Ինչպես մաքրել հատակն ու պատուհանները

Մաքրություն անելիս շատ կարևոր տեղ են գրավում հատակն ու պատուհանները։ Դրանք շատ շուտ են կեղտոտվում և պարբերաբար խնամքի կարիք են ունենում։ Գոյություն ունեն բազմաթիվ մաքրող միջոցներ, բայց ոչ բոլորն են տալիս ցանկալի արդյունքը։

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ բնակարանում կատարյալ մաքրություն ստեղծելու հարցում։

 

  • Մինչև մածիկ քսելը, հատակը պետք է լավ մաքրել։ Հատակի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար վերցնում ենք 25 գր մածիկ և այն լուծում երկու բաժակ ջրում։ Մածիկը խոզանակով քսում ենք ամբողջ հատակին և թողնում ենք, որ չորանա։ Այնուհետև հատակը փայլեցնում ենք` շփելով շերտերի ուղղությամբ, որպեսզի հավասարապես փայլի։
  • Մանրահատակը խորհուրդ է տրվում լվանալ 10 %-անոց գլիցերինի և տաք ջրի լուծույթով։ Կտորը թրջում ենք այդ լուծույթի մեջ, թողնում ենք չորանա և սրբում ենք։
  • Մանրահատակն ու լինոլեումը չփչացնելու համար աթոռների ոտքերի տակ ֆետրե կտոր ենք ամրացնում։
  • Պատուհանների ապակիները կարելի է լվանալ ջրով, որի մեջ ավելացվում է անուշադրի սպիրտ (1 լիտրին՝ 1 ճ/գ): Ապակին լվանալուց հետո այն չորացնում ենք կտորով։
  • Պատուհանների ապակիները կարելի է լվանալ նաև տաք քացախաջրով (1լ ջրին՝ 2 ճ/գ):
  • Եթե պատուհանների ապակիները շատ կեղտոտ չեն, կարելի է լվանալ օսլայաջրով (1լ ջրին՝ 1 ճ/գ)։
  • Ապակու և հայելու վրայի հետքերը կարելի է մաքրել քացախի թունդ լուծույթով։

Հետևեք այս կարևոր խորհուրդներին և կունենաք մաքուր, լուսավոր բնակարան։

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ