Ինչպես լուսավորել սանդուղքները

սանդուղքներ 1

Բազմահարկ տներում սանդուղքների լուսավորությունը որոշակի ուշադրություն ու մոտեցում է պահանջում, քանի որ վերելքներն ու վայրէջքները պետք է լինեն անվտանգ ու հարմարավետ ընտանիքի բոլոր անդամների համար։

Սանդուղքները պետք է լուսավորել, եթե․

  • Առաստաղները շատ բարձր կամ շատ ցածր են
  • Գտնվում է դրսում և մութ ժամերին հնարավոր չի լինում բարձրանալ վերին հարկեր
  • Աստիճանները նեղ են ու պարուրաձև
  • Տանը կան երեխաներ ու տարեցներ

Ավանդական լուսավորություն

Ավանդական վերին լուսավորումը կարելի է օգտագործել կողմնորոշիչ լուսավորության հետ։
Վերին լուսավորումն անհրաժեշտ է այն դեպքում, երբ առաստաղը շատ բարձր է։ Այս լուսավորման համար կիրառվող լամպերը կարող են լինել տարատեսակ՝ լուսադիոդային, շիկացման, հալոգենային և այլն։

սանդուղքներ 2

Կողմնորոշիչ լուսավորություն

Կողմնորոշող կամ ուղղորդող լուսավորությունը անհրաժեշտ է երկար, նեղ ու ոլորուն աստիճանների դեպքում։ Նման լուսավորության շնորհիվ ընդգծվում են աստիճանների ուրվապատկերները։

  • Ուղղորդող լուսավորություն կարելի է ապահովել տարբեր ձևերով․
  • Պատերին ամրացված առանձին ջահեր, աստիճանների երկայնքով՝ միմյանցից որոշակի հեռավորության վրա
  • Ժապավենի տեսքով՝ տեղադրված յուրաքանչյուր աստիճանի վրա
  • Ներկառուցված սանդուղքի ճաղաշարերին

Կողմնորոշիչ լուսավորության համար պետք է ընտրել կա՛մ լուսադիոդային, կա՛մ լումինեսցենտային լամպեր, որոնք խնայում են էլեկտրաէներգիան և անվտանգ են մաքրություն անելիս։

սանդուղքներ 3

Դեկորատիվ լուսավորություն

Լուսավորության այս տեսակը ձևական ու դեկորատիվ բնույթ է կրում հատկապես տոնական երեկույթների ժամանակ․ այն համադրվում է հիմնական լուսավորության հետ ու ստեղծում է յուրօրինակ մթնոլորտ։

սանդուղքներ 4

Ճիշտ երանգավորում

Տան սանդուղքի համար լուսավորություն ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել տաք գույներով լուսավորությանը, քանի որ ստեղծում է ջերմ ու հարմարավետ մթնոլորտ։

Մի քանի խորհուրդ սանդուղքները ճիշտ լուսավորելու համար

  • Փայտե սանդուղքները պետք է լուսավորել դեպի ներքև ուղղված նուրբ դեղին գույնով՝ փայտի գեղեցկությունն ընդգծելու համար
  • Մետաղյա աստիճանները պետք է լուսավորել սպիտակ կամ այլ սառը գույներով։ Եթե սանդուղքն ունի մետաղյա ճաղաշարեր, ապա լույսը տարածվում ու գեղեցիկ էֆեկտ է ստեղծում։
  • Ապակե և բետոնե սանդուղքների համար կարելի է ընտրել ինչպես տաք, այնպես էլ սառը գույներ։ Այս դեպքում լույսը գեղեցիկ ու հավասարաչափ տարածվում է աստիճանների վրա՝ լուսավորելով ողջ տարածքը։սանդուղքներ 5

Սանդուղքների լուսավորում հեռակառավարմամբ

Սանդուղքները կարելի է լոիսավորել նաև հեռակառավարմամբ՝ անհրաժեշտության դեպքում միացնելով կամ անջատելով լուսավորությունը։ Սրանք շատ հարմար են, քանի որ հնարավորություն են տալիս ակնթարթորեն լուսավորելու սանդուղքները։

սանդուղքներ 6

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ