Ինչպես կարել մանկական վրան

inchpes-karel-mankakan-vran-17

Եվ այսպես, կարում ենք մանկական վրան՝ միջնադարյան ամրոցի նմանությամբ 🙂

Պահանջվող նյութեր և գործիքներ

  • գործվածք վարագույրների համար (2 մետր՝ մեծ օղակի համար և 1.5 մետր՝ փոքրի համար),
  • գործվածք տանիքի համար (մոտ մեկ մետր),
  • օղակ,
  • կպչակ-ամրակներ (застежки-липучки),
  • կեռիկ՝ վրանը կախելու համար,
  • գնդասեղներ,
  • մկրատներ,
  • նշագրիչ (маркер),
  • ստվարաթղթե շաբլոն,
  • կարի մեքենա:

inchpes-karel-mankakan-vran-1

Սկսում ենք կարել մանկական վրանը

Քայլ 1. Վարագույրների համար նախատեսված կտորը կտրատեք 80 սմ լայնությամբ շերտերի: Եթե փոքր օղակ եք վերցրել, ապա հարկավոր է երկու այդպիսի շերտ: Մեծ տրամագծով օղակի համար հարկավոր կլինի 3 շերտ: Գործվածքի շերտերը երկարությամբ կցեք իրար (ցանկալի է, որ նախշը բոլոր կտորների վրա էլ լինի): Ստացված մեծ կտորի կողքերն ու ստորին եզրը վրակարեք, իսկ վերին եզրին ձեռք մի տվեք:

inchpes-karel-mankakan-vran-2

Քայլ 2. Կտրեք գործվածքի երկու շերտ, որից պետք է ստանալ տանիքի կտրատված դրոշակ-եզրերը: Շերտերի լայնությունը մոտ 20 սմ պետք է լինի, իսկ երկարությունը կախված է օղակի չափսերից (այս դետալը կարելի է պատրաստել նաև մի քանի փոքր կտորներն իրար կցելով):

Քայլ 3. Պատրաստեք տանիքի ձևավոր եզրերի ստվարաթղթե շաբլոնը, այն դրեք տանիքի եզրերի համար նախատեսված կտորի վրա ու գծեք:

inchpes-karel-mankakan-vran-3

Քայլ  4. Տանիքի համար նախատեսված գործվածքի երկու շերտերն իրար վրա դրեք ու կտրեք գծած եռանկյունները:

Քայլ 5. Ստացված երկտակ շերտը պտտեք օղակի շուրջ և միացրեք կտրատված ժապավենի ազատ ծայրերը: Ստացվում է շրջան:

inchpes-karel-mankakan-vran-4

Քայլ 6.  Շերտերի կտրատված ծայրերն ամրացրեք իրար:

inchpes-karel-mankakan-vran-5

Քայլ 7. 5 մմ խորությամբ կարեք ժապավենի կտրատած ծայրերը:

inchpes-karel-mankakan-vran-6

Քայլ  8. Եռանկյունիների գագաթները կտրեք և ներքին անկյունները կտրեք մինչև կարը:

Քայլ 9. Շրջեք կարվածը և արդուկեք այնպես, որ եզրերն ավելի ընդգծված լինեն:

inchpes-karel-mankakan-vran-7

Ծանոթություն. կախ ընկած դրոշակիկների գագաթները շրջելու համար կարելի է օգտագործել երկար բարակ փայտիկ կամ մետաղալար:

Քայլ 10. Կարեք կտրատած ժապավենի վերին եզրը:

Քայլ 11. Տանիքի համար նախատեսված կտորից կտրեք բարակ երկար շերտ, որից պետք է կարել հանգույց: Այդ հանգույցով վրանը կախվելու է առաստաղին ամրացված կեռիկից: Ժապավենի երկարությունն ընտրեք ելնելով առաստաղի ու վրանի բարձրությունից:

inchpes-karel-mankakan-vran-8

Խորհուրդ. լավ կլինի հանգույցը երկար անել, քանի որ ցանկացած ժամանակ կարելի է կարճացնել:

Տվյալ դեպքում հանգույց կարելու համար ժապավենը կտրվել է 60×5 սմ չափերով:

Քայլ 12. Ժապավենը երկարությամբ երկտակ ծալեք, եզրերը կարեք և շրջեք: Շրջել կարող եք անգլիական քորոցի (булавка) օգնությամբ:

inchpes-karel-mankakan-vran-9

Քայլ 13. Ստացված ժապավենն արդուկեք այնպես, որ կարն ընկնի մեջտեղում:

Քայլ 14. Տանիքի համար կտրեք ութ եռանկյուն, որոնց չափերը կախված են օղակի տրամագծից ու հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝

  • եռանկյունու հիմքի լայնությունը հավասար է օղակի շրջագծի 1/8 –ին՝ գումարած 3 սմ:
  • եռանկյունու բարձրությունը հավասար է օղակի տրամագծի 3/4-ին:

Խորհուրդ. եթե ուզում եք, որ տանիքն ավելի հետաքրքր տեսք ունենա, եռանկյունների կողքերը կարելի է թեթևակի ներս գցել, իսկ որպեսզի ներս ընկած կողմերը համաչափ լինեն, պետք է մի եռանկյունը երկտակ ծալել, կորագիծ կտրվածք անել ու ստացվածն օգտագործել որպես շաբլոն:

inchpes-karel-mankakan-vran-10

Քայլ 15. Ամրացրեք ու կարեք չորս եռանկյունների եզրերը, նույնն արեք մյուս չորսի հետ: Ձգտեք, որ կարը եզրից մոտ 5 մմ ներս ընկած լինի: Այս երկու մեծ կտորները միացնելուց առաջ ամրացրեք հանգույցը:

Քայլ 16. Տանիքի համար պատրաստված երկու մեծ կտորներն իրար վրա դրեք՝ ճիշտ կողմը դեպի ներս: Հանգույցը պետք է դնել մեջտեղում, քորոցներով ամրացնել ու կարել եզրերը:

inchpes-karel-mankakan-vran-11

Քայլ 17. Օղակը տեղադրեք պատրաստի գմբեթի վրա: Գործվածքի եզրերը կտրեք՝ օղակի շուրջը թողնելով 3 սմ երկարությամբ եզրեր:

inchpes-karel-mankakan-vran-12

Քայլ 18. Վարագույրների վերևի հատվածին կարեք դրոշակիկներով ժապավենը: Նախքան այդ անելը հարկավոր է վարագույրների վերին եզրը շուլալել մեծ կարերով, հետո թելի ծայրերը բռնելով թեթևակի քաշել ու հավաքել վարագույրը: Թելը ձգելիս վարագույրի եզրը հարմարեցրեք դրոշակիկներով ժապավենի երկարությանը: Վարագույրն ու դրոշակներով ժապավենն ամրացրեք գնդասեղներով, հետո կարի մեքենայի օգնությամբ միացրեք:

inchpes-karel-mankakan-vran-13

Քայլ 19. Տանիքի եզրերը գնդասեղներով ամրացրեք դրոշակների բոլորածալքին և կարեք:

Խորհուրդ. եթե տանիքի շրջագիծը բոլորածալքի շրջագծից մեծ է, դուրս մնացած մասերը կարելի է պարզապես դուրս թողնել:

Քայլ 20. Ներսում, տանիքի ու վարագույրների միացման հատվածում, կարեք կպչակ-ամրակները (застежки-липучки), որոնց օգնությամբ պետք է ֆիքսել օղակը՝ վրան ստանալու համար:

inchpes-karel-mankakan-vran-14

Ծանոթություն. եթե օղակը բաց գույնի գործվածքի տակից թափանցում է, կարելի է սպիտակ ներկել կամ փաթաթել սպիտակ ժապավենով:

Մեզ մնաց կեռիկն ամրացնել առաստաղին, որը կարելի է անել խարսխի կամ շինարարական սոսնձի օգնությամբ:

inchpes-karel-mankakan-vran-15

Վրանի վերևի հանգույցը կախեք առաստաղին ամրացված կեռիկից: Ուղղեք վարագույրները, վրանի ներսում փռեք փափուկ գորգ կամ բարձ դրեք 🙂

inchpes-karel-mankakan-vran-16

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ