Մի քանի խորամանկություն. Ինչպես լուսավորել մութ բնակարանը

Մի քանի խորհուրդ մութ բնակարանը լուսավոր դարձնելու համար:

Հայելիներ

Հայելիները իրենց արտացոլող հատկության շնորհիվ ոչ միայն ընդարձակում, այլև լուսավոր են դարձնում սենյակը: Հայելին տեղադրում ենք պատուհանի դիմաց կամ սենյակի ամենամութ անկյունում:

լուսավորություն

Ծառեր

Ցածրահարկ բնակարաններում երբեմն լուսավորությունը պայմանավորված է լինում ծառերի առկայությամբ: Դա, իհարկե, գեղեցիկ է, բայց դուք ունեք նաև արևի լույսի իրավունք:

լուսավորություն

Անփայլ պատեր

Թվում է ՝ փայլուն պաստառները կամ ներկը սենյակն ավելի լուսավոր են դարձնում, սակայն այդպես չէ: Փայլի պատճառով մթագնում է լույսը: Իսկ անփայլ պաստառների շնորհիվ սենյակը կունենա հավասար լուսավորություն:

լուսավորություն

Ձողաջահեր

Սենյակների անկյուններում դրված ձողաջահերը, որոնց լույսն ուղղված է դեպի առաստաղը, կստեղծեն լուսային հավասարակշռություն, ինչը հնարավոր չէ անել առաստաղից կախված ջահերի միջոցով:

լուսավորություն

 Գորգեր ու նկարներ

Մի ծանրաբեռնեք պատերը գորգերով ու նկարներով. դրանք նույնպես շատ լույս են կլանում:

լուսավորություն

Կահույք

Խուսափեք լայն ու մեծ տարածություն գրավող կահույքներից: Շատերը փորձում են կահույքներն օգտագործել սենյակները երկու առանձին հատվածների բաժանելու համար: Պետք է հիշել, որ դա կարող է մթնեցնել սենյակի մի հատվածը:

լուսավորություն

 Գունային ներդաշնակություն

Ընտրեք սպիտակ կամ մարմնագույն երանգները: Իսկ առաստաղը հարկավոր է ներկել մի փոքր ավելի բաց երանգով:

լուսավորություն

Վարագույրներ

Հրաժարվեք ծանր վարագույրներից. դրանք մթնեցնում են սենյակը:

լուսավորություն

Օգտագործեք կահույքի փայլ

Ապակե սեղանները, մետաղական իրերը սենյակին լուսավորություն են հաղորդում: Սակայն փայլ օգտագործելը միշտ չէ, որ օգնում է. այն երբեք չի օգնի մուգ երանգ ունեցող կահույքների դեպքում:

լուսավորություն

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ