Ինչպես լվանալ նորածինների հագուստը

 

հագուստի խնամք 1

Նորածնի ծնունդը փոխում է ընտանիքի սովորական կենսակերպը, մեծանում է ծանրաբեռնվածությունը։ Երիտասարդ մայրիկները փորձում են ամեն ինչ անել կատարյալ խնամք ապահովելու համար։
Նրանց մտահոգող հարցերից մեկը երեխաների հագուստի խնամքն է, որի մասին կխոսենք մեր այսօրվա հոդվածում։
Նորածինների հագուստը հատուկ խնամք է պահանջում, քանի որ փոքրիկի մարմինը չափազանց նուրբ ու զգայուն է, իսկ քիմիական միջոցների մնացորդները, որոնք մնում են հագուստի վրա, հաճախ քորի ու ալերգիկ ռեակցիաների պատճառ են դառնում։

 

Հագուստը լվանալու հիմնական կանոնները

  • Պետք է խնամքով վարվել նորածինների հագուստի հետ, լվանալ այնպիսի օճառներով, որոնք չեն պարունակում ֆոսֆատ ու ակտիվ նյութեր։ Քանի որ նորածին երեխաների իմունիտետը թույլ է, հագուստը պետք է արդուկել երկու կողմից․ բարձր ջերմաստիճանն օգնում է վերջնականապես ազատվել բոլոր մանրէներից։
  • Նորածինների հագուստը ոչ միայն պետք է լվանալ առանձին, այլև պետք է պահվի մեծերի հագուստից հեռու, քանի որ դրանք կարող են պարունակել վտանգավոր մանրէներ, որոնք շատ են փողոցում, աշխատավայրում, հասարակական տրանսպորտում։
  • Նորածնի կյանքի առաջին ամիսներին նախընտրությունը պետք է տալ մանկական օճառներին, իսկ ինչ վերաբերում է փոշիներին, ապա պետք է ընտրել մեծ զգուշությամբ, քանի որ վերջիններս կարող են պարունակել ֆոսֆատ ու սպիտակեցնող միջոցներ։
  • Շատ մայրիկներ կարծում են, որ փոքրիկի հագուստը պետք է ձեռքով լվանալ, քանի որ այդպես ավելի հեշտ է ու արդյունավետ։ Սակայն այս դեպքում էլ կան որոշակի սկզբունքներ՝ նախ պետք է հագուստը լվանալ շատ տաք ջրով, իսկ ձեռքի մաշկը պաշտապնելու համար պետք է կրել ձեռնոցներ, ապա հագուստը լավ քամել ու նորից լվանալ տաք ջրով։
  • Հագուստի վրայից լաքաները կարելի է վերացնել այնպիսի պարզ միջոցներով, ինչպիսիք են ջրածնի պերօքսիդը, բորաթթուն։ Լաքաները վերացնելու համար հագուստը պետք է լվանալ ամբողջությամբ։Պետք է արդյոք հագուստն արդուկել, թե՞ ոչՉնայած նրան, որ լվացքի մեքենան ապահովում է 90-%-ով պաշտպանված հագուստ՝ այնուամենայնիվ, արդուկելն անհրաժեշտ պայման է։

հագուստի խնամք 2

Օգտակար խորհուրդներ

Մինչև երեք տարեկան երեխաների մոտ վարակվելու հավանականությունը շատ մեծ է, ուստի պետք է հետևել մի քանի պարզ խորհուրդների փոքրիկին վնաս չհասցնելու համար՝
Չի կարելի օգտագործել հագուստը լվացող ու փափկեցնող անուշահոտ միջոցներ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաների պատճառ դառնալ։
Խորհուրդ չի տրվում փոքրիկի հագուստը օսլայել․ այն դառնում է կոշտ, թույլ չի տալիս, որ հագուստը շնչի և անհարմարություն է պատճառում փոքրիկին։

Հոգ տարեք փոքրիկի առողջության մասին՝ հետևելով այս խորհուրդներին, որոնց շնորհիվ կխուսափեք մաշկային ու առողջական խնդիրներից։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ