Ինչպես միացնել սենյակն ու պատշգամբը

Պատշգամբն ազատ տարածք է՝ տան պատերից դուրս, որը հաճախ հեշտ է պարսպապատել ու օգտագործել որպես փակ պատշգամբ: Շատերը նախընտրում են պատշգամբը պատել ապակիներով, ձայնամեկուսացնել կամ թեթև ջեռուցել, որը հնարավորություն է տալիս պատշգամբը նախատեսվածից ավելի երկար շահագործել, բայց ձմռանը այն չի դառնա տան մասը կազմող հատվածներից մեկը: Այդ պատճառով էլ նախընտրելի է դառնում պատշգամբը միացնել տան սենյակներից որևէ մեկին:
պատշգամբ
Դրա համար նախ պետք է հաշվի առնել տան կառուցվածքը, պատերի ամրությունը: Այդ փոփոխությունները դժվար է իրականացնել հատկապես պանելային ու բլոկային բնակարաններում: Դա պայմանավորված է նրանով, որ սալաքարերը, որոնց վրա կառուցված է պատշգամբը, սեղմված են պատերի մեջ: Եթե փորձենք հանել սալաքարը, պատշգամբը փուլ կգա: Շատ կարևոր է հաշվի առնել բնակարանի նախագիծն ու առաջնորդվել դրանով: Ամեն ինչ կախված է դրանից և համաձայնությունից, որն այնքան էլ հեշտ չէ ձեռք բերել:
պատշգամբ

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ