Ինչպես մաքրել ակրիլային լոգարանը
Ակրիլը համարվում լավագույն նյութերից մեկը։ Այն դիմակայում է ծանրությանը, հարվածներին ու ջերմության տատանումներին, սակայն ունի նաև խնամքի կարիք։ Ներկայացնում ենք ակրիլային լոգարանը մաքրելու միջոցները։
Ընտրում ենք հատուկ միջոցներ
Գոյություն ունեն մաքրող միջոցների բազմաթիվ տեսակներ, որոնք ընտրության հնարավորություն են տալիս։ Ակրիլային մակերեսը մաքրելու համար օգտագործեք փափուկ ու խնամող կրեմ-գելեր։
Օգտագործեք փափուկ անձեռոցիկ կամ կտոր
Մաքրող միջոցը չի կարելի լցնել մաքրվող մակերեսին։ Նախ լցրեք անձեռոցիկի կամ կտորի վրա, որից հետո մշակեք մակերեսը։ Այն թողեք մոտ 5 րոպե, որից հետո լվացրեք տաք ջրով, ապա մաքրեք չոր կտորով։
Շատերը կարծում են, որ կրի նստվածքները հեշտ են մաքրվում։ Դա իսկապես ճշմարտություն է։ Լոգարանը լցնում ենք տաք ջրով, ապա ավելացնում ենք 1 տուփ կիտրոնաթթու և այդպես թողնում մոտ 2 ժամ։ Այնուհետև հեռացնում ենք ջուրն ու լոգարանը լվանում հոսող ջրով։
- Կրային նստվածքն ու ժանգը կարելի է հեռացնել նաև ակրիլի համար նախատեսված մաքրող միջոցներով։ Մաքրելուց ու փայլեցնելուց հետո փորձեք հասկանալ, թե որ հատվածները նորից մաքրելու կարիք կա, լցրեք հեղուկն ու մի քանի րոպե թողեք, ապա մաքրեք սպունգով ու հոսող ջրով։
- Երբեք որպես մաքրող միջոց մի օգտագործեք լվացքի փոշին․ այն կարող է ակրիլի մակերեսին քերծվածքներ առաջացնել, իսկ ակրիլը զգալի չափով կկորցնի իր հատկանիշները (օր. ջերմության պահպանում և այլն):
- Մի սպասեք մինչև ակրիլի մակերեսին հայտնվի կրային նստվածք կամ դառնա դեղնավուն, մի մոռացեք լոգարանը յուրաքանչյուր օգտագործումից հետո ջրով ողողելու մասին։