Ինչպես տնային պայմաններում մաքրել գորգը

inchpes-tnayin-paymannerum-maqrel-gorg@-1

Գորգը շատ գեղեցիկ է, քանի դեռ մաքուր է: Որպեսզի այն Ձեզ մշտապես ուրախացնի իր գեղեցիկ տեսքով, interier.am-ն առաջարկում է ժամանակի ընթացքում փորձված ժողովրդական միջոցներով մաքրել Ձեր գորգը:

Հեռացնում ենք տհաճ հոտերը

Ծխախոտի հոտն ու կերակուրների հոտն անցնոմ  է գորգի մեջ և արդյունքում տհաճ հոտ է գալիս: Որպեսզի սենյակի մթնոլորտը թարմացնեք, ինչը կարևոր է, եթե հատկապես տանը փոքրիկներ և ալլերգիկներ կան, վերցրեք մանկական ցանափոշի (կա եթե չկա սոդա վերցրեք և անուշ հոտ տարածելու համար դարչին և մշկընկույզ խառնեք սոդայի հետ), շաղ տվեք գորգի մակերևույթով մեկ և 2 ժամ թողեք, որից հետո փոշեկուլով մաքրեք և վայելեք թարմ և մաքուր օդը:

Վերացնում ենք կահույքի հետքերը

Կահույքը տեղափոխելիս գորգի վրա հետքեր են մնում և դրանք վերացնելու համար մեզ արդուկ և պատառաքաղ է հարկավոր: Արդուկը միացնում ենք գոլորշի փչելու ռեժիմով և պահում ենք վնասված տեղի վրա 6 մմ հեռավորության վրա, որից հետո պատառաքաղով <սանրում ենք>:

inchpes-tnayin-paymannerum-maqrel-gorg@-2

Գորգերը մաքրելու ժողովրդական միջոցներ

Եթե մաքրություն անելիս ուզում եք տնտեսել, ապա կեղտաբծեր մաքրող հեղուկի փոխարեն կարող եք ժողովրդական միջոցներն օգտագործել, օրինակ, 1 բաժին սպիտակ քացախը 10 բաժին տաք ջրի հետ խառնելով կամ 1/2 բաժակ անուշադրի սպիրտը 2 բաժակ տաք ջրի հետ խառնելով: Ստացված լուծույթը պինդ խոզանակով քսեք գորգին, որից հետո խոնավ լաթով մաքրեք:

inchpes-tnayin-paymannerum-maqrel-gorg@-3

Տհաճ հոտերից խուսափելու համար պատուհանները բացեք և օդափոխեք տարածքը: Թարմ կեղտաբծերը մաքրելու համար կարող եք գազավորված ջուր օգտագործել. այն լցրեք գորգի վրա, 3 րոպե սպասեք և մաքրեք անձեռոցիկով: Կեղտաբծերը հեռացնելու համար կարող եք նաև մանկական թաց անձեռոցիկներ օգտագործել կամ սափրվելու կրեմ (ոչ գելային), որը հետո խոնավ լաթով պետք է մաքրել գորգի վրայից:

Պայքար կեղտաբծերի դեմ

inchpes-tnayin-paymannerum-maqrel-gorg@-4

Կարմիր գինուց մնացած կեղտաբծեր

Այն հատվածում, որտեղ հետք կա, աղ լցրեք և գազավորված ջրով թրջած լաթով մաքրեք, եթե դա չի օգնում, 1 թ/գդ ամանի հեղուկը 1 բաճակ տաք ջրի հետ խառնեք և լցրեք կեղտաբծի վրա: Այնուհետև կեղտոտված հատվածը խոնավ շորով թրջեք և այդ գործընթացը նորից կրկնեք, սակայն ուրիշ լուծույթով. 1/3 բաժակ սպիտակ քացախը  2/3 ջրով խառնեք և քսեք: Պետք է օգնի:

Հյութի հետքեր

2 բաժակ ջրի մեջ խառնեք 1 ճ/գդ լվացքի փոշին և 1/2 ճ/գդ քացախը, այնուհետև քսեք կեղտաբծի վրա, որից հետո անձեռոցիկով ավելորդ խոնավությունը հանեք:

Յուղաբծեր

Յուղաբծերից ազատվելու համար մեզ կօգնեն կարտոֆիլի օսլան և եգիպատացորենի ալյուրը: Դրանք պետք է լցնել յուղաբծերի վրա, մի քանի ժամ թողնել, այնուհետև փոշեկուլով մաքրել: Կարող եք նաև սափրվելու կրեմով մաքրել:

Սուրճի և թեյի հետքեր

Այստեղ կարևոր է ամեն ինչ արագ անել: Կեղտոտված հատվածի վրա գազավորված ջուր լցրեք և այդ հատվածը մշակեք: Հնարավոր է այդ գործընթացը պետք լինի մի քանի անգամ կրկնել, կամ կարող եք սպիտակ քացախի և ջրի լուծույթով մշակել՝ 50/50 հարաբերակցությամբ:

Կետչուպի հետքեր

Կետչուպի դեպքում ևս պետք է արագ գործել, որպեսզի այն չներծծվի թելքերի մեջ: Ներծծվելուց հետո արդեն էլ ոչնչով հնարավոր չլինի մաքրել: Կետչուպով մակերևույթին արագորեն աղ լցրեք և մի քանի րոպեից փոշեկուլով մաքրեք: Այս գործընթացը կրկնեք այնքան, մինչև ցանկալի արդյունքի հասնեք:

Ներկի հետքեր

Եթե արագ գործեք, ապա հնարավոր է ներկը մաքրելու հնարավորություն ունենաք. 1, 5 թ/գդ լվացքի փոշին 2 բաժակ տաք ջրի հետ խառնեք, այնուհետև սպունգով ջանասիրաբար մաքրեք, որից հետո ջրով լվացեք: Հնարավոր է ներկի հետքը կարողանաք անցկացնել:

Մաստակ

Որքան էլ, որ տարօրինակ է, գորգից մաստակը կարող եք մաքրել գետնանուշի յուղով, բաց սկզբում պետք է վարսահարդարիչով այդ հատվածը տաքացնեք, որպեսզի մաստակը փափկի, այնուհետև մաստակի մի մասը պոլիէթիլենային փաթեթով վերցնեք, կամ ինչ-որ բանով քերեք այն: Սակայն դա միայն մասնակիորեն կհեռացնի մաստակը:

Գետնանուշի յուղը քսեք կեղտոտված հատվածի վրա և 5 րոպե թողեք, այնուհետև խոնավ լաթով մաքրեք, որից հետո 1 թ/գդ ամանի հեղուկը ջրի հետ խառնեք և մաքրեք: Մաստակի հետքը պետք է ամբողջությամբ անցնի:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ