Ինչպես ներկել պատերը մանկական սենյակում
Մանկական սենյակի պատերին ամեն հնարավոր բան կարելի է գտնել, օրինակ, բալիկները հաճախ պատերին նկարում են, մարկերով գրում, յուղոտ թաթիկներով հպվում, պլաստիլին և ինքնակպչուն ժապավեններ կպցնում:
Այդ իսկ պատճառով, interier.am-ն առաջարկում է պատերն այնպես հարդարել, որպեսզի հադարումը երկար ժամանակով պահպանվի:
Մանկական սենյակների հարդարումը բավական բարդ գործ է: Նախքան բալիկների ծնվելը ծնողների մեծամասնությունը որոշում է սենյակը նուրբ երանգներով ներկել, սակայն երեխաները մի քանի տարի հետո վառ գույներ են նախընտրում, և ծնողները հաճախ ստիպված են լինում պատերը վառ գույնով հարդարել:
4 խորհորդ interier.am-ից
- Մանկական սենյակը ներկեք ջրակայուն հիմքով ակրիլային կամ լատեքսային ներկերով:
- Անպայման հետևեք, որ գլանափաթեթի վրա նշում լինի, որ տվյալ ներկը մարդու առողջությանը վնաս չի պատճառում:
- Գույների ընտրության հարցում մի քիչ համարձակ եղեք:
- Աշխատեք այնպիսի ներկեր ընտրել, որ կեղտաբծերը հեշտությամբ մաքրելու հնարավորություն լինի:
Պատերի հարդարումը պետք է լինի և պրակտիկ և գեղեցիկ: Եվ այսպես Ձեզ ենք ներկայացնում պրոֆեսիոնալ դիզայների խորհուրդները:
- Ուշադրւթյուն դարձրեք կազմությանը
Լավ կլինի վերցնել ոչ թե փայլուն, այլ՝ անփայլ ներկեր: Որքան էլ, որ տարօրինակ է, բայց փայլուն մակերևույթներից կեղտն ավելի դժվար է մաքրվում և բացի այդ, ուժեղ մշակելու ընթացքում կարող են հետքեր մնալ: Երեխայի սենյակում ֆակտուրային սվաղ չարժե օգտագործել, պետք չէ նաև ակոսավոր պաստառները ներկել, քանի որ կեղտը խորքերում կկուտակվի և մաքրելն ավելի բարդ կլինի:
- Ավելացած ներկը դեն մի նետեք
Լավ կլինի վերանորոգման ընթացքում ավելացած ներկը պահել, քանի որ, եթե կեղտաբիծը չի մաքրվում, կարելի է պարզապես ներկել այդ հատվածը: Եթե ներկ չի ավելացել, ապա լավ կլինի ներկի համարը մի տեղ գրել, որպեսզի անհրաժեշտւթյան դեպքում նույն գույնից գնեք:
- Սպիտակն ամենալավ գույնն է
Ավելի լավ է պատերը ներկեք սպիտակ գույնով, քանի որ վառ գույներն ավելի դժվար է համապատասխանեցնել:
- Պատ, որտեղ երեխաները կարող են սրտի ուզածն անել
Երեխաներին պետք է թույլ տալ ստեղծագործել, բայց որպեսզի պատերը չվնասվեն, պետք է մի պատը ներկել մարկերային կամ գրիֆելայիյն ներկով կամ էլ հատուկ մեծ թղթեր փակցնել, որպեսզի երեխաներն այնտեղ նկարեն:
- Անգամ առաստաղները պետք է լվացվող ներկով ներկել
Շատերին ծանոթ երևույթ է, երբ պաղպաղակի կամ այլ ուտելիքի հետքերը ոչ միայն պատերին են, այլև՝ առաստաղին:
- Վարդագույնի և կապույտի ընտրություն
Եթե ուզում եք պատերը յուրօրինակ հարդաել, ապա պետք չէ տղաների սեյակը կապույտով, իսկ աղջիկներինը՝ վարդագույնով ներկել: Բազմաթիվ հետաքրքիր տարբերակներ կան, որոնք դիզայնն ավելի հետաքրքիր կդարձնեն:
- Երեխայի կարծիքը
Լավ կլինի պատերը հարդարելուց առաջ նաև հաշվի առնել երեխաների նախասիրությունները: Այդպես նրանք ավելի լավ կպահեն այն, ինչ իրենց հոգեհարազատ է:
Իսկ այն ժամանակը, որ ծախսոմ եք կեղտաբծերը մաքրելու վրա, ավելի լավ է երեխայի հետ շփմանը տրամադրել 🙂