Ինչպես ինտերիերում ճիշտ տեղադրել հեռուստացույց

texadrel-herustacuyc

Բնակարանի մակերեսից, ինտերիերի ոճից ու վերանորոգման ծախսերից բացի՝ կան իրեր, առանց որոնց դժվար է պատկերացնել տունը կամ բնակարանը: Այդ իրերից է հեռուստացույցը, և հարցը, թե՝ որտե՞ղ և ինչպե՞ս տեղադրել հեռուստացույցը, որ այն դիտելը լինի հարմար մտահոգում է շատերին:

Այս անգամ կփորձենք հասկանալ՝ ինչպես ճիշտ տեղադրել հեռուստացույց։

 texadrel-herustacuyc

Ինչպես պետք է տեղադրել հեռուստացույցը․ մի քանի խորհուրդ

Սենյակում հեռուստացույցի համար տեղ փնտրելիս պետք է հաշվի առնել հիմնական պահանջները, որոնք ներկայացվում են ոչ միայն դիզայներների, այլև բժիշկների կողմից:

Հեռուստացույց տեղադրելու հիմնական կանոններ

  • Որքան մեծ է հեռուստացույցի անկյունագիծը, այնքան այն հեռու պետք է լինի հեռուստադիտողներից, ուստի հսկայական հեռուստացույցները հարմար չեն փոքր սենյակների համար (օրինակ՝ 92 սմ (36 դյույմ) անկյունագծով հեռուստացույցը պետք է դիտել 3-5 մ հեռավորությունից),
  • Հատակից մինչև հեռուստացույցի էկրանի կենտրոն լավագույն բարձրությունը պետք է 70 սմ  լինի,
  • Հեռուստացույցը պետք է դնել ռադիատորներից հեռու, նաև չի կարելի դնել այլ կենցաղային սարքերի վրա,
  • Հարկավոր է խուսափել էկրանին արևի ուղիղ ճառագայթների և լամպի լույսի ընկնելուց,
  • Հեռուստացույցի կորպուսի ու պատի միջև անպայման մի քանի սանտիմետր ազատ տեղ պետք է թողնել,
  • Պլազմային և հեղուկ բյուրեղային (LCD) հեռուստացույցի էկրանի գույների աղավաղումից խուսափելու համար էկրանի ու դիտելու առանցքի միջև պետք է 90 աստիճանի անկյուն լինի,
  • Վարդակների, աուդիոհամակարգերի և այլնի տեղը պետք է պլանավորել նախօրոք, դեռ վերանագորման ժամանակ։
texadrel-herustacuyc
                Հեռուստացույցի պանելի ոչ ստանդարտ տարբերակ

Այս կանոններին հետևելու դեպքում հեռուստացույց դիտելը կլինի հաճելի ու տեսողության համար անվտանգ, ինչը հատկապես կարևոր է տանը երեխաներ լինելու դեպքում 🙂

Ինպիսի՞ կահույքի վրա պետք է տեղադրել հեռուստացույցը

Գոյություն ունեն հեռուստացույցի համար նախատեսված կահույքի մի քանի հիմնական տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը հարմար է այս կամ այն ոճի ինտերիերին: Այդպիսի կահույքը տեսակավորվում է նաև ըստ նյութի, չափսերի ու արժեքի:

Կալունակներ ու շրջանակներ

Անկասկած առավել ունիվերսալ ու կոմպակտ տարբերակ է հեռուստացույցը կալունակի օգնությամբ պատին ամրացնելը: Այս դեպքում լրացուցիչ կահույքի կարիք չկա, իսկ թաքնված կալունակը հարմար կլինի ցանկացած ինտերիերի համար: Հեռուստացույցի շատ նեցուկներ ունեն պտտվող մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հեռուստացույց դիտել սենյակի տարբեր անկյուններից: Նեցուկների թերությունը թերևս այն է, որ եթե ցանկանում եք դրանց օգնությամբ տեղադրել հեռուստացույց, ստիպված պետք է պատերը ծակեք: Տվյալ կոնստրուկցիաները նաև համեմատաբար թանկ արժեն:

Դասական ոճի ինտերիերի համար կալունակի դեկորատիվ համալրում կարող են դառնալ տարբեր շրջանակները, որոնք թույլ են տալիս ժամանակակից տեխնիկան համադրել հնաոճ միջավայրին: Կարելի է գնել պատրաստի շրջանակ կամ պատվիրել:

texadrel-herustacuyc
             Լայն շրջանակ ավանդական ինտերիերի համար

Հիշեցում. սովորաբար այսպես ձևավորում են հեռուստացույցի տակի որմնախորշերը, և կարելի է ընտրել ստացիոնար մոդելների համար նախատեսված չպտտվող կալունակ:

Փոքր պահարաններ ու կանգնակներ

Համեմատաբար պարզ ու մատչելի կահույքի տարբերակ են հավելյալ դարակներով հատուկ կանգնակները, որոնք պատրաստված են լինում մետաղից, թրծված ապակուց կամ ՄԴՖ-ից: Այստեղ ինքնատիպ դիզայնի մասին խոսելը տեղին չէ, սակայն դրանք սազում են ժամանակակից ինտերիերներին:

Հիշեցում. սովորաբար հեռուստացույց տեղադրելու հարցն առաջանում է ոչ թե հայ-թեք, այլ դասական ոճի ինտերիերի դեպքում, քանի որ այստեղ ժամանակակից տեխնիկան օտարոտի է թվում: Այս հարցը լուծելու համար կարելի է տեղադրել հեռուստացույցը դեկորատիվ շրջանակի կամ պահարանի բացովի դարակների մեջ:

texadrel-herustacuyc
         Հեռուստացույցը նեոբարոկկո ոճի ինտերիերում

Հեռուստացույցի պատվանդան-պահարանիկներն այնքան էլ կոմպակտ չեն, սակայն ունենում են բազմաթիվ ֆունկցիաներ, պատրաստված են լինում տարբեր նյութերից, ինչի շնորհիվ կարող են դառնալ ինտերիերի զարդ: Կարելի է ընտրել դարակներով փոքրիկ պահարաններ կամ էլ հավելյալ հետին պատով մոդելներ, որոնք ավանդական կահույք-պատերի ժամանակակից ու ավելի թեթև նմանակներն են:

texadrel-herustacuyc
                                     Հեռուստացույցը նեոբարոկկո ոճի ինտերիերում

 Հեռուստացույցի համար նախատեսված կահույքի արտասովոր տարբերակներ

Պահարանիկներից, կալունակներից ու շրջանակներից բացի, արտասովոր լուծումների սիրահարների համար ժամանակակից դիզայներներն առաջարկում են բազմաթիվ էկզոտիկ տարբերակներ: Այսպես, եթե ուզում ենք հեռուստացույց տեղադրել որոշակի բարձրությունում, այն կարող ենք դնել սյան վրա, իսկ խոհանոցում հեռուստացույց դիտել սիրողները կարող են ձեռք բերել դռան մեջ ներդրված հեռուստացույցով սառնարաններ:

Շռայլակյացների (сибарит) և ջրային պրոցեդուրաներ սիրողների համար արտադրողները վաղուց արդեն թողարկել են հատուկ հեռուստացույցներ, որոնք կարելի է տեղադրել խոնավ շինություններում, այնպես որ սիրելի ֆիլմը կարելի է դիտել նույնիսկ լոգասենյակում: Իսկ, ահա ննջասենյակում հեռուստացույց տեղադրելու հարցը շատ ընտանիքներում վիճելի է, և ամեն ընտանիք ինքնուրույն պետք է լուծի այն:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ