Ինչպես լվանալ սպիտակեղենը․ մի քանի խորհուրդ

սպիտակեղեն

Սպիտակեղենն անկախ որակային հատկանիշներից ժամանակի ընթացքում մաշվում ու կորցնում է նախնական տեսքը։ Գունավոր կտորները խունանում են, իսկ սպիտակ կտորները՝ դեղնում։
Ի՞նչ պետք է իմանալ սպիտակեղենը ճիշտ խնամելու մասին։

Խորհուրդ է տրվում սպիտակեղենը փոխել շաբաթական մեկ անգամ, քանի որ այդ ընթացքում կտորը չի հասցնում շատ կեղտոտվել և այն հնարավոր է լինում լվանալ ավելի թեթև ռեժիմով։
Պետք է նկատել, որ բարձի երեսներն ավելի շուտ են կողտոտվում, քան վերմակասավանն ու սավանը։ Պարտադիր չէ ամեն անգամ լվանալ ամբողջ սպիտակեղենը, բավական է առանձնացնել միայն ամենաշատ կեղտոտներն ու թարմացնել։

սպիտակեղեն

Ավոտոմատ լվացքի մեքենաների ի հայտ գալուն պես թեթևացել է տնային տնտեսուհիների հոգսը։ Ընդամենը պետք է առանձնացնել սպիտակ ու գունավոր սպիտակեղեններն ու դնել լվանալու համապատասխան ռեժիմում։
Ժամանակակից լվացքի մեքենաներն ունեն տարբեր ռեժիմներ ու տարողունակության առանձին պայմաններ։ Այս դեպքում պետք է հաշվի առնել կտորի որակն ու թրջվելուց հետո ծանրանալու մոտավոր հավանականությունը։ Այդ իսկ պատճառով պետք չէ լվացքի մեքենան ծանրաբեռնել սպիտակեղենով, ավելի լավ է այն բաժանել երկու մասի, ինչը կնպաստի սպիտակեղենի կատարյալ մաքրությանը։

սպիտակեղեն

Սպիտակեղեն․ ձեռքով լվացում

Կան կանայք, ովքեր նախընտրում են սպիտակեղենը ձեռքով լվանալ։ Բայց ինչպես անել, որ արդյունքը լինի կատարյալ։ Նախ պետք է սպիտակեղենը մոտ 5 ժամ թրջել լվացքի փոշիով լի տաք ջրի մեջ, ապա լվանալ ու պարզաջրել։

 

Կարևոր խորհուրդներ սպիտակեղենը ճիշտ լվանալու համար

Նախքան սպիտակեղենը գնելը, անպայման ուսումնասիրեք այն խնամելու ցուցումները՝ ինչպես լվանալ, արդուկել ու պահպանել։ Օրինակ՝ ասեղնագործած կտորները լվացվում են հատուկ ցանցանման պարկերի մեջ, գունավոր կտորները պետք է ծալել,

Նախքան սպիտակեղենը լվացքի մեքենայի մեջ դնելը, պետք է հեռացնել անկյուններում հավաքված փոշին, այլապես լվացքի մեքենայի ֆիլտրը կխցանվի։
Մեծ ուշադրություն պետք է դարձնել նաև լվացքի փոշիների ընտրությանը։
Տարբեր կտորներից սպիտակեղենները պետք է լվանալ առանձին-առանձին, այլապես դրանք կարող են վնասել մեկը մյուսին։

Հետևեք այս խորհուրդներին, և սպիտակեղենը երկար ժամանակ կծառայի ձեզ։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ