևյալ նյութերն ու գործիքները.
- 25 × 200 × 250 մմ չափսերի որակյալ տախտակ (4 հատ),
- 1 տուփ գաղտնի պտուտակների անցքերի խցափակիչներ (заглушки),
- դեղաներկ,
- ներկ,
- ատաղձագործական սոսինձ,
- տարբեր տեսակի սղոցներ,
- հղկամեքենա,
- գաղտն պտուտակներն ամրացնելու հարմարանք,
- շաղափիչ,
- անկյունակապ,
- քանոն,
- պտուտակամամուլներ (струбцины),
Պատրաստում ենք սեղան սեփական ձեռքերով
Նախապատրաստում ենք նյութերը՝ սղոցելով հետևյալ չափսերի տախտակներ
22,5 × 45 սմ (6 հատ)
22,5 × 41 սմ (2 հատ)
20×4 սմ (8 հատ)
40×4 սմ (8 հատ)
20×4 սմ և 40×4 սմ տախտակները զույգ-զույգ սոսնձում ենք, ամրացնում պտուտակամամուլներով, քանի դեռ սոսինձը չի չորացել: Այդ դետալներից պատրաստում ենք աթոռի ոտիկները:
Քանի դեռ ոտիկները չորանում են, զբաղվում ենք տուփով: Տուփը պատրաստում ենք 22,5×45 սմ չորս և 22,5×41 սմ երկու դետալներից: Դետալները կարելի է ամրացնել ատաղձագործական սոսնձով կամ մեխի ատրճանակով (нейлер):
Սեղանի ոտքերը պատրաստվում են 20 սմ սոսնձված տախտակներից: Դրանք ամրացվում է գաղտնի պտուտակներով, որոնց համար պետք է բացվածքներ անել հատուկ գործիքով:
Ներքևում՝ ոտքերի արանքում, դնում ենք 40 սմ երկարությամբ լայնադիր տախտակ, իսկ գաղտնի պտուտակները ծածկում խցափակիչներով:
Սեղանն արդեն սկսում է գծագրվել, և անցնում ենք ծածկը պատրաստելուն: Սեղանածածկը կարելի է հավաքել 22,5×45 սմ երկու տախտակներիցմ որոնք ամրացվում են ատաղձագործական սոսնձով: Սոսինձը չորանալուց հետո պատրաստվածքն անկյունագծով սղոցում ենք:
Մի եռանկյունին պտուտակներով ամրացնում ենք տուփին: Մյուս եռանկյունու ստորին հատվածին մի քանի կարճ ձող ենք ամրացնում, որպեսզի սեղանածածկի այդ հատվածը կիպ դրվի արկղի վրա:
Բոլոր դետալները հղկում ենք: Այժմ պետք է սեղանը ներկել կամ լաքապատել:
Տվյալ դեպքում սեղանի վերևի հատվածը պատում ենք մուգ գույնի դեղաներկով, իսկ ոտքերը՝ պայծառ գույնի ներկով: Ներկը չլղոզվելու համար օգտագործում ենք ներկարարական սկոտչ:
Սեղանի անկյունները ներկում ենք դեղին ներկով, որպեսզի ավելի պայծառ սեղան ունենանք: